Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2019 թվականի թիվ 05-Ն

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց արհեստական կառույցների մասին» Ձև 1-ճան (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց արհեստական կառույցների մասին» Ձև 1-ճան (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև 1-ճան (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 17-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 28.12.2020 թիվ 24-Ն որոշում)

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 05-Ն որոշման

 

ՁԵՎ 1-ճան (տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող տարվա փետրվարի 20-ը                                         |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը

 

._________________________________________________________________________.

|                     |Տողի |Չա-|1. Միջպետական|2. Հանրա-    |3. Մարզային  |

|                     |հա-  |փի |նշանակության |պետական      |(տեղական)    |

|                     |մարը |միա|ավտոմոբիլային|նշանակության |նշանակության |

|                     |     |վո-|ճանապարհներ  |ավտոմոբիլային|ավտոմոբիլային|

|                     |     |րը |             |ճանապարհներ  |ճանապարհներ  |

|                     |     |   |_____________|_____________|_____________|

|                     |     |   |առկա- |առկա- |առկա- |առկա- |առկա- |առկա- |

|                     |     |   |յու-  |յու-  |յու-  |յու-  |յու-  |յու-  |

|                     |     |   |թյունը|թյունը|թյունը|թյունը|թյունը|թյունը|

|                     |     |   |հաշ-  |հաշ-  |հաշ-  |հաշ-  |հաշ-  |հաշ-  |

|                     |     |   |վետու |վետու |վետու |վետու |վետու |վետու |

|                     |     |   |ժամա- |ժամա- |ժամա- |ժամա- |ժամա- |ժամա- |

|                     |     |   |նակա- |նակա- |նակա- |նակա- |նակա- |նակա- |

|                     |     |   |շրջանի|շրջանի|շրջանի|շրջանի|շրջանի|շրջանի|

|                     |     |   |վերջին|վերջին|վերջին|վերջին|վերջին|վերջին|

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|         Ա           |  Բ  | Գ |   1  |   2  |   3  |   4  |   5  |  6   |

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|Ճանապարհների         |110  |կմ |      |      |      |      |      |      |

|ընդհանուր            |     |   |      |      |      |      |      |      |

|երկարությունը,       |     |   |      |      |      |      |      |      |

|ընդամենը (120-140    |     |   |      |      |      |      |      |      |

|տողերի գումարը)      |     |   |      |      |      |      |      |      |

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|դրանից`              |     |   |      |      |      |      |      |      |

|կապիտալ              |120  |«-»|      |      |      |      |      |      |

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|այդ թվում` ըստ ծածկի |120.1|«-»|      |      |      |      |      |      |

|տեսակների            |     |   |      |      |      |      |      |      |

|ասֆալտբետոնե         |     |   |      |      |      |      |      |      |

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|ցեմենտբետոնե կամ     |120.2|«-»|      |      |      |      |      |      |

|երկաթբետոնե (միաձույլ|     |   |      |      |      |      |      |      |

|կամ հավաքովի)        |     |   |      |      |      |      |      |      |

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|թեթևացված            |130  |«-»|      |      |      |      |      |      |

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|այդ թվում` ըստ ծածկի |130.1|«-»|      |      |      |      |      |      |

|տեսակների            |     |   |      |      |      |      |      |      |

|ասֆալտբետոնե         |     |   |      |      |      |      |      |      |

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|սալարկներ (կանոնավոր |130.2|«-»|      |      |      |      |      |      |

|քարերից)             |     |   |      |      |      |      |      |      |

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|կապակցանյութերով     |130.3|«-»|      |      |      |      |      |      |

|մշակված խիճ, կոպիճ   |     |   |      |      |      |      |      |      |

|կամ ավազ             |     |   |      |      |      |      |      |      |

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|անցողիկ              |140  |«-»|      |      |      |      |      |      |

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|այդ թվում` ըստ ծածկի |140.1|«-»|      |      |      |      |      |      |

|տեսակների խիճ և      |     |   |      |      |      |      |      |      |

|կոպիճ, կապակցանյու-  |     |   |      |      |      |      |      |      |

|թերով մշակված        |     |   |      |      |      |      |      |      |

|գրունտներ ու տեղական |     |   |      |      |      |      |      |      |

|ոչ ամուր քարային     |     |   |      |      |      |      |      |      |

|նյութեր              |     |   |      |      |      |      |      |      |

|_____________________|_____|___|______|______|______|______|______|______|

|սալարկներ            |140.2|«-»|      |      |      |      |      |      |

|(գետաքարերից ու      |     |   |      |      |      |      |      |      |

|ճեղքած քարերից)      |     |   |      |      |      |      |      |      |

._________________________________________________________________________.

 

2. Ճանապարհների արհեստական կառույցները

 

._____________________________________________________________________.

|                       |Տողի  |Չափի    |Առկայությունը |Առկայությունը |

|                       |համարը|միավորը |հաշվետու      |հաշվետու      |

|                       |      |        |ժամանակաշրջանի|ժամանակաշրջանի|

|                       |      |        |սկզբին        |վերջին        |

|_______________________|______|________|______________|______________|

|        Ա              |  Բ   |   Գ    |      1       |      2       |

|_______________________|______|________|______________|______________|

|Կամուրջներ             |210   |հատ     |              |              |

|_______________________|______|________|______________|______________|

|«-»                    |220   |գծային մ|              |              |

|_______________________|______|________|______________|______________|

|Խողովակներ             |230   |հատ     |              |              |

|_______________________|______|________|______________|______________|

|«-»                    |240   |գծային մ|              |              |

|_______________________|______|________|______________|______________|

|Թունելներ              |250   |հատ     |              |              |

|_______________________|______|________|______________|______________|

|«-»                    |260   |գծային մ|              |              |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                    __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`     __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 05-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց արհեստական կառույցների մասին» Ձև 1-ճան (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

6. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից` «Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը» (բաժին 1) և «Ճանապարհների արհեստական կառույցները» (բաժին 2): Ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվում են համաձայն 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

7. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`

1) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.

2) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:

8. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի, դասակարգվում են`

1) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

2) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:

9. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`

1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

2) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

3) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):

10. Միջպետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին, և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:

11. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

12. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

13. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:

14. Ճանապարհների ընդհանուր երկարությունը (տող 110) ըստ պատվածքի տեսակների ներառում է կապիտալ, թեթևացված և անցողիկ ճանապարհների երկարությունները: Կապիտալն իր մեջ ներառում է ասֆալտբետոն, ցեմենտբետոն կամ երկաթբետոն (միաձույլ կամ հավաքովի) ծածկի հիմնական տիպերը` I-III ճանապարհի կարգերով: Թեթևացված ճանապարհային պատվածքը իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` ասֆալտբետոն, սալարկներ (կանոնավոր քարերից), որոնք օգտագործվում են III, IV և II երկփուլ շինարարության առաջին փուլում, ինչպես նաև իր մեջ ներառում է կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ կամ ավազ` III և IV ճանապարհի կարգերով: Անցողիկն իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` խիճ, կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր, ինչպես նաև սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից), որոնք օգտագործվում են IV և III երկփուլ շինարարության առաջին փուլում:

15. Ճանապարհային պատվածքները կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի շերտերից: Բազմաշերտ պատվածքները բաղկացած են ծածկից, հիմքից և հիմքի լրացուցիչ շերտից` ցրտապաշտպան, ջերմամեկուսիչ, ցամաքեցնող ու հարթեցնող:

16. Ճանապարհների արհեստական կառույցները ավտոմոբիլային ճանապարհների այն մասերն են` կամուրջները, խողովակներն ու թունելները, որոնք ճանապարհի հողային պաստառը դարձնում են անընդհատ` բնական և արհեստական խոչընդոտների վրայով կամ միջով, ինչպես նաև ապահովում են ճանապարհի ամրությունն ու երթևեկության անվտանգությունը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.02.2019
N 05-Ն
Որոշում