Սեղմել Esc փակելու համար:
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ...

 

 

116.0047.090101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 դեկտեմբերի 2000 թվականի N 47

 

i

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 14-ի թիվ 401 որոշմամբ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Մետրոպոլիտենի երթևեկության մասնաճյուղում անվտանգության տեխնիկայի կանոնները:

2. Հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կանոնները տարածվում են մետրոպոլիտենի երթևեկության ծառայության և դրանց գծային ստորաբաժանումների վրա:

1.2. Ծառայությունների ուղեմասերի և կայարանների պետերը, նրանց տեղակալները, ծառայության գլխավոր ինժեները և ծառայության այլ ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատվություն են կրում աշխատանքի պաշտպանության վիճակի համար և պարտավոր են ապահովել:

1.2.1. Կայարանների, մաքրման տեխնիկայի նորոգման արհեստանոցների, ծառայողա-տեխնիկական շինությունների պահպանումն ու աշխատանքների կազմակերպումը «Նախագծման չափաքանակներ: Մետրոպոլիտեններ» ՇՆուԿ II-40-80-ին, «Արդյունաբերական ձեռնարկությունների, արտադրական շենքեր» ՇՆուԿ II-Մ.2-72-ին համապատասխան:

1.2.2. Նոր տեխնիկայի և անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցների ներդրումն աշխատանքի պաշտպանության բարելավման համալիր պլաններին համապատասխան:

1.2.3. Բանվորների, ծառայողների, ինժեներա-տեխնիկական աշխատողների աշխատանքի պաշտպանության ուսուցումը:

1.2.4. Աշխատանքային օրենսդրության համապատասխան աշխատողների աշխատանքի և հանգստի նորմալ ռեժիմը:

1.2.5. Աշխատողների կողմից աշխատանքի պաշտպանության բոլոր պահանջների, չափաքանակների, կանոնների և հրահանգների կատարման հսկողությունը:

1.2.6. Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ կոլեկտիվ պայմանագրերում նախատեսված պարտավորությունների կատարումը:

1.2.7. Արտահագուստի, հատուկ կոշիկների և անհատական պաշտպանության միջոցների մատակարարումն ըստ սահմանված չափաքանակների:

1.2.8. Վնասվածության նախազգուշացման վերաբերյալ կանոնավոր աշխատանքների իրականացումը:

1.2.9. Արտադրությունում դժբախտ պատահարների ծառայողական քննությունն ու հաշվառումը:

1.2.10. Համապատասխան դեղորայքով սանիտարական պայուսակի կամ դեղարկղի առկայությունն այն կայարաններում, որտեղ բացակայում է բուժկետը (տես հավելված 1):

1.3. Ծառայությունների, ուղեմասերի և կայարանների տնտեսական գծով ղեկավարները յուրաքանչյուրն իր տեղամասում պարտավոր են մշտապես հսկողություն իրականացնել, որպեսզի իրենց ենթակայության տակ գտնվող աշխատողներն անթերի կատարեն սույն կանոնների և աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հրահանգների պահանջները:

1.4. Կայարանում ինքնուրույն աշխատել թույլատրվում է այն անձանց, որոնք հատուկ ուսուցում են անցել աշխատանքի պաշտպանության գծով և ստուգվել է զբաղեցվող պաշտոնին նրանց գիտելիքների համապատասխանությունը:

Գնացքների երթևեկության և մանրևրային աշխատանքների արտադրության աշխատանքի ծանր և վնասակար պայմանների հետ կապված աշխատանքներին թույլատրված անձինք պետք է նախապես ենթարկվեն բժշկական զննության և հանձնեն քննություն այդ պաշտոնին համապատասխան գիտելիքներից, այդ թվում` սույն կանոնների իմացությունից:

1.5. Գործող էլեկտրակայանքների (կարճամիակցիչների, հեռակառավարվող զատիչների, հատուկ լվացող, ավլող և էլեկտրաշարժիչներ ունեցող այլ մեքենաների) սպասարկմանը թույլատրվում է միայն ուսուցում անցած և ատեստավորված անձնակազմը, որն ունի անվտանգության տեխնիկայի համապատասխան որակավորման խումբ (տես հավելված 2):

1.6. Երթևեկության տնտեսության աշխատողների աշխատանքի պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պարբերական ստուգումն իրականացվում է հանձնաժողովներում տրանսպորտի և կապի նախարարության հրամանով սահմանված ժամկետներում:

Էլեկտրակայանքների սպասարկման և շահագործման հետ կապ ունեցող անձինք քննվում են ՀՀ տրանսպորտի նախարարի 24.12.98թ. թիվ 116/0023 հրամանով հաստատված «Տեխնիկական շահագործման կանոններին» (ՏՇԿ) և «Անվտանգության տեխնիկայի կանոններին» (ԱՏԿ) համապատասխան:

1.7. Աշխատանքի պաշտպանության պարապմունքները, որպես կանոն, պետք է անցկացվեն աշխատանքի պաշտպանության կաբինետներում, իսկ աշխատանքի անվտանգ հնարքների գործնական ուսուցումը անմիջականորեն աշխատանքային տեղերում:

1.8. Ծառայությունների ստորաբաժանումներում պետք է սարքավորված լինեն աշխատանքի պաշտպանության անկյուններ և կաբինետներ:

1.9. Բացի սույն կանոններից, համապատասխան դեպքերում անհրաժեշտ է ղեկավարվել ՏՇԿ-ով և ԱՏԿ-ով:

1.10. Սույն կանոնների հիման վրա պետք է մշակված լինեն հրահանգներ, որոնց միջոցով ապահովվում են երթևեկության ծառայության աշխատողների անվտանգ աշխատանքը (տես հավելված 3):

1.11. Արտադրության առանձնահատկությունները հաշվի առնող լրացուցիչ պահանջներն ու պայմաններն անհրաժեշտության դեպքում պետք է շարադրված լինեն տեղային հրահանգներում:

 

2. ԿԱՅԱՐԱՆՆԵՐԻ, ՄԵՐՁՆԱԽԱՍՐԱՀԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

2.1. Կայարանները, մերձնախասրահային տարածքներն ու նախասրահները պետք է պահվեն սարքին և մաքուր վիճակում:

Կայարանապետը, իսկ նրա բացակայության դեպքում կայարանի հերթապահը, պարտավոր է հսկողություն իրականացնել կայարանի մերձնախասրահային տարածքների, ծառայողական շինությունների և աշխատանքային տեղերի պատշաճ սանիտարական վիճակի պահպանման համար և պահանջներ ներկայացնել այլ ծառայությունների աշխատողներին կառույցների ու տեխնիկական սարքավորումների սարքին վիճակի պահպանման վերաբերյալ:

2.2. Կառույցներում անսարքությունների ու անվտանգության տեխնիկայի պահանջներից շեղումների հայտնաբերման դեպքում, որոնք սպառնում են մարդկանց կյանքին կամ առողջությանը, տնտեսական ղեկավարները պարտավոր են օպերատիվ միջոցներ ձեռք առնել վտանգավոր տեղի պաշտպանակման և նկատված խախտումների վերացման համար ու այդ մասին հայտնել գնացքի կարգավարին:

2.3. Վերգետնյա կայարաններում գծերով անցնող ծառայողական անցումները պետք է պահվեն մաքուր վիճակում, այդ տեղերից աղբը պետք է ժամանակին հեռացնել, ձմռան ժամանակաշրջանում անցումներն անհրաժեշտ է մաքրել ձնից ու սառույցից և ավազ ցանել, իսկ ամռան ամիսներին դրանք ջրել:

2.4. Մանևրային աշխատանքի ժամանակ գծերով դեպի ձեռքի ազդանշան տալու կամ կարճատիչները միացնելու և անջատելու նպատակով համապատասխան վայր անցնելու համար կայարանի աշխատողների ծառայողական երթուղիները պետք է արտացոլված լինեն գծային զարգացմամբ կայարաններում կայարանի տեխնիկա կարգադրական ակտում, իսկ գծային զարգացում չունեցող կայարաններում երթուղիների սխեմաները պետք է կախված լինեն ծառայողա-տեխնիկական շինություններում:

2.5. Ակումուլյատորային մարտկոցների լիցքավորման համար շինությունները պետք է պահվեն ՏՇԿ-ին համապատասխան (տես հավելված 4):

2.6. Կայարանների, նախասրահների թունելների և թունելամերձ կառույցների լուսավորությունը պետք է համապատասխանի սահմանված չափաքանակներին և ապահովի կայարանը սպասարկող անձնակազմի անվտանգ աշխատանքն ու ուղևորների տեղաշարժերը, գնացքների անվտանգ երթևեկությունն ու մանևրային տեղաշարժերը, համապատասխանի կայարանների ճարտարապետական ձևավորմանը և ՇՆուԿ-ին:

Կայարանների և կայարանամեջերի լուսավորությունն ինչպես թունելներում, այնպես էլ վերգետնյա տեղամասերում չպետք է ազդի ազդանշանային լույսերի հստակ տեսանելիության վրա:

Լուսատուներն անհրաժեշտ է տեղակայել այնպես, որպեսզի կայարանների և լոկոմոտիվային բրիգադների աշխատողների աչքերը պաշտպանված լինեն լուսատուների կուրացնող ներգործությունից:

2.7. Փոփոխական հոսանքի մատուցման դադարեցման դեպքում կայարանների, նախասրահների և հիմնական ջրհան կայանքների լուսավորությունն անհրաժեշտ է ապահովել ավտոմատ փոխարկմամբ լուսատու սարքավորումների մի մասն ակումուլյատորային մարտկոցներից սնուցելով:

2.8. Ծառայողական շինություններում օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը, փոխանակության բազմապատիկությունը և շարժման արագությունը պետք է համապատասխանեն ՇՆուԿ II-40-80-ին և ԳՈՍՏ 12.1.005-76-ին:

Ավտոմատ անցակետերի հերթապահ հսկիչների աշխատասենյակները պետք է կահավորված լինեն ջեռուցող սարքերով (էլ. վառարան):

2.9. Կայարանային կենտրոնացման կետի և կայարանի հերթապահների շինություններն ու դրամարկղային սենյակները պետք է մեկուսացված լինեն, կողմնակի անձանց ներթափանցումը բացառելու նպատակով:

Պատերն ու առաստաղը պետք է երեսապատված լինեն ձայնակլանիչ սալիկներով: Սրահներում աղմուկը չպետք է գերազանցի թույլատրելի մակարդակն ըստ ՇՆուԿ II-40-80-ի և ԳՈՍՏ 12.1.003-76-ի:

2.10. Սարքավորումների և սենյակների ներքին ներկումը պետք է կատարված լինի արտադրական շինությունների և արդյունաբերական ձեռնարկությունների տեխնոլոգիական սարքավորումների մակերևույթների ռացիոնալ գունային հարդարման մասին ցուցումների պահանջներին (ՇՆ-181-64) համապատասխան:

 

3. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

3.1. Մաքրման մեքենաները, մեխանիզմները և այլ սարքավորումները պետք է համապատասխանեն տեխնիկական պայմաններին և աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգի ստանդարտներին, ունենան անձնագիր և այլ սահմանված տեխնիկական փաստաթղթեր, պարբերաբար ենթարկվեն զննման և շահագործվեն միայն սարքին վիճակում:

3.2. Մեքենայացման բոլոր միջոցները պետք է տեղաբաշխվեն հատուկ շինություններում կամ կայարանների կառամատույցներում ու նախասրահներում դրանց կանգառման համար առանձնացված տեղերում, և պետք է ամրակցված լինեն:

3.3. Աշխատանքային տեղերը պետք է համալրված լինեն պաշտպանական միջոցներով, որոնք փորձարկման են ենրարկվում էլեկտրակայանքներում կիրառվող պաշտպանական միջոցների օգտագործման և փորձարկման կանոններով նախատեսված ժամկետներում:

3.4. Հատակալվացման մեքենաների, էլեկտրաջեռուցիչ սարքերի, օդի կոնդիցիոներների և այլ էլեկտրասարքավորումների իրանների հողակցումներն իրականացվում են ՏՇԿ-ի, ԱՏԿ-ի և ԷԿԿ-ի պահանջներին համապատասխան:

3.5. Հողակցիչ սարքավորումների, մեկուսիչների, հաղորդալարերի, էլեկտրասարքավորումների դիմադրությունների պարբերական ստուգումն անհրաժեշտ է կատարել ՏՇԿ-ով և ԱՏԿ-ով նախատեսված ժամկետներում:

3.6. Կայարանի կառամատույցի և միջին սրահի մաքրման աշխատանքների իրականացումը մեքենաներով, որոնց սնուցումը կատարվում է էլեկտրացանցից, թույլատրվում է միայն հպակային ռելսից լարումը հանելուց և կարճամիակցիչները միացնելուց հետո:

3.7. Կայարանների և նախասրահների չոր մաքրումը թույլատրվում է կատարել ավլող մեքենաներով գնացքների երթևեկության ոչ պիկ ժամերին:

3.8. Ավլող մեքենաների ակումուլյատորային մարտկոցների լիցքավորումը կատարվում է կայարանում հատուկ առանձնացված տեղում, որը կահավորված է լիցքավորման սարքավորումով:

3.9. Լիցքավորման սարքավորումներին ավլող մեքենաների միացումը պետք է իրականացվի հատուկ ուսուցանված անձնակազմի կողմից:

3.10. Էլեկտրաջեռուցիչ սարքերով կահավորված սենյակներում պետք է կախված լինեն այդ սարքերի օգտագործման կարգի վերաբերյալ հրահանգներ:

3.11. Մեքենաների, մեխանիզմների և գործիքների նորոգումը կատարվում է միայն այդ նպատակի համար հատուկ առանձնացված անձնակազմի կողմից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԳՏՆՎԵՆ ԴԵՂԱՐԿՂԻ ՄԵՋ (ԲԺՇԿԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ)

 

Անհատական վիրակապական փաթեթներ ...................................... 5 Մանրէազերծված վիրափաթաթաններ 5 x 5 սմ, 10 x 5 սմ .................... 3 Մանրէազերծված թանզիֆից անձեռոցիկներ 14 x 16 սմ ...................... 20 Խոնավածուծ բամբակ, գ ................................................ 100 Յոդի թուրմ (10 օ/օ), գ .............................................. 30 Արյունահոսությունը կանգնեցնող քուղ (ռետինե) ......................... 1 Անուշադրի սպիրտ (ուշաթափության, գիտակցության կորստի դեպքում հոտ քաշելու համար), գ ................................ 30 Եթերա-վալերային կաթիլներ, գ ......................................... 30 Բորաթթու (աչքի լվացման համար օգտագործվում է լուծույթի տեսքով` մեկ բաժակ ջրին 1 թեյի գդալ), գ ............................. 30 Այրվածքի համար քսուք, գ ............................................. 200 Կալիումի պերմանգանատ, գ ............................................. 20 Սևեռաձողեր (սևեռաթիթեղներ) ........................................ 2 Ջրի բաժակ ........................................................... 1 Թեյի գդալ ........................................................... 1 Աչքին կաթիլներ կաթեցնելու կաթոցիկ ................................... 1 Էմալապատ վաք ........................................................ 1

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ «ՍՊԱՌԻՉՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ» ԵՎ «ՍՊԱՌԻՉՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ» ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԽՄԲԻ ՇՆՈՐՀՄԱՄԲ

 

Ինժեներա-տեխնիկական աշխատողները, որոնք պատասխանատու են երթևեկության ծառայության և նրա ուղեմասերի ողջ էլեկտրատնտեսության համար, երթևեկության ծառայության անվտանգության տեխնիկայի գծով ինժեներները, մաքրման տեխնիկայի նորոգման տեղամասի ղեկավարը, ավագ վարպետը, վարպետը, ավագ էլեկտրամեխանիկները ............................................... IY

Կայարանապետերը, կայարանի կենտրոնացման կետի հերթապահները, կայարանի հերթապահները, երթևեկության ուղեմասի և մաքրման տեխնիկայի նորոգման տեղամասի ինժեներա-տեխնիկական աշխատողները, էլեկտրամեխանիկները, էլեկտրափականագործները, հյուսները, ակումուլյատորագործները ......... III

Էլեկտրաեռակցողները ............................................ II

Գնացքներ ընդունող և ճանապարհող հերթապահները, ավագ օպերատորները, ավտոմատ անցակետերի հսկիչները, մաքրման մեքենաների մեքենավարները, կայարանի կենտրոնացման կետի հերթապահին կից օպերատորները, արտադրական շինությունների հավաքարարները .................................................... I

Ծանոթություն : Գիտելիքների ստուգման պարբերականությունը և

հանձնաժողովների կազմերը սահմանվում են ՏՇԿ-ի Է -3-5,

Է -3-7 կետերին և ԱՏԿ-ի Բ -2-4 կետին համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳԾՈՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

 

Կայարանի կենտրոնացման կետի հերթապահը

Կայարանի հերթապահը

Կայարանի կենտրոնացման կետի հերթապահին կից օպերատորը

Գնացքներ ընդունող և ճանապարհող հերթապահը

Ավտոմատ անցակետի հսկիչը

Մաքրման մեքենաների մեքենավարը

Կայարանային մաքրման մեքենաների և մեխանիզմների սպասարկումն ու նորոգումը կատարող էլեկտրամեխանիկը

Կայարանային մաքրման մեքենաներն ու մեխանիզմները սպասարկող, նորոգող էլեկտրափականագործը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

 

ԱԿՈՒՄՈՒԼՅԱՏՈՐԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ազդանշանային լապտերների համար ակումուլյատորային մարտկոցների լիցքավորումը և ավլող մեքենաների ակումուլյատորային մարտկոցների հետ կապված որոշ տեսակի աշխատանքները պետք է կատարվեն մաքրման տեխնիկայի նորոգման տեղամասում` հատուկ մեկուսացված շինություններում: Այդ շինությունների դռները պետք է բացվեն դեպի դուրս և ունենան կողպեքներ, որոնք ներսի կողմից պետք է բացվեն առանց բանալու:

2. Շինությունների հատակները պետք է, որպես կանոն, լինեն մետաղյա սալիկներից, որոնց մակերևույթները պատված են հիմնահեստ կամ թթվահեստ մածուկով, իսկ պատերը ներկված հիմնահեստ կամ թթվահեստ ներկերով:

3. Թթվային և հիմնային ակումուլյատորային մարտկոցների լիցքավորման շինությունները պետք է առանձնացված լինեն միմյանցից և սարքավորված ընդհանուր փոխանակման ներծծիչ-արտածծիչ հարկադրական 10 բաժանած 15-ապատիկ օդափոխանակություն ունեցող օդափոխությամբ և տեղային արտածծիչ օդափոխությամբ տեղակայված դարակաշարի վերևում, որոնց վրա լիցքավորման ընթացքում դրվում են մարտկոցները:

3. Շինությունները պետք է ունենան ջեռուցիչ սարքերով ջրային ջեռուցում, ամբողջական եռակցված խողովակների տեսքով, առանց կցաշուրթերի և փականների:

Շինությունում ջերմաստիճանը չպետք է լինի 10 օ C-ից ցածր:

Ակումուլյատորների լիցքավորման շինություններում արգելվում է օգտագործել էլեկտրական վառարաններ: Օդափոխիչները տեղակայվում են պայթյունավտանգ կատարմամբ:

5. Էլեկտրասարքերն ու լուսատուները պետք է լինեն հերմետիկ և պայթունավտանգ կատարմամբ, իսկ էլեկտրահաղորդագծերը (հիմնակայուն)` թաղանթ:

Շինությունների դռների վրա պետք է գրված լինեն «Ակումուլյատորների լիցքավորման սրահ» , «Կրակով չմտնել» , «Ծխելն արգելվում է» , «Հրդեհավտանգ է» մակագրությունները:

6. Միևնույն սենյակում թթվային և ալկալիական ակումուլյատորային մարտկոցներ զետեղելն արգելվում է:

ԹԹուն և հիմքը (ալկալին) պետք է պահել մեկուսացված պահարաններում, կողմնակի անձանց մուտքը բացառելու նպատակով:

7. Կոշտ հիմքերը (ալկալիները) անհրաժեշտ է պահել հերմետիկ փակ անոթներում:

8. Թթուն պետք է պահվի հղկված խցաններ ունեցող ապակյա շշերում:

Շշերն անհրաժեշտ է դնել հյուսված զամբյուղիկների կամ բռնակ ունեցող արկղերի մեջ, որոնք պետք է ունենան թթվի անվանմամբ պիտակներ:

Էլեկտրոլիտի պատրաստման ժամանակ թթուն պետք է ավելացնել ջրա վրա, այլ ոչ թե հակառակը:

Լուծույթները խառնելու համար պետք է կիրառվեն ապակե կամ էբոնիտե ձողեր:

Այդ նույն նյութերից էլ պետք է պատրաստված լինեն թթուներ լցնելու համար օգտագործվող անոթներն ու ձագարները:

9. Էլեկտրոլիտի պատրաստումն ու պահպանումը պետք է կատարվի լիցքավորման սրահից դուրս հատուկ սենյակում, կերամիկայից և պլաստմասսայից պատրաստված հատուկ աննոթներում:

10. Լիցքավորման սրահում կամ նախամուտքում պետք է տեղադրված լինի ցայտաղբյուր ունեցող լվացարան աչքերը`  լվանալու համար:

11. Ակումուլյատորային մարտկոցների լիցքավորումն իրագործող աշխատողները և նրանց ղեկավարները պետք է իմանան ՏՇԿ-ի ԷII-8 և ԱՏԿ-ի ԲIII-2 գլուխների բովանդակությունն ամբողջ ծավալով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

                        09.   01        2001թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601006

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
08.12.2000
N 47
Հրաման