Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐ ...

16.02.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.09.2001  -ից մինչեւ   16.02.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 3 որոշում)

i

.0009.020801

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         08           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ    01121

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2001 թվականի թիվ 9

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածին համապատասխան` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

 

Հաստատել հեռուստառադիոհաղորդումների արտադրության լիցենզավորման կարգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի

14 հունիսի 2001թ.

թիվ 9 որոշմամբ

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների) արտադրության լիցենզավորման պայմանները:

2. Լիցենզավորման ենթակա են այն իրավաբանական անձինք, որոնք իրականացնելու են որոշակի ծրագրային քաղաքականություն:

Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստառադիոհաղորդումների արտադրություն Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակելու համար:

3. Լիցենզավորումն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

4. Լիցենզիայի ձևը հաստատում է Հանձնաժողովը:

5. Հանձնաժողովը վարում է լիցենզիաների գրանցամատյան, որի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են:

6. Լիցենզիան տրվում է անժամկետ:

7. Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

8. Լիցենզավորման համար գանձվում է լիցենզային վճար, որի միասնական չափը սահմանում է Հանձնաժողովը. դա չի կարող լինել ավելի, քան սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հազարապատիկը: Լիցենզային վճարը փոխանցվում է պետական բյուջե:

9. Չի թույլատրվում լիցենզիան այլ անձանց օգտագործման տալ, օտարել կամ գրավադրել:

10. Վերակազմակերպման, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` 15 օրվա ժամկետում դիմել Հանձնաժողով` լիցենզիայի վերաձևակերպման համար: Դիմումին կցվում են նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթեր:

Լիցենզիան վերաձևակերպվում է Հանձնաժողովի որոշմամբ, որի հիման վրա լիցենզիաների գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:

11. Լիցենզիան կորցնելու դեպքում հեռուստառադիոընկերությունը դրա մասին հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով և դիմում Հանձնաժողով: Հանձնաժողովը լիցենզիայի կրկնօրինակ է տալիս հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` 3 օրվա ընթացքում: Լիցենզիայի կրկնօրինակ տրվում է նաև լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում` դիմում տալուն հաջորդող երրորդ օրը:

Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

12. Լիցենզիա տալու, լիցենզիա տալը մերժելու, այն վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով:

13. Լիցենզիայի պահանջների կատարման և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ ԵՎ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

14. Լիցենզիա ստանալու համար դիմողը պատշաճ ձևով Հանձնաժողովի քարտուղարություն է հանձնում դիմում և կից փաստաթղթեր` սույն կարգի հավելվածում սահմանված դիմումի ձևին և փաստաթղթերի ցանկին համապատասխան:

15. Դիմողը պատասխանատու է ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար:

16. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում` դրանք ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում, Հանձնաժողովը նախազգուշացում է ուղարկում դիմողին:

17. Դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա կազմվում է դիմողի անվանական գործ:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

18. Հանձնաժողովն իր նիստում դիմումը քննարկում և որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում: Հանձնաժողովն իր նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ տեղեկատվություն է հրապարակում մամուլում:

19. Դիմողը հրավիրվում է Հանձնաժողովի նիստին, որի մասին նրան պատշաճ հայտնվում է նիստից առնվազն 7 օր առաջ: Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացված դիմողի չներկայանալն արգելք չէ դիմումը քննարկելու և որոշում ընդունելու համար:

20. Դիմումի քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) լիցենզիա տալու մասին.

բ) լիցենզիա տալը մերժելու մասին:

21. Լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, կամ չեն համապատասխանում օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.

բ) դիմողն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հեռուստառադիոհաղորդումների արտադրությամբ.

գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների արտադրության տեխնիկական հնարավորությունները կամ դրանք բավարար չեն:

22. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

23. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում դիմումը կարող է բավարարվել վերապահումով, այն պայմանով, որ լիցենզիան կտրվի տվյալ թերությունների վերացման դեպքում:

24. Լիցենզիա տալը մերժելը չի սահմանափակում դիմողի իրավունքը` լիցենզիա ստանալու նոր դիմում ներկայացնել ընդհանուր կարգով:

25. Լիցենզիա տալու կամ այն տալը մերժելու մասին որոշման պատճենը տրվում է դիմողին` որոշման ընդունումից հետո, տասնօրյա ժամկետում:

26. Լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում լիցենզավորված անձը պարտավոր է մուծել լիցենզային վճարը:

27. Լիցենզային վճարը մուծվում է միանվագ:

28. Լիցենզիան տրվում է վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում:

29. Լիցենզիան գրանցամատյանում գրանցվում և ուժի մեջ է մտնում այն տալու պահից:

30. Հանձնաժողովում կազմվում է լիցենզավորված անձի անհատական գործ, որը պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով: Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում լիցենզիան վերադարձվում է Հանձնաժողով և կարվում է նրա անհատական գործին:

 

Հավելված

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

պրն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ,

ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ (նշել անհրաժեշտը) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ

 

Դիմող ______________________________________________________

(Հեռուստառադիոընկերության անվանումը)

 

Գտնվելու վայրը _____________________________________________

 

____________________________________________________________

 

Հաղորդումների թեմատիկան և մասնագիտացումը __________________

 

____________________________________________________________

 

Տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին

 

____________________________________________________________

(ցանկը, գտնվելու վայրը, տեխնիկական բնութագրեր, հավաստագրեր)

 

Տեղեկություններ հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին ______

 

____________________________________________________________

 

Հաղորդումների լեզուն _______________________________________

 

Տնօրեն __________________ Ստորագրությունը _________________

 

    ԿՏ                               «__ «_________ 2001թ

 

ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

.____________________________________________________________.

|  N  |                   Փաստաթղթի անվանումը                |

|_____|______________________________________________________|

|  1  |                          2                           |

|_____|______________________________________________________|

|  1. |Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը  |

|  2. |Կանոնադրության պատճենը                                |

|  3. |Զանգվածային լրատվության միջոցի գրանցման մասին         |

|     |ՀՀ արդարադատության նախարարության վկայականի պատճենը    |

|  4. |Պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը             |

.____________________________________________________________.

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
14.06.2001
N 9
Որոշում