ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
1 հունիսի 2020 թվականի N 491-Լ
i
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍԻ ՎՐԱ ՓԱԿՑՎՈՂ ՀՍԿԻՉ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ (ԷՍՔԻԶԸ), ՉԱՓԸ, ՁԵՎԸ, ԳՈՒՅՆԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 650-Ն որոշման 2-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) հսկիչ նշանի նմուշը (էսքիզը), չափը, ձևը և գույնը` համաձայն N 1 հավելվածի,
2) հսկիչ նշանի տեխնիկական պահանջները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:
ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2020 թվականի հունիսի 1-ի
N 491-Լ հրամանի
ՀՍԿԻՉ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ (ԷՍՔԻԶԸ), ՉԱՓԸ, ՁԵՎԸ և ԳՈՒՅՆԸ
ԷՍՔԻԶ
ՀՍԿԻՉ ՆՇԱՆ
Չափսը`
.________.
|17x13 մմ|
.________.
Գույնը կարմրավուն
100%
Հսկիչ նշան
ooooooooօ
________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
200%
ՀՍԿԻՉ ՆՇԱՆ
ooooooooօ
________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2020 թվականի հունիսի 1-ի
N 491-Լ հրամանի
ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հսկիչ նշանի նկարագրությունը`
. հսկիչ նշանի գրառումները
- «ՀՍԿԻՉ ՆՇԱՆ»,
- համարակալումը` սերիա (բաղկացած հայերեն այբուբենի մեկ տառից) և անհատական համար (բաղկացած 8-անիշ թվից):
- որպես պաշտպանական հատկանիշ հսկիչ նշանը պետք է պարունակի նաև անզեն աչքով չերևացող գրառումներ, որոնք պետք է երևան միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո,
- հսկիչ նշանի վրա պետք է տեղադրված լինի առնվազն երկու գույնի նախշանկարով խորքային ֆոնային ցանց (գիլյոշիրային ֆոն), միկրո չափերի տեքստեր:
Հսկիչ նշանի չափերը`
- 13 մմ X 17 մմ:
Տպագրության մեթոդը`
- բարձր, ֆլեքսոգրաֆիկ կամ օֆսեթ-գլանային տպագրություն:
Սոսինձը`
հատուկ սոսինձ բարձր կպչողունակությամբ, որը կբացառի կրկնակի օգտագործումը, այն օգտագործվում է սննդամթերքի պիտակների արտադրության մեջ, չի պարունակում քաղցկեղածին նյութեր և թունաքիմիկատներ:
էլեկտրոնային կոդ`
. յուրաքանչյուր հսկիչ նշան պետք է ունենա երկչափ 2D - կոդ, որը հնարավոր կլինի կարդալ Apple iOS, Android 4, Windows Mobile 8 օպերացիոն համակարգերից որևէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային մոբիլ սարքով (բջջային հեռախոս, iPad, ...), որն ունի տեսախցիկ և որում նախօրոք ներբեռնվել է 2D-կոդի ընթերցման ծրագիր: 2D - կոդում ներառված տվյալների հիման վրա (տվյալները պետք է պարունակեն համակարգի URL հասցեն) սարքը անմիջապես Ինտերնետ կապուղիով համակարգի սերվերին պետք է փոխանցի տվյալ վիճակախաղի տոմսի համարանիշը, որի վերաբերյալ ստանա և արտապատկերի սարքի էկրանի վրա տվյալ վիճակախաղի տոմսի համար համակարգի տվյալների շտեմարանում գրանցված համապատասխան տվյալները, մասնավորապես, կազմակերպության անվանումը, հասցեն, հարկային կոդը և այլն:
Հսկիչ նշանի կառուցվածք`
. հսկիչ նշանը պետք է լինի ինքնասոսնձվող` պատրաստված պաշտպանիչ թղթի (UV Dull) և թափանցիկ հոլոգրաֆիկ (HRI) շերտով աջակցող սիլիկոնապատ թղթի վրա, բաղկացած լինի բազմակի պաշտպանիչ շերտերից: Հսկիչ նշանը պետք է լինի այնպիսին, որ այն փակցնելուց հետո բացառվի հսկիչ նշանը անվնաս պոկելու հնարավորությունը: Հսկիչ նշանը պետք է պարունակի բարձր պաշտպանվածությամբ օժտված հոլոգրաֆիկ թափանցիկ շերտ` հսկիչ նշանի ամբողջ մակերեսով և պարունակի տարբերանշաններ: Տպագրությունը պետք է կատարվի հոլոգրաֆիկ պատկերի տակ: Աշխատանքի արդյունքի հանձնման ժամանակ ներկայացվում է Միջազգային հոլոգրամ արտադրողների ասոցիացիայի (IHMA) անդամի հավաստագրի պատճենը: Հսկիչ նշանի շերտերը`
._____________________________________________________________________.
|5. /////////////// |HRI հոլոգրաֆիկ պաշտպանված շերտ |
|____________________|________________________________________________|
|4. |Պաշտպանված տպագրություն |
|____________________|________________________________________________|
|3. //////////////// |Պաշտպանիչ թուղթ (UV Dull) 40-50 GSM |
|____________________|________________________________________________|
|2. |Սոսինձ |
|____________________|________________________________________________|
|1. /////////////// |Աջակցող սիլիկոնապատ թուղթ կամ սիլիկոնապատ թաղանթ|
._____________________________________________________________________.
Տպագրական ներկին ներկայացվող պահանջները`
. հսկիչ նշանների արտադրության համար օգտագործվող տպագրական ներկը պետք է լինի դիմացկուն` լույսի, տաքության, խոնավության, կենցաղային քիմիկատների և այն լուծիչների նկատմամբ, որոնք վտանգում են հսկիչ նշանի ամբողջականությունը` վերջինիս շրջանառության ընթացքում: Տպագրական ներկը պետք է լինի դիմացկուն լվացման, քիմիական մաքրման և քրտնելու նկատմամբ, դրանք պետք է ապահովեն բավականաչափ բարձր մակարդակի պաշտպանություն` կեղծ հսկիչ նշանները հայտնաբերող լուծիչների դեմ:
Հսկիչ նշանների փաթեթավորման և ընդունման (մատակարարման) պայմանները`
. հսկիչ նշանների մատակարարումը կատարվում է գլանափաթեթային (բաբիններով)` յուրաքանչյուր գլանում 30 000-ից մինչև 40 000 հատ հսկիչ նշանով,
. գլանափաթեթները պետք է փաթեթավորված լինեն տուփերում,
. տուփերը պետք է փաթեթավորված լինեն պալետներում,
. պալետը և իր պարունակությունը պետք է փաթեթավորված լինեն պոլիէթիլենային թաղանթով,
. հսկիչ նշաններն ընդունվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պահեստում: