ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2019 թվականի թիվ 08-Ն
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի մասին» Ձև 31-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի մասին» Ձև 31-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Հեռագրական կապի մասին» Ձև 31-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 11-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 08-Ն որոշման
ՁԵՎ 31-կապ
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ
20 թ.
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող փետրվարի 20-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպական-իրավական ձևը ________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի |
|Մարզը /ք. Երևան ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության տեսակի հիմնական ծածկագիրը [][][][][] |
| (լրացվում է համաձայն ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Հեռագրական կապի միջոցներ
._____________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը| այդ թվում` |
| |համարը| |________________________|
| | | |մայրուղային|միջքաղաքային|
|____________________________|______|________|___________|____________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|____________________________|______|________|___________|____________|
|Բոլոր տեսակի հեռագրական |110 | | | |
|կապուղիների քանակը, միավոր | | | | |
|____________________________|______|________|___________|____________|
|Կապուղիների մոնտաժված |120 | | | |
|ունակությունը, միացման կետեր| | | | |
._____________________________________________________________________.
2. Հեռագրերի քանակը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի համարը |Չափի միավորը |Ցուցանիշի |
| | | |մեծությունը|
|____________________________|______________|_____________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|____________________________|______________|_____________|___________|
|Ուղարկվել են հեռագրեր, |210 |հազար հատ | |
|ընդամենը | | | |
|____________________________|______________|_____________|___________|
|այդ թվում` ներհանրապետական |210.1 |-»- | |
|____________________________|______________|_____________|___________|
|միջազգային |210.2 |-»- | |
._____________________________________________________________________.
Ղեկավար ________________________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր
հաշվապահ
կամ այլ
լիազորված
անձ) ______________________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___» ______ ____20___թ.
(1-ին հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 26-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 08-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռագրական կապի մասին» Ձև 31-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվության 110 տողի առաջին սյունակում լրացվում է «խտացման» սարքավորումներով առաջացած բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը (բացառությամբ ներքաղաքայինների), այդ թվում` նաև պահեստայինները, 2-րդ և 3-րդ սյունակներում առանձնացնելով` մայրուղային կապուղիների փաստացի քանակը, որոնք հանգույցով միացված են հակառակ կողմին, և միջքաղաքային կապուղիների փաստացի քանակը: Մայրուղային կապուղիներ են համարվում այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև, իսկ միջքաղաքային` այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը մարզկենտրոնների և ք. Երևանի միջև: Հաշվետվության 110 տողում չեն ներառվում կապի կազմակերպությունների կողմից մշտական կամ ժամանակավոր շահագործա-տեխնիկական սպասարկման համար ընդունված այլ կազմակերպությունների կապուղիները:
7. Հաշվետվության 120 տողում համապատասխանաբար արտացոլվում են մոնտաժված և օգտագործված կապուղիների ունակությունները:
8. Հաշվետվության 210 տողում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
(2-րդ հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 26-Ն որոշում)