Սեղմել Esc փակելու համար:
ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀՀ ...

 

 

ԻՐՏԵԿ    Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

19 դեկտեմբերի 2018 թվականի N 767-Լ

 

i

ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1106-Ն որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել դեպքի վայրը պահպանելու պարտականություն ունեցող Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 767-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության (այսուհետ` Վարչություն) տարածքային և մարզային բաժինների գլխավոր օպերլիազորներ,

2. Վարչության տարածքային և մարզային բաժինների ավագ օպերլիազորներ,

3. Վարչության տարածքային և մարզային բաժինների օպերլիազորներ:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
19.12.2020
N 767-Լ
Հրաման