Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ Շ ...

 

 

116.0042.090101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

17 նոյեմբերի 2000 թվականի N 42

 

i

«ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԵՎ «ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳԾՈՎ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.07.2000թ. թիվ 401 որոշման 1-ին կետով և երկաթուղային տրանսպորտի համակարգի ներդաշնակ գործունեությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի շահագործման անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի կանոնները և էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի շահագործման ժամանակ անվտանգության տեխնիկայի գծով հրահանգը:

2. Հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն`  պետական գրանցման:

 

i

ԿԱՆՈՆՆԵՐ ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կանոնները ընդունվել են ՀՀ վարչապետի 1998թ. նոյեմբերի 9-ի թիվ 625 որոշմամբ հաստատված «ՀՀ տրանսպորտի նախարարության Հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրության» 5-րդ կետի պահանջներին համապատասխան:

Կանոնները սահմանում են էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի շահագործման ժամանակ աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովելուն ներկայացվող հիմնական պահանջները: Էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի սպասարկման բոլոր աշխատանքները երկաթուղում պետք է իրականացվեն սույն կանոնների պարտադիր կատարմամբ:

1.2. Երկաթուղային տրանսպորտի աշխատողների հրահանգավորումը, ուսուցումը և գիտելիքների ստուգումը իրականացվում է համաձայն գործող հրահանգների:

1.3. Լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի վրա աշխատանքի նշանակվող աշխատողները թույլատրվում են աշխատանքի միայն սահմանված կարգով հրահանգավորումից, ուսուցումից և աշխատանքի պաշտպանության վերաբերյալ նրանց գիտելիքների ստուգումից հետո:

Էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի շահագործման հետ կապված աշխատողներին պետք է շնորհվի անվտանգության տեխնիկայի որակավորման խումբ` համաձայն հավելված 1-ի:

1.4. Լոկոմոտիվային բրիգադների և ուղեկցորդների պարբերական հրահանգավորումը, ուսուցումը աշխատանքի պաշտպանության գծով գիտելիքների ստուգումը անց է կացվում Հայկական երկաթուղու դեպարտամենտի սահմանված ժամկետներում:

1.5. Ընկերությունների գործադիր տնօրենը, տեղակալները, գլխավոր ինժեները մասնաճյուղերի պետերը պարտավոր են ապահովել`

1.5.1. Բրիգադների և ուղեկցորդների աշխատանքի անվտանգությունն ապահովող տեխնիկական պահանջներին համապատասխան լոկոմոտիվների, լոկոմոտիվային տնտեսության տեղակայանքների և շինությունների պահպանումը.

1.5.2. Լոկոմոտիվների արդիականացումը, լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի շահագործման ժամանակ աշխատանքի անվտանգությունը բարձրացնող նոր տեխնիկայի և անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցների ներդնումը.

1.5.3. Լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի շահագործման հետ կապված լոկոմոտիվային բրիգադների, ուղեկցորդների և ինժեներա-տեխնիկական աշխատողների աշխատանքի պաշտպանության ուսուցման կազմակերպումը.

1.5.4. Դեպոների աշխատողների կողմից աշխատանքի պաշտպանության գծով նորմաների, կանոնների և հրահանգների բոլոր պահանջների պահպանման վերահսկողությունը:

1.5.5. Սահմանված նորմաներին համապատասխան արտահագուստի և անհատական պաշտպանիչ այլ միջոցների հատկացումը, հատուկ հագուստի ժամանակին լվանալը, մաքրումը և նորոգումը.

1.5.6. Նախատեսվող պարտավորությունների կատարումը.

1.5.7. Արտադրությունում դժբախտ դեպքերի ծառայողական քննությունը և հաշվառումը:

1.6. Շահագործման հարցերով գործադիր տնօրենի, մասնաճյուղերի պետերի տեղակալները, հերթապահները, մեքենավար հրահանգիչները, ծառայությունների աշխատակիցները պարտավոր են.

1.6.1. Ապահովել սույն կանոնների և համապատասխան հրահանգների կատարումը, պատասխան տալ իր տեղամասում անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի վիճակի համար.

1.6.2. Ենթակա աշխատողների հետ պարբերաբար անցկացնել անվտանգության տեխնիկայի հրահանգավորում, միջոցներ ձեռք առնել աշխատանքի անվտանգ կատարման համար, հետևել գործող կանոնների և հրահանգների կատարմանը.

1.6.3. Լոկոմոտիվային և մոտորովագոնային շարժակազմի վրա սիստեմատիկաբար ստուգել գործիքների, պաշտպանիչ միջոցների, սարքերի, հակահրդեհային և ազդանշանային սարքերի վիճակը և հետևել դրանցից անսարքները ժամանակին փոխելուն.

1.6.4. Լոկոմոտիվային բրիգադներին և ենթակա աշխատողներին չթույլատրել աշխատանքի առանց նախատեսված արտահագուստի և պաշտպանիչ միջոցների:

1.7. Աշխատանքի անվտանգ մեթոդների ուսուցումը պետք է կատարվի երկաթուղային տրանսպորտի աշխատողների հրահանգավորման, ուսուցման և աշխատանքի պաշտպանության գիտելիքների ստուգման կարգի մասին ցուցումներին համապատասխան:

Մեքենավար-հրահանգիչները, անվտանգության տեխնիկայի ինժեներները պարտավոր են մեքենավարների, մեքենավարների օգնականների, մոտորովագոնային շարժակազմի ուղեկցորդների հետ ուղղակի աշխատավայրում անցկացնել հրահանգավորում անվտանգության տեխնիկայի հարցերով:

Առաջին օգնություն ցույց տալու մեթոդների ուսուցումը անց է կացվում բժշկական կետերում, բժշկական անձնակազմի կողմից:

1.8. Լոկոմոտիվային բրիգադների և ուղեկցորդների հետ աշխատանքի պաշտպանության հարցերի պարապմունքները պետք է անց կացվեն աշխատանքի պաշտպանության կամ տեխնիկական կաբինետներում:

Հերթապահների սենյակներում և լոկոմոտիվային բրիգադների աշխատանքի ներկայանալու այլ վայրերում պետք է փակցվեն անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի, առաջին բժշկական օգնություն ցույց տալու կանոնները արտացոլող պլակատներ, ֆոտոցուցադրումներ, նախազգուշացնող գրառումներ:

1.9. Որպես մեքենավար, մեքենավարի օգնական կամ ուղեկցորդ ինքնուրույն աշխատելուց առաջ, ստաժավորման տևողությունը (փոխարինողի կարգավիճակով) չպետք է պակաս լինի երեք ուղևորությունից կամ երեք տեղաշարժային հերթափոխից:

1.10. Լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի շահագործման հետ կապված աշխատողների աշխատանքի պաշտպանության գիտելիքների պարբերաբար ստուգումը պետք է կատարվի երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնների քննությունների հետ միաժամանակ, սահմանված ժամկետներում:

1.11. Սույն Կանոնների կատարման պատասխանատվությունը դրվում է համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների վրա:

 

2. ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐՈՒՄ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

2.1. Ձեռք բերվող և շահագործվող լոկոմոտիվները, մոտորովագոնային շարժակազմը և էլեկտրագնացքները պետք է համապատասխանեն գործող մայրուղային և տեղաշարժային էլեկտրաքարշերի և ջերմաքարշերի նախագծման և կառուցման համար անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի գծով տիպային պահանջներին:

2.2. Վերը նշված պահանջներին չհամապատասխանող շահագործվող լոկոմոտիվները և մոտորովագոնային շարժակազմը համաձայն սահմանված կարգի պետք է արդիականացվեն:

2.3. Տեղաշարժային աշխատանքների ընթացքում մայրուղային երկբաժանմունքային ջերմաքարշի յուրաքանչյուր բաժանմունքը առանձին շահագործելիս այն պետք է երկու կողմից սարքավորվի լուսարձակներով:

2.4. Սպասարկող անձնակազմը անվտանգության ապահովման նպատակով յուրաքանչյուր էլեկտրաքարշ, ջերմաքարշ, էլեկտրագնացք, դիզել-գնացք, պետք է ունենա սարքին պաշտպանիչ շրջափակիչ, արգելակող սարքավորումներ և այլ միջոցներ:

2.5. «Ազդանշանային գույներ և անվտանգության նշաններ» ՊՃՍ-12.4.026 պահանջների համաձայն լոկոմոտիվների և մոտորովագոնների վրա պետք է նշագծվեն հետևյալ նախազգուշացնող նշաններն ու գրառումները.

2.5.1. Բարձրավոլտ խուցերի դռներին և հանովի վահանակներին, էլեկտրասարքավորումների արկղներին, օժանդակ մեքենաների բարձրավոլտ խցերից դուրս տեղավորված կոլեկտորային դիտանցքների մոտ, չափիչ սարքերի վահանակների հետին պատերին և այլն «Բարձրացած հոսանքընդունիչի դեպքում չբացել».

2.5.2. Էլեկտրաքարշերի և էլեկտրագնացքների ծալովի աստիճանների և նրանց տանիքի ելքի անցքերի մոտ` «Բարձրացած հոսանքընդունիչի դեպքում տանիք չբարձրանալ».

2.5.3. Բարձր լարման սարքերի պատյանների վրա, որոնք մեկուսացված են էլեկտրագնացքի թափքից` «Մահացու է».

2.5.4. Դիզելային լոկոմոտիվների և դիզել-գնացքների տանիք տանող ծալովի աստիճանների և դիտանցքների վրա, ինչպես նաև թափքի կողային պատերին էլեկտրովտանգի սլաքի հետ նկարված «Զգուշացիր հպալարից».

2.5.5. Դիզելային լոկոմոտիվների, վառելիքի բաքերի վրա «Լոկոմոտիվի մաքրումը դիզելային վառելիքով արգելվում է»:

2.6. Լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի էլեկտրական սարքավորումների պատյանները և օժանդակ մեքենաների իրանները, որոնց հետ հնարավոր է սպասարկող անձնակազմի հպվելը, պետք է հուսալիորեն հողանցված լինեն: Էլեկտրագնացքներում վառարանների վրա պետք է տեղակայված լինեն պաշտպանական վահաններ կամ պաշտպանիչ պատյաններ:

2.7. Պաշտպանական ուղեկապման սիստեմների սարքինությունը, հողանցումների և նախազգուշական մակագրությունների վիճակը պետք է ստուգել լոկոմոտիվի կամ մոտորովագոնային գնացքի յուրաքանչյուր պլանային նորոգման ժամանակ:

2.8. Պաշտպանիչ շրջափակիչների սարքինությունը, հողանցումների և նախազգուշական գրառումների վիճակը պետք է ստուգվի լոկոմոտիվի, մոտորովագոնային շարժակազմի յուրաքանչյուր պլանային նորոգման ժամանակ:

2.9. Յուրաքանչյուր լոկոմոտիվում, էլեկտրագնացքում և դիզել-գնացքում պետք է լինեն հետևյալ պաշտպանիչ միջոցները.

- երկու զույգ մեկուսիչ ձեռնոց.

- ոչ պակաս երկու հատ 0,5 x 6,5 մ չափի մեկուսիչ գորգեր.

- էլեկտրական բաժանիչների մեխանիկական հաղորդակներ չունեցող էլեկտրաքարշերում, մեկից ոչ պակաս մեկուսիչ ձող.

- երեք զույգ աղմկամեկուսիչ ականջակալներ (ջերմաքարշերի համար):

Բացի այդ, լոկոմոտիվների, էլեկտրագնացքների և դիզել-գնացքի վրա պետք է լինի հակահրդեհային սարքավորումների և ազդանշանային պիտույքների հավաքածու, երկաթուղային շենքերի, կառուցվածքների, շինությունների և շարժակազմի հակահրդեհային սարքավորումներով, գույքով և գործիքներով ապահովման նորմաներին համապատասխան:

2.10. Պաշտպանիչ միջոցներն անհրաժեշտ է պարբերաբար փորձարկել համաձայն սահմանված կարգի (հավելված Հ-1): Պաշտպանիչ միջոցների փորձարկումը սահմանված ժամկետներից շուտ, թույլատրելի է լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի հերթական նորոգումների ժամանակ:

Դեպոյում պետք է սահմանված լինի պաշտպանական միջոցների պահպանման հաշվառման և տրամադրման, ինչպես նաև դրանց փորձարկման կարգ:

 

3. ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3.1. Լոկոմոտիվային բրիգադների կազմն ու նրանց կողմից լոկոմոտիվների ու մոտորովագոնային շարժակազմի սպասարկման կարգը սահմանվում է գործադիր տնօրենի կողմից, կախված լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի տիպից (տեսակից), ինչպես նաև տեղական պայմաններից:

3.2. Գնացքային էլեկտրաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի սպասարկումը մեկ մեքենավարի կողմից բացառության կարգով կարող է կատարվել գործադիր տնօրենի ցուցումով, համաձայնեցնելով աշխատանքի պաշտպանության բաժնի ներկայացուցչի հետ: Ընդ որում, լոկոմոտիվները և մոտորովագոնային գնացքները պետք է ունենան ավտոմատ կանգառման սարք մեքենավարի կողմից գնացքը վարելու ընդունակությունը հանկարծակի կորցնելու դեպքի համար:

3.3. Լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի հանդերձավորման բոլոր աշխատանքները պետք է կազմակերպվեն երկաթուղու լոկոմոտիվային դեպոների և վառելիքի պահեստների հանդերձավորման սարքերի համար մշակված անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի կանոններին համապատասխան:

 

4. ՍԱՆԻՏԱՐԱ-ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4.1. Լոկոմոտիվային բրիգադները պետք է ապահովված լինեն դեպոյին կից կենցաղային շինություններով, կահավորանքով` երկաթուղային տրանսպորտի ձեռնարկությունների օժանդակ շենքերի և շինությունների նախագծման վերաբերյալ ցուցումներին համապատասխան:

4.2. Այն վայրերում, ուր աշխատանքից առաջ սովորաբար հավաքվում են լոկոմոտիվային բրիգադները, ինչպես նաև հանգստի տեղերում պետք է տեղադրվեն ծորակ ցայտաղբյուրներ կամ տակառիկներ հերմետիկ փակվող կափարիչներով: Նրանցում ջերմաստիճանը պետք է լինի 8-20 աստ. C: Տակառիկը ամեն օր պետք է մաքրել և լվանալ տաք ջրով:

4.3. Լոկոմոտիվային բրիգադները պետք է ապահովված լինեն արտահագուստով, ինչպես նաև սահմանված նորմաներին համապատասխան համազգեստային հագուստով:

4.4. Լոկոմոտիվի վրա պետք է լինի դեղարկղ անհրաժեշտ դեղամիջոցներով և առաջին օգնություն ցույց տալու մասին ցուցումներով:

4.5. Սանիտարական հանգույցով կահավորված լոկոմոտիվների վրա պետք է ապահովվի մաքրություն և ջրով տակառիկի ժամանակին լցնումը:

4.6. Էլեկտրաքարշի, ջերմաքարշի, էլեկտրագնացքի և դիզել-գնացքի մեքենավարի խուցի կողային պատուհանները և մուտքի դռները պետք է լինեն սարքին վիճակում, կիպ փակվեն և լավ մեկուսացում ունենան սառը օդը, աղմուկը, գազերի (ջերմաքարշերի համար) ներթափանցելը կանխարգելու համար:

4.7. Բազկաթոռների, նստատեղերի բարձիկները և կողային լուսամուտների արմունկակալները, ապակի մաքրիչները, մեքենավարի խուցը պետք է լինեն սարքին վիճակում:

4.8. Ջերմա-օդափոխիչ սարքի օդի բարելավման տեղակայանքը և սննդամթերքի պահպանման սառնարանը պետք է պահվեն սարքին վիճակում:

Ջերմա-օդափոխիչ սարքերով կահավորված ջերմաքարշերի վրա ամառային շրջանում պետք է ապահովվի դրսի օդի մատուցումը մեքենավարի խուցին օդաջեռուցիչի անջատված տաքացուցիչի դեպքում:

4.9. Լոկոմոտիվի վրա տեղադրված ջրի մետաղե տակառիկները, որոնք կահավորված են ճակատային պատուհանների շիթային լվացման հարմարանքով, սիստեմատիկաբար լվացվում են:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՑԱՆԿ

ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՆՇՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԽՄԲԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԷԼԵԿՏՐԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|        Մասնագիտությունների (պաշտոնների) անվանումը         |որակավորման  |

|                                                           |խումբը       |

|___________________________________________________________|_____________|

|Լոկոմոտիվային դեպոների պետեր և  նրանց տեղակալներ, գլխավոր  |             |

|ինժեներներ, լոկոմոտիվային դեպոյի հերթապահներ և  նրանց      |             |

|օգնականներ, ինժեներա-տեխնիկական աշխատողներ, որոնք պատաս-   |             |

|խանատու են կազմակերպության էլեկտրատնտեսության համար,       |             |

|ամբողջությամբ վերցրած, Մոտորովագոնային շարժակազմի          |             |

|էլեկտրասարքավորման և  էլեկտրաապարատուրայի փորձարկման       |             |

|գծով էլեկտրաքարշերի ընդունողներ, վարպետներ, ինժեներ և      |             |

|փականագործ-էլեկտրիկներ, ինժեներ-տեխնոլոգներ, ավագ վարպետ-  |             |

|ներ, էլեկտրաքարշերի և  էլեկտրագնացքների տեխնիկական և       |             |

|պրոֆիլակտիկ զննումների պարբերաբար և  բարձրացնովի նորո-     |             |

|գումների վարպետներ, լաբորատորիաների (փորձարարական կայան-   |             |

|ներում փորձարկումների գծով) վարպետներ, էլեկտրաքարշերի և    |             |

|էլեկտրագնացքների մեքենավարներ և  նրանց օգնականներ լոկո-    |     Y       |

|մոտիվային բրիգադների մեքենավար-հրահանգիչներ                |             |

|Ծանոթություն - քիմիական լաբորատորիաների վարիչներին         |             |

|____________   շնորհել II որակավորման խումբ: Լոկոմոտի-     |             |

|վային բրիգադների մեքենավար-հրահանգիչներին, որոնք աշխատում  |             |

|են ջերմաքարշերի և  դիզել-գնացքների վրա, շնորհել IY որակա-  |             |

|վորման խումբ:                                              |     Y       |

|Պտույտային լոկոմոտիվային դեպոյի պետեր, արտադրա-տեխնիկական  |             |

|բաժնի պետեր:                                               |             |

|___________________________________________________________|_____________|

|Ջերմաքարշերի և  դիզել-գնացքների ընդունողներ, աշխատանքի     |             |

|պաշտպանության  գծով ինժեներներ, գլխավոր մեխանիկներ,        |             |

|ջերմաքարշի և  դիզել-գնացքի տեխնիկական և  պրոֆիլակտիկ       |             |

|զննման, պարբերաբար և  բարձրացման աշխատանքի ավագ վարպետ-    |             |

|ներ, ռեոստատային փորձարկումների վարպետներ, ջերմաքարշերի    |             |

|և  դիզել-գնացքների մեքենավարներ և  նրանց օգնականներ,       |             |

|տեխնիկական զննման կետերի պրոֆիլակտիկ զննմամբ զբաղված       |             |

|համալիր և  մասնագիտացված բրիգադների, էլեկտրաքարշերի և      |             |

|մոտորովագոնային շարժակազմի պարբերական և  բարձրացնովի       |             |

|նորոգման փականագործների բրիգադներ, ինչպես նաև  դեպոյի      |    IY       |

|նախապատրաստող բաժանմունքի բրիգադներ                        |             |

|___________________________________________________________|_____________|

|էլեկտրասարքավորումների նորոգման գծով էլեկտրամոնտյորներ     |    I - IY   |

|___________________________________________________________|_____________|

|___________________________________________________________|_____________|

|կառախմբի կազման (հանդերձավորման) և  գոլ լվացման տեղամա-    |             |

|սերի վարիչներ, ռեոստատային փորձարկումների բանվորներ,       |             |

|ակումուլյատոր նորոգող բանվորներ, էլեկտրաքարշերի, ջերմա-    |             |

|քարշերի, էլեկտրա և  դիզել-գնացքների էլեկտրասարքավորում-    |             |

|ների և  դեպոյի էլեկտրասարքավորումների գծով փականագործ      |      III    |

|էլեկտրիկներ                                                |             |

|___________________________________________________________|_____________|

|դեֆեկտոսկոպավարներ, շոգեքարշի մեքենավարներ և  նրանց        |             |

|օգնականներ, չմասնագիտացված (օժանդակ) արտադրամասերի         |             |

|բրիգադներ էլեկտրա և  ավտոսայլակների վարորդներ,             |             |

|կռունկների մեքենավարներ (կռունկավարներ) ե.գ. շարժական      |             |

|կռունկների մեքենավարներ և  նրանց օգնականներ, լոկոմոտիվ-    |             |

|ների, նավթամղիչների, պոմպային, լվացման, կոմպրեսորային և    |             |

|ավազամատուցման տեղակայանքների լվացման կայանքների մեքենա-   |             |

|վարներ, էլեկտրաեռակցողներ, ինստիտուտների և  տեխնիկումների, |      II     |

|տեխնիկական ուսումնարանների պրակտիկանտներ                   |             |

|___________________________________________________________|_____________|

|Շոգեքարշերի  (գնացքային)  հնոցապաններ, մոտորովագոնային     |             |

|շարժակազմի ուղեկցորդներ, հանդերձավորողներ, դեպոյի շոգե-    |             |

|քարշերի հնոցապաններ, ներկարարներ, շարժակազմի լվացող-       |      I      |

|հավաքողներ, էլեկտրագործիքներով աշխատող բանվորներ           |             |

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Շահագործման մեջ գտնվող և պահեստային պաշտպանիչ միջոցները պետք է պահպանվեն և տեղափոխվեն այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրանց սարքինությունը և օգտագործման համար պիտանիությունը առանց նախնական վերականգնիչ նորոգման, ուստի պաշտպանիչ միջոցները պետք է պատշպանված լինեն խոնավությունից, կեղտոտվելուց և մեխանիկական վնասվածքներից:

2. Պաշտպանիչ բոլոր միջոցները շահագործման ընդունելու ժամանակ պետք է փորձարկվեն, անկախ գործարանային փորձարկումից, ինչպես նաև պարբերաբար ենթարկվեն ստուգիչ զննման այն ժամկետներում և նորմաներով, որը ցույց է տրվում աղյուսակում.

 

._________________________________________________________________________.

|Պաշտպա-|Էլեկտրա-|Էլեկտրական փորձարկումներ շահագործման մեջ |  Ժամկետները  |

|նական  |տեղա-   |_________________________________________|______________|

|միջոց- |կայանքի |փորձարկման |տևողությունը, |պատրաստվաքով  |Պարբե-|Պարբե- |

|ների   |լարումը |լարումը ԿՎ |րոպե          |անցնող        |րաբար |րաբար  |

|անվա-  |  ԿՎ    |           |              |հոսանքը (ա)   |փոր-  |զըն-   |

|նումը  |        |           |              |              |ձար-  |նում-  |

|       |        |           |              |              |կում- |ների   |

|       |        |           |              |              |ների  |       |

|_______|________|___________|______________|______________|______|_______|

|Մեկու- |110-ից  |եռակի գծա- |      5       |    -         |2     |տարե-  |

|սիչ    |ցածր    |յին լարում |              |              |տարում|կան    |

|ձողեր  |        |բայց ոչ    |              |              |մեկ   |մեկ    |

|(բացի  |        |պակաս 40   |              |              |անգամ |անգամ  |

|չափիչ- |        |           |              |              |      |       |

|ներից) |        |           |              |              |      |       |

|_______|________|___________|______________|______________|______|_______|

|Մեկու- |մինչև   |    2      |      1       |     -        |տարե- |օգտա-  |

|սացնող | 1      |           |              |              |կան   |գոր-   |

|կոթերով|        |           |              |              |մեկ   |ծումից |

|գործիք |        |           |              |              |անգամ |առաջ   |

|_______|________|___________|______________|______________|______|_______|

|Դնէլեկ-|մինչև   |    6      |      1       |     6        |նույնը|   -   |

|տրիկ   |  1     |           |              |              |      |       |

|ռետինե |        |           |              |              |      |       |

|գործիք-|        |           |              |              |      |       |

|ներ    |        |           |              |              |      |       |

|_______|________|___________|______________|______________|______|_______|

|       |1-ից    |     6     |      1       |     6        | -    |   -   |

|       |բարձր   |           |              |              |      |       |

|_______|________|___________|______________|______________|______|_______|

|Ռետինե |մինչև   |    3,5    |Ձգումը 2-3    |    3,0       |2     |տարում |

|դիէլեկ-|  1     |           |սմ/վրկ        |              |տարում|1      |

|տրիկ   |        |           |արագությամբ   |              |1     |անգամ  |

|գորգեր |        |           |գլանաձև       |              |անգամ |       |

|       |        |           |էլեկտրոդների  |              |      |       |

|       |        |           |միջև          |              |      |       |

|_______|________|___________|______________|______________|______|_______|

|նույնը |1-ից    |    15,0   |նույնը        |   15,0       |նույնը|նույնը |

|       |բարձր   |           |              |              |      |       |

._________________________________________________________________________.

 

3. Պաշտպանիչ միջոցների արտահերթ փորձարկումները պետք է կատարվեն անսարքության նշանների առկայության դեպքում, նրանց շահագործելուց հետո կամ ինչ-որ մասերի փոփոխության ժամանակ:

4. Փորձարկման արդյունքները գտնվում են մատյանում, որը վարվում է այդ փորձարկումներն անցկացնող լաբորատորիայում: Մատյանի ձևը չի կանոնակարգվում:

5. Փորձարկում անցած պաշտպանիչ միջոցներին, բացի մեկուսացնող կողերով գործիքներից, պետք է դրվի դրոշմ, որը ունի հետևյալ ձևը

N ________

Պիտանի է մինչև ________  ԿՎ մինչև _________ 199 թ.

(լաբորատորիայի անվանումը)

 

Դրոշմը պետք է լավ երևա: Այն պետք է փորագրված լինի, քսված ամուր չլվացվող ներկով կամ սոսնձված:

6. Բոլոր փորձարկումները, որպես կանոն պետք է կատարվեն 50 հերց հաճախականության փոփոխական հոսանքով 15-20 աստ. C ջերմության պայմաններում:

Ռետինե պաշտպանիչ միջոցների փորձարկումները կարելի է կատարել հաստատուն հոսանքով:

Փորձարկման լարումը պետք է բարձրացվի աստիճանաբար, մինչև լրիվ արժեքը այն արագությամբ, որը թույլ է տալիս հսկելու սարքերի ցուցմունքները: Սկզբնական արժեքը չպետք է բարձր լինի փորձարկման լարման 50 օ/օ-ից: Լրիվ փորձարկման լարումը պետք է պահել ոչ երկար, քան ցույց է տրված առանձին պաշտպանիչ միջոցներին ներկայացվող պահանջների մեջ: Ժամանակը հաշվվում է լրիվ փորձարկման լարում տալու պահից: Հաստատուն հոսանքի լարումով փորձարկման դեպքում փորձարկման լարման արժեքը (չափը) պետք է հավասար լինի փորձարկման լարման 2,5-ապատիկին:

7. Հակագազերը 3 ամիսը մեկ անգամ պետք է ենթարկվեն զննման, որի ժամանակ հավաստվում են արտաքին վնասվածքների բացակայությունը, փականների սարքինությունը և այլն: Բացի այդ, հակագազերը պետք է ենթարկվեն պարբերական փորձարկման և վերալիցքավորման, այն ժամկետներում և եղանակներով, որը սահմանված է հատուկ հրահանգներով` կախված կիրառվող ֆիլտրերի բնույթից:

Յուրաքանչյուր փորձարկման համար կազմվում է արձանագրություն, իսկ իր հակագազի վրա դրվում է դրոշմ «փորձարկված է» , նշելով փորձարկման ժամկետը: Զննումների արդյունքները գրանցվում են հաշվառման և պաշտպանի միջոցների պահպանման մատյանում:

 

ՀՐԱՀԱՆԳ ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳԾՈՎ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը պարունակում է լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի սպասարկման ժամանակ լոկոմոտիվային բրիգադների և ուղեկցորդների կողմից աշխատանքների անվտանգ կատարման գծով պահանջներ:

Լոկոմոտիվային բրիգադները և ուղեկցորդները պետք է պահպանեն հրահանգներում շարադրված բոլոր պահանջները: Դեպոյի ղեկավարությունը պարտավոր է անվտանգ պայմաններ ստեղծել լոկոմոտիվային բրիգադների և ուղեկցորդների համար, ապահովելով նրանց կողմից անվտանգության տեխնիկայի պահանջների կատարման վերահսկողությունը:

1.2. Լոկոմոտիվային բրիգադը և էլեկտրագնացքների ու դիզել- գնացքների ուղեկցորդները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է ուշադիր լինեն և չտարվեն կողմնակի գործերով:

1.3. Դեպոյի քարշային տարածքում, արտադրամասերում և բաժանմունքներում անհրաժեշտ է կատարել անվտանգության տեխնիկայի հետևյալ պահանջները`

1.3.1. Ուշադիր լինել շարժվող տրանսպորտի մեքենավարների և վարորդների, կռունկների կռունկավարների կողմից տրվող ազդանշանների հանդեպ և կատարել դրանք.

1.3.2. Չկանգնել բարձրացված բեռի տակ.

1.3.3. Դիտման խրավանդներն անցնել միայն սահմանված տեղերում.

1.3.4. Առանց բաժանմունքի կամ արտադրամասի ղեկավարի թույլատրության չանցնել պարսպի մյուս կողմը.

1.3.5. Չդիպչել էլեկտրալարերին և սեղմակներին (կլեմաներին), ընդհանուր լուսավորության պիտույքակազմին (արմատուրային) և չբացել էլեկտրապահարանների և էլեկտրասարքավորումների դռները:

1.4. Շրջապատում գտնվողների համար վտանգ ծագելու դեպքում այն նկատողը անհապաղ պետք է միջոցառումներ ձեռնարկի դժբախտ դեպքը կանխելու համար, այնուհետև այդ մասին նախազգուշացնի արհեստանոցի, արտադրամասի ղեկավարին:

1.5. Ուղիներում գտնվելու դեպքում լոկոմոտիվային բրիգադները և ուղեկցորդները պետք է կատարեն հետևյալ պահանջները.

1.5.1. Ուղիների երկարությամբ անցնելու անհրաժեշտության դեպքում հարկավոր է կայարանամիջում գնալ միայն ուղիների եզրով, իսկ կայարանում` ճամփեզրով կամ միջուղու մեջտեղով հատուկ սահմանված երթուղով: Միաժամանակ պետք է հետևել շարժվող գնացքներին, տեղաշարժող շարժակազմերին և լոկոմոտիվներին, ինչպես նաև ուշադրություն դարձնել, թե չկան արդյոք առարկաներ, որոնք դուրս են ցցված շարժակազմի եզրաչափքերից: Ուղիների ներսում և փայտակոճակների ծայրերով քայլելն արգելվում է.

1.5.2. Ուղիներին մոտենալիս անհրաժեշտ է նայել և համոզվել, որ այն ճանապարհով, որով պետք է կտրել-անցնել, շարժակազմ չի մոտենում:

Ուղիները անհրաժեշտ է անցնել սահմանված տեղերում (հետիոտնի կամրջակներ, տախտակամածներ և այլն)), ուղիղ անկյան տակ: Ընդ որում, չի կարելի կանգնել ռելսի վրա, սրածայրի և փեղկավոր ռելսերի արանքում: Սլաքային փոխադրումների շրջանում պետք է անցնել ուղիների վրայով, 20 մ նախքան սահմանային սյունին հասնելը:

1.5.3. Կանգնած շարժակազմով զբաղված ճանապարհի անցման դեպքում պետք է օգտվել վագոնների արգելակային հարթակներից կամ շրջանցել շարժակազմը: Վագոնների կամ ավտոկցորդների տակով անցնելն արգելվում է:

1.5.4. Նախքան միջուղում վագոնի արգելակային հարթակից իջնելը պետք է համոզվել ոտնակի և բազրիքի սարքինության մեջ, ինչպես նաև հարևան ուղիների վրա շարժվող լոկոմոտիվների և վագոնների բացակայության մեջ:

Արգելակային հարթակից իջնելու ժամանակ պետք է բռնել բռնատեղից և տեղավորվել դեմքով դեպի վագոնը:

1.5.5. Ուղիներին կանգնած վագոնների խմբի կամ լոկոմոտիվների շրջանցման ժամանակ պետք է ուղին անցնել կանգնած շարժակազմից ոչ պակաս 5 մ հեռավորության վրա և անցնել իրարից անջատված վագոնների արանքով, որոնց հեռավորությունը միմյանցից առնվազն 10 մ է: Ընդ որում անհրաժեշտ է համոզվել, որ հարևան ուղով գնացք, տեղաշարժային շարժակազմ, միայնակ լոկոմոտիվ կամ անջատված վագոն չի շարժվում:

1.6. Արգելվում է հպվել հպացանցի հենասյուներին: Կտրված հպալար հայտնաբերելու դեպքում պետք է միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ դրան 10 մ-ից ավելի չմոտենան և պատահարի մասին հաղորդել էներգոդիսպետչերին:

Գետնին ընկած կտրված հպալարին 10 մ-ից մոտ գտնվող անձինք, որպեսզի պակասեցնեն էլեկտրական հոսանքի ազդեցության վտանգը պետք է վտանգավոր գոտուց դուրս գան փոքր (0,1 մ-ից ոչ ավելի) քայլելով, քայլային լարման տակ չընկնելու համար:

1.7. Մեքենավարի օգնականների և ուղեկցորդների կողմից անվտանգության տեխնիկայի պահանջների կատարման համար հսկողությունը և պատասխանատվությունը աշխատանքի ժամանակ դրվում է մեքենավարի վրա:

1.8. Մեքենավարի օգնականը կարող է մեքենավարի խցից, լոկոմոտիվից, էլեկտրագնացքից և դիզել-գնացքից բացակայել միայն մեքենավարի թույլտվությամբ:

 

2. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

2.1. Լոկոմոտիվային բրիգադների անդամները և ուղեկցորդները պարտավոր են գիտենել, թե որտեղ են անցնում մալուխները, լոկոմոտիվային ու մոտորովագոնային շարժակազմում, որ էլեկտրական մեքենաները, սարքավորումները և ապարատներն են գտնվում լարման տակ:

2.2. Արգելվում է հպվել լարման տակ գտնվող մեկուսացված և բաց էլեկտրալարերին, էլեկտրական մեքենաների մասերին և ապարատներին:

2.3. Լոկոմոտիվային բրիգադները պետք է սարքին վիճակում պահեն պաշտպանական մեկուսացումները, հողանցումները, պաշտպանող պատյանները և այլ պաշտպանական միջոցները, ինչպես նաև հրդեհային և ազդանշանային պիտույքները (տես հավելված):

2.4. Լոկոմոտիվային բրիգադը պարտավոր է վերացնել պաշտպանիչ և կանխարգելիչ հարմարանքներում նկատված բոլոր անսարքությունները, որոնք վտանգ են ներկայացնում սպասարկող անձնակազմի և ուղևորների համար: Եթե լոկոմոտիվային բրիգադը չի կարող վերացնել բացահայտված թերությունները և դրանք անվտանգությանը ուղղակիորեն չեն սպառնում, մեքենավարը պարտավոր է համապատասխան գրառում կատարել լոկոմոտիվների տեխնիկական վիճակի մատյանում և առաջին իսկ հնարավորության դեպքում պահանջել վերացնելու դրանք:

2.5. Ցանկացած մեկուսացնող կամ շրջափակող սարքի անջատումը կամ հանելը, որն ապահովում է սպասարկող անձնակազմի կամ ուղևորների անվտանգությունը, արգելվում է:

2.6. Առանց զննման դրոշմի պաշտպանիչ միջոցների օգտագործումը արգելվում է:

2.7. Մեկուսացնող պաշտպանիչ միջոցներ, հակահրդեհային սարքավորումները, ազդանշանային պիտույքները և գործիքները լոկոմոտիվային բրիգադը պետք է օգտագործի դրանց նշանակությանը համապատասխան և պահպանի հատուկ այդ նպատակի համար առանձնացված տեղերում:

Գործիքները, մաքրող նյութերը և այլ կողմնակի առարկաները լոկոմոտիվի բարձրավոլտ խցում, էլեկտրաապարատուրայի և ակումուլյատորային մարտկոցի տեղադրման տեղերում արգելվում է:

 

3. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

3.1. Ընդունումից և հանձնումից առաջ մեքենավարը պետք է համոզվի, որ լոկոմոտիվը, էլեկտրագնացքը և դիզել-գնացքը արգելակված են ձեռքի արգելակներով կամ անիվների տակ դրված են կալուններ և էլեկտրագնացքի կամ դիզել-գնացքի ինքնակամ տեղից շարժվելը բացառվում է:

3.2. Ընդունման և հանձնման ժամանակ լոկոմոտիվային բրիգադը պարտավոր է բաց պահպանման դեպքում համոզվել պաշտպանիչ միջոցների առկայության և վիճակի մեջ, ստուգել նրանց զննման ժամկետները (ըստ պիտակների) և աշխատանքի ժամանակ պատասխանատվություն կրել դրանց պահպանման համար:

3.3. Սարքերի անսարքության վերացումից և միացումներում, ապարատներում և պահեստարան ճնշման տակ գտնվող օդի բաց թողումից առաց լոկոմոտիվային բրիգադը պարտավոր է նախապես անջատել դրանք և բաց թողնել սեղմված օդը: Արգելվում է բացել և փակել արգելակները` մուրճով կամ այլ առարկաներով հարվածելով:

3.4. Ակումուլյատորային մարտկոցների միջէլեմենտային միացումները անհրաժեշտ է ամրացնել մեկուսացված բռնակ ունեցող գլխանիստավոր բանալիով: Ակումուլյատորային մարտկոցի զննման և նորոգման ժամանակ պետք է օգտագործել պաշտպանիչ իրանով շարժական լամպեր: Օգտվել բաց կրակից (ջահ. մոմ), լուցկի վառելը և ծխելը արգելվում է:

3.5. Արգելվում է բաց կրակով ջերմաքարշերի և դիզել-գնացքների դիզելային բաժանմունքը մտնելը և այնտեղ ծխելը:

3.6. Արգելակները փորձելուց հետո մեքենավարը պետք է այդ մասին զգուշացնի օգնականին, համոզվի լոկոմոտիվի տակ մարդկանց բացակայության մասին, ինչպես նաև ստուգի, չեն կատարվում արդյոք ավտոարգելակների և լծակային փոխանցման, զննման կամ նորոգման որևէ աշխատանքներ և ստուգի արգելակային սարքերի միացումը:

 

4. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԶՆՆՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՈՒՄ ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

4.1. Նախքան տեղից շարժվելը մեքենավարը նախապես պետք է համոզվի, որ իր բրիգադի բոլոր անդամները տեղում են, իսկ այն անձինք, որոնք գտնվում են լոկոմոտիվի մոտ կամ նրա ճանապարհին, դուրս են եկել գծերից և հեռացել լոկոմոտիվից և շարժակազմից առնվազն մեկ մետր:

Մեքենավարը և նրա օգնականը պետք է հայտարարեն այն մասին, որ ճանապարհն ազատ է, որից հետո ազդանշան տան և լոկոմոտիվը դնեն շարժման մեջ:

Դեպո մտնելուց և դուրս գալուց առաջ մեքենավարը պետք է համոզվի նրանում, որ դեպոյի դարպասները լրիվ բաց են և ամրացված:

4.2. Լոկոմոտիվի և մոտորովագոնային գնացքի դեպո մտնելու և դուրս գալու ժամանակ արգելվում է գտնվել ոտնակների վրա, աստիճաններին, տանիքի վրա:

4.3. Լոկոմոտիվի կամ էլեկտրագնացքի ակոսի վրա դեպո կամ պտույտի կետ մտնելը և դուրս գալը պետք է կատարվի միայն դեպոյի (պտույտի կետի) հերթապահի կամ նրա օգնականի ազդանշանով:

4.4. Ընթացքի ժամանակ, լոկոմոտիվի մեքենավարի աշխատանքային խուցը (որտեղից կատարվում է ղեկավարումը), դռները, իսկ դիզել-գնացքում աշխատանքային փակ հարթակի դռները պետք է ծածկած լինեն, բայց ոչ փակված:

Մեքենավարի ոչ աշխատանքային խցի, մոտորային և կցորդային վագոնների ծառայական խցերի դռները պետք է փակ լինեն:

Այդ խցեր մտնելը թույլատրվում է միայն գործող լոկոմոտիվային բրիգադին կամ դեպոյի վերադաս կազմակերպության գրավոր թույլտվությունն ունեցող անձանց այն մեքենավարին ներկայացնելու դեպքում:

Լոկոմոտիվի միջանցքները և մեքենավարի խուցերը, իսկ էլեկտրագնացքում և դիզել-գնացքում նաև աշխատանքային խցի հարթակները, անցումներն ու վագոններից ելքերը պետք է ազատ լինեն:

4.5. Մոտենալով ուղիների վրա աշխատողին կամ ուղիներով գնացող մարդկանց, ուղիների կոր հատվածներին, կամրջակներին և թունելներին, դրեզիններին և վագոններին, լոկոմոտիվային բրիգադը պետք է առանձնապես աչալուրջ լինի և ազդարարող ազդանշաններ տա այնքան ժամանակ, քանի դեռ ուղին ազատված չէ և մարդիկ չեն հեռացել ուղիներից: Եթե ուղին, որով շարժվում է գնացքը, չի ազատվում, ապա մեքենավարը պետք է միջոցներ ձեռնարկի կանգնեցնելու գնացքը: Ոչ ճիշտ ուղիով ընթանալիս, ինչպես նաև անբարենպաստ պայմաններում (մառախուղ, փոթորիկ և այլն), որոնք իջեցնում են տեսանելիությունը, անհրաժեշտ է տալ ազդարարող ազդանշաններ ոչ պակաս, քան յուրաքանչյուր կմ-ում երկու անգամ, հատկապես այնպիսի տեղերին մոտենալիս, որոնց վրա տեղադրված են նախազգուշացումներ, ճանապարհի ծուռ հատվածներին, փոս ընկած տեղերին, կամուրջներին, թունելներին և դրանցից դուրս գալիս:

4.6. Շարժման ընթացքում արգելվում է.

4.6.1. Խուցի պատուհաններից դուրս կախվել ապակու սահմաններից այն կողմ:

4.6.2. Դուրս կախվել խուցի դռներից, բացառությամբ մոտորովագոնային շարժակազմը կայարանից կամ հարթակից շարժվելը:

4.6.3. Կանգնել կամ նստել լոկոմոտիվի ոտնակներին և ուրիշ արտաքին մասերի վրա:

4.6.4. Զննել և յուղել լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի շարժվող մասերը, ուղղել որևէ վնասվածք կամ կատարել մաքրում:

4.7. Գնացքը հարկադրված կանգնեցնելու դեպքում (եթե չի պահանջվում արտակարգ կանգառ) մեքենավարը հնարավորության սահմաններում պետք է կանգնեցնի գծի ավելի բարենպաստ պրոֆիլ ունեցող տեղամասում, որտեղ ավելի հարմար է զննել լոկոմոտիվը կամ շարժակազմը:

4.8. Մեքենավարը, նրա օգնականը կամ ուղեկցողը պետք է իջնեն լոկոմոտիվից, էլեկտրագնացքից և դիզել-գնացքից միայն գնացքի լրիվ կանգնելուց հետո, երկու ձեռքով բռնելով բռնակից (բազրիքից) և գտնվելով դեմքով դեպի լոկոմոտիվը (էլեկտրագնացքը, դիզել-գնացքը), նախապես ուշադիր զննելով կանգառման տեղը: Գիշերային ժամին ցանկալի է լուսավորել այն տեղը, որտեղ պետք է իջնել և համոզվել դուրս գալու անվտանգության մեջ:

Արգելվում է լոկոմոտիվից իջնել անցնող գնացքի կողմից:

4.9. Լոկոմոտիվային բրիգադը պետք է լոկոմոտիվի մեխանիկական մասի զննմանը կամ նորոգմանը ձեռնամուխ լինի միայն լոկոմոտիվը կանգնելուց որոշ ժամանակ անց, հաշվի առնելով վագոնների ընթացքի հնարավոր իներցիան:

Վերելքի կամ վայրէջքի դեպքում գնացքի կանգառի ժամանակ լոկոմոտիվային բրիգադը պետք է միջոցառումներ ձեռնարկի գնացքի արգելակման և կանգնեցնելու համար և միայն դրանից հետո ձեռնարկի զննումը կամ նորոգումը:

4.10. Լոկոմոտիվի և մոտորովագոնային շարժակազմի զննման և նորոգման համար գիշերը պետք է օգտվել շարժական էլեկտրալամպից կամ ակումուլյատորային լամպերից, որոնք ապահովում են աշխատանքի լավ լուսավորություն:

Ջահերից, մոմերից կամ կերոսինային լամպերի լուսավորումից օգտվելն արգելվում է:

4.11. Շարժվող գնացքի հետ հանդիպման ժամանակ մեքենավարի օգնականը պետք է ետ քաշվի (գնա) մեքենավարի աշխատատեղի մոտ, բացառությամբ ձախակողմյան շարժմամբ տեղամասերի:

4.12. Կայարանում հանդիպակաց գնացքներին միաժամանակ ընդունելիս գիշերը երկու մեքենավարներն էլ պետք է միացնեն լուսարձակները «աղոտ լույսով» և հանդիպակաց գնացքի գլխամասի անցնելուց հետո միայն միացնեն «պայծառ լույսը»:

Ավտոմատ ազդանշանման տեղամասում շարժվող գնացքը, հանդիպակաց գնացքի լուսարձակով «կուրանալու» դեպքում, սահմանված կարգով միջանցիկ լուսաֆորն անցնելուց հետո արգելող ազդանշանով պետք է կանգնեցվի:

Կայարաններում գնացքների խաչման դեպքում կանգնած գնացքի լոկոմոտիվային բրիգադը, պետք է միացնի լուսարձակը, իսկ գնացող գնացքի լուսարձակը թողնի «պայծառ լույս» միացված վիճակում: Կայարանի աշխատողների վրա շարժվող գնացքի լուսարձակի կուրացնող ներգործությունից խուսափելու համար մեքենավարը պարտավոր է առաջին մուտքի սլաքն անցնելուց հետո լուսարձակը փոխարկել «աղոտ լույսից» և վերջին ելքային սլաքից հետո միացնել «պայծառ լույսը»:

4.13. Գնացքը թունելին մոտենալիս ջերմաքարշի կամ դիզել-գնացքի լոկոմոտիվային բրիգադը պետք է փակի բոլոր դռներն ու պատուհանները, միացնի ճակատային լուսարձակը, թափարգելիչ լապտերները, դիզել-գնացքի վագոնների էլեկտրալուսավորությունը, ինչպես նաև ուղևորատար վագոններում, եթե դրանք լուսավորվում են լոկոմոտիվից:

4.14. Թունելին անմիջապես մոտենալիս և նրանով շարժվելիս մեքենավարը պետք է ձեռնարկի բոլոր միջոցառումները կանխարգելելու գնացքի տեղապտույտը ու կանգնելը թունելում:

4.15. Թունելում գնացքի հարկադրաբար կանգնելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ պարզել կանգնելու պատճառները և հետագա ճանապարհը շարունակելու հնարավորությունները: Լոկոմոտիվային բրիգադը պետք է ձեռնարկի իրենից կախված բոլոր միջոցները` գնացքը թունելից ամենաարագ ձևով դուրս բերելու համար, հատկապես ջերմաքարշով մարդատար գնացքը կամ դիզել-գնացքը:

Թունելը գազով լցված լինելու դեպքում լոկոմոտիվային բրիգադը պետք է հակագազեր հագնի:

Եթե գնացքը թունելից հանելու համար օժանդակ լոկոմոտիվ է պահանջվում, ապա ջերմաքարշի կամ դիզել-գնացքի մեքենավարը պետք է հանգցնի դիզելը:

 

5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԱՇԱՐԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ

 

5.1. Լոկոմոտիվային բրիգադը տեղաշարժային աշխատանքի ժամանակ պարտավոր է`

5.1.1. Ճշգրիտ և ժամանակին կատարել տեղաշարժային աշխատանքի վերաբերյալ հանձնարարությունը:

5.1.2. Ուշադիր հետևել տրվող ազդանշաններին և կարգադրություններին, որոնք հաղորդվում են ռադիոյով և ազդարարող պարկային կապով, ճիշտ և ժամանակին կատարել դրանք:

5.1.3. Ուշադիր հետևել ուղիների վրա գտնվող մարդկանց, սլաքների դիրքին և շարժակազմի դասավորությանը:

5.1.4. Ապահովել տեղաշարժային անվտանգությունը:

Տեղաշարժ կատարող մեքենավարին արգելվում է լոկոմոտիվը շարժման մեջ դնել առանց իմանալու կատարելիք աշխատանքը և առանց ստանալու տեղաշարժերի ղեկավարի ցուցումը: Տրվող ազդանշանները մեքենավարը պարտավոր է կրկնել լոկոմոտիվների սուլոցով:

Եթե մեքենավարը վստահ չէ ազդանշանի ընկալման ճշտության մեջ, նա պետք է կանգ առնի և պարզի իրադրությունը:

5.2. Մարդկանցով զբաղեցված վագոնների տեղաշարժերը պետք է կատարվեն մեծ զգուշությամբ, առանց ցնցումների և կտրուկ կանգառների:

5.3. Լոկոմոտիվների կամ վագոնների կցորդումը և ապակցորդումը լոկոմոտիվների կամ մոտորովագոնային շարժակազմի վագոնների կցորդումը կամ անջատումը, միջլոկոմոտիվային, միջսեկցիային և միջվագոնային միացումների կառավարման և ջեռուցման շղթաների միացումը և անջատումը, ինչպես նաև օդային թևքերի միացումը և բաժանումը և ավտոկցորդի փականքի աշխատանքի ստուգումը կարելի է իրականացնել միայն մեքենավարի թույլտվությամբ, կանգնած և արգելակված շարժակազմի դեպքում:

Աշխատանքն ավարտելու մասին անհրաժեշտ է տեղյակ պահել մեքենավարին:

Կառավարման և ջեռուցման միջլոկոմոտիվային, միջսեկցիային և միջվագոնային շղթաների միացումները, ինչպես նաև էլեկտրագնացքների օդային ուղիների թևքերը միացնել և անջատել թույլատրվում է միայն իջեցրած հոսանքաընդունիչների դեպքում:

Օդային մայրուղիների թևքերի անջատումից առաջ ծայրային ծորակները պետք է նախապես փակվեն:

5.4. Մոտորովագոնային շարժակազմը և լոկոմոտիվներն ու սեկցիաները, որոնց կցորդման համար մոտենում է ուրիշ լոկոմոտիվ կամ սեկցիա, պետք է արգելակվեն կամ ամրացվեն արգելակային կալուններով:

5.5. Տեղաշարժերի ժամանակ, գլխամասային խցիկից կառավարման անհնարինության դեպքում, կախված հանգամանքներից, կառավարումը թույլատրվում է էլեկտրագնացքի կամ դիզել-գնացքի ընթացքի ուղղությամբ երկրորդ կամ երրորդ խցից: Այդ դեպքում գնացքի կամ դիզել-գնացքի ուղղության գլխամասային վագոնի փակ հարթակում ազդանշաններ տալու համար պետք է գտնվի մի ուրիշ աշխատող, որն անհրաժեշտության դեպքում կարող է գործողության մեջ դնել արգելակները, որոնք պետք է միացված լինեն:

 

6. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԱԿԱԶՄՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

6.1. Լոկոմոտիվային բրիգադը աշխատանքի ժամանակ պետք է ունենա միայն մեկ ռևերսային դարձափոխովի բռնակ և բանալիների մեկ հավաքածու, որոնք պետք է պատկանեն տվյալ լոկոմոտիվին կամ էլեկտրագնացքին: Բանալու վրա պետք է դրոշմված լինի այն էլեկտրաքարշի կամ էլեկտրագնացքի համարը, որին պատկանում է բանալին: Էլեկտրագնացքի զուգահեռ աշխատողի վահանակները պետք է ապաշրջափակված լինեն:

Արգելվում է կիրառել մեքենավարի հսկիչ կառավարման սարքի գործիքակազմի մեջ չմտնող դարձափոփոխային բռնակներ, կոճակային անջատիչների բանալիները, ինչպես նաև օգտվել դրանց փոխարինող հարմարանքներով:

6.2. Բարձրացված և լարման տակ գտնվող հոսանքընդունիչի դեպքում լոկոմոտիվային բրիգադին թույլատրվում է լարման կարգավորիչը և հետադարձ հոսանքի ռելեն կարգավորել, եթե դրանք դուրս են բերված բարձրավոլտ խցից, բացել պատյանը և կարգավորել ճնշման կարգավորիչը:

Մեքենավարի խցում մաքրել ապակիները դրսից և ներսից, ստուգել արգելակային գլանների մխոցակոթերի ելքերը:

Հոսանքազրկված շղթաների դեպքում, ինչպես նաև մոտորովագոնային շարժակազմի վագոնների ներսում փոխել այրված լամպերը էլեկտրաքարշում և էլեկտրագնացքներում, հոսանքազրկված շղթաների դեպքում փոխել ցածրավոլտ ապահովիչները: Քսայուղը լցնել էլեկտրաքարշի առանցքատուփերի մեջ: Մնացած բոլոր աշխատանքների կատարումը բարձրացված հոսանքընդունիչի պայմաններում արգելվում է:

6.3. Քարշային էլեկտրաշարժիչների, օժանդակ մեքենաների, դեպոյի պտույտի կետերի և հպակային ցանց ունեցող ուղիներում էլեկտրաշարժակազմի սարքավորումների զննման և նորոգման համար մեքենավարը նախապես պետք է կատարի հետևյալը

Էլեկտրաքարշերում`

6.3.1. Անջատել օժանդակ մեքենաներն ու ապարատուրան, ինչպես նաև հոսանքընդունիչները, զննելով և գործնականում համոզվելով հոսանքընդունիչների իջեցված լինելու մեջ, անկախ նրանից, որ վոլտմետրի սլաքները լարման առկայություն ցույց չեն տալիս:

6.3.2. Հանել դարձափոխային բռնակը, ապա սահմանափակել օժանդակ մեքենաների և հոսանքընդունիչների կոճակային անջատիչները: Կոճակային անջատիչների բանալիները և ռևերսային բռնակը զննման կամ նորոգման ժամանակ փոխանցել աշխատանքը կատարողին:

6.3.3. Ձեռքի արգելակով արգելակել էլեկտրաքարշը:

6.3.4. Փակել անջատող ծորակները, որոնք տանում են դեպի ընդունիչները, իսկ BL 22 M ._. BL 19 էլեկտրաքարշերում սահմանափակող ծորակը փոխադրել այն

._. դիրքով, որը հոսանքընդունիչների գլխավոր ուղին միացնում է մթնոլորտին:

6.3.5. Ֆազամասնատիչի և օժանդակ մեքենաների լրիվ կանգառից հետո մտնել բարձրավոլտ խուցը, դուռը բաց թողնելով զննման և նորոգման ողջ ժամանակաընթացքում, համոզվել նրանում, որ հողանցող սեղմակաշրջիչը կամ հողանցման անջատիչը գտնվում են միացված վիճակում: Անջատել գլխավոր անջատիչի և օժանդակ շղթաների անջատիչների և օժանդակ շղթաների անջատիչների դանակները BL 22 M ._. BL 19 էլեկտրաքարշերում սահմանափակող ծորակը փոխադրել այն

._. էլեկտրագնացքներում:

6.3.6. Էլեկտրագնացքներում ցած իջեցնել բոլր հոսանքընդունիչները և նայելով համոզվել դրանց իջած լինելու մեջ:

6.3.7. «Ավտոմատ» դիրքից «Ձեռքի» դիրքը (օժանդակ կոմպրեսոր) փոխադրել այն բաժանմունք մոտորովագոնի հոսանքընդունիչի օդային ծորակները, որը ենթակա է զննման կամ նորոգման: Եթե վագոնների միջև կան տանիքային բարձրավոլտ կապեր, բոլոր մոտորային վագոնների հոսանքընդունիչների օդային ծորակները «Ավտոմատ» դիրքից փոխադրել «Ձեռքի» (օժանդակ կոմպրեսոր) դիրքը:

6.3.8. Մեքենավարի բոլոր խցերի և պահարանների դռները պետք է փակ լինեն, իսկ դրանց բանալիները և դարձափոխային բռնակը պետք է գտնվեն մեքենավարի կամ աշխատանքների ղեկավարների մոտ:

7.4. Էլեկտրաշարժակազմի վրա տանիքային սարքավորման զննումն ու նորոգումը պետք է կատարվի հպացանցից լարման հանումով:

7.5. Արգելվում է լոկոմոտիվների կամ էլեկտրագնացքների վագոնների տանիքներին բարձրանալ և որևէ աշխատանք կատարել հպակային ցանցի տակ, որը լարման տակ է գտնվում: Եթե անհրաժեշտ է տանիք բարձրանալ, լոկոմոտիվային բրիգադը պետք է պահանջի հպացանցից հանել լարումը և այն հողանցել:

7.6. Էլեկտրագնացքի վրա տանիքային սարքավորման վնասվածքի և դրա պատճառով նրա հետագա ընթացքի անհնարինության դեպքում, վնասված սեկցիան պետք է անջատվի հոսանքընդունիչների իջեցման միջոցով: Այդ սեկցիայի մոտորային վագոնի հոսանքընդունիչի օդային ծորակները պետք է փոխադրվեն «Ձեռքի» դիրքը (օժանդակ կոմպրեսոր): Եթե վագոնների միջև կան տանիքային բարձրավոլտ միացումներ, վնասված սեկցիայում պետք է անջատել նաև միացումները, նախապես սահմանված կարգով ձևակերպելով հպացանցից լարումը հանելը և հողանցումը:

7.7. Հպակային ցանցի լարման հանումը և նրա հողանցումը կատարում է հպակային ցանցի տեղամասի համապատասխան աշխատակիցը, էներգոդիսպետչերի հրամանով:

7.8. Հպակային ցանցի աշխատողներին թույլատրվում է հոսանքընդունիչը զննել հպակային ցանցի լարումը հանված լինելու դեպքում մեքենավարին համապատասխան վկայական ներկայացնելուց հետո:

7.9. Եթե չաշխատող էլեկտրաքարշը կամ էլեկտրասեկցիան տեղաշարժվում է ուրիշ էլեկտրական առումով նրա հետ կապ չունեցող լոկոմոտիվի միջոցով, ապա չաշխատող շարժակազմի վրա պետք է`

- ցած թողնվեն հոսանքընդունիչները և մեքենավարի հսկիչի բռնակը գտնվի զրոյական դիրքում.

- օժանդակ մեքենաների և հոսանքընդունիչների կոճակային անջատիչի կոճակները անջատված լինեն և բանալին հանված կոճակային անջատիչից: Կոճակային անջատիչի բանալին և ռևերսային բռնակը պետք է լինեն էլեկտրաքարշը վարող մեքենավարի մոտ.

- էլեկտրաքարշի և էլեկտրասեկցիաների վրա կառավարման անջատիչները անջատված լինեն, իսկ էլեկտրասեկցիաներում, բացի դրանից անջատված լինի կառավարման շղթաների անջատիչը.

- անջատված լինեն գլխավոր կամ տանիքային անջատիչը, օժանդակ շղթաների անջատիչը և քարշային էլեկտրաշարժիչների անջատիչները.

- մարդիկ հեռացած լինեն տանիքից և բարձրավոլտ խցերից: Դադարեցված լինեն էլեկտրաշարժակազմի նորոգման բոլոր աշխատանքները:

7.10. Էլեկտրաքարշերի վրա, որոնք կահավորված են վագոնների էլեկտրական ջեռուցման սարքերով, պետք է լրացուցիչ պահպանվեն հետևյալ անվտանգության միջոցառումները`

- վագոնատակի էլեկտրական ապարատուրայով միջվագոնային խրոցային միացումների և արկղերի բանալին լոկոմոտիվի հետ գլխամասային վագոնի ջեռուցման համակարգի միացումից հետո, մինչև շղթայի անջատման պահը պետք է գտնվի լոկոմոտիվի մեքենավարի մոտ.

- վագոնի էլեկտրական ջեռուցումը անջատելուց կամ միացնելուց, գնացքի վագոնների ընթացքային մասի զննումից, լոկոմոտիվի հետ ջեռուցման սիստեմի անջատումից կամ միացումից առաջ էլեկտրաքարշի մեքենավարը պարտավոր է անջատել էլեկտրական ապարատուրան, վագոնների ջեռուցման շղթան, իջեցնել հոսանքընդունիչները և դրանից հետո խրոցային միջվագոնային միացումների և վագոնատակի էլեկտրական ապարատուրայի արկղերի բանալին փոխանցել գնացքի մեխանիկ-բրիգադիրին.

- լոկոմոտիվի գլխամասային վագոնի ջեռուցման սիստեմի միացումների անջատումը պետք է կատարվի վագոնային դեպոյի կամ տեխնիկական զննման կետի աշխատողների կողմից գնացքի մեխանիկ-բրիգադիրի հետ համատեղ, լոկոմոտիվի մեքենավարի ներկայությամբ: Ջեռուցման սիստեմի միացումից հետո մեխանիկ-բրիգադիրը պարտավոր է բանալին հանձնել լոկոմոտիվի մեքենավարին.

- գնացքի ջեռուցման միացված սիստեմի դեպքում լոկոմոտիվի մեքենավարին արգելվում է միացնել շարժակազմի ջեռուցումը և բանալու բացակայության դեպքում գնացքը դնել շարժման մեջ.

- ընթացքի ժամանակ գնացքի խզման դեպքում լոկոմոտիվի մեքենավարը պետք է անհապաղ անջատի վագոնատակի էլեկտրամայրուղու լարումը.

- գնացքի ջեռուցման սիստեմի պաշտպանության սարքերն աշխատելու դեպքում մեքենավարին արգելվում է լոկոմոտիվի վրա կատարել ջեռուցման համակարգի կրկնակի միացում, առանց գնացքի մեխանիկ-բրիգադիրի միջոցով պարզելու և վերացնելու անջատման պատճառները:

 

7. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ԴԻԶԵԼ-ԳՆԱՑՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

8.1. Դիզելը գործարկելուց առաջ լոկոմոտիվային բրիգադը պարտավոր է զննել դիզելի և օժանդակ սարքավորումների հանգույցների վիճակը, հավաքել գործիքներն ու հարմարանքները, նախազգուշական ազդանշան տալ:

8.2. Արգելվում է երկրաբաժանմունքային ջերմաքարշերի վրա կատարել դիզելի գործարկում երկու բաժանմունքների պուլտերի վրա «Վառելիքի պոմպ» կոճակների միաժամանակ միացված վիճակում:

8.3. Արգելվում է աշխատող ուժային կայանքում կատարել որևէ մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանք լոկոմոտիվի պտտվող մասերի մոտ:

8.4. Ջերմաքարշի դեպո մտնելը և հանելը պետք է կատարել չաշխատող դիզելի դեպքում, այդ նպատակով կիրառելով հատուկ սարքեր (քարշային էլեկտրաշարժիչների սնում հոսանքի կողմնակի աղբյուրից):

8.5. Դիզելի, էլեկտրասարքավորման օժանդակ հանգույցների զննումից առաջ անհրաժեշտ է հոսանքազրկել բոլոր էլեկտրական շղթաները, հանել ակումուլյատորային մարտկոցի ապահովիչը:

8.6. Յուղման համակարգում յուղի մատուցման կարգավորման աշխատանքները կատարել միայն կանգնեցված դիզելի դեպքում:

8.7. Ջերմաքարշին և դիզելային գնացքին սպասարկող բրիգադները պարտավոր են իմանալ, թե որ մեքենաները, սարքերն ու ապարատներն են նորմալ վիճակում գտնվում լարման տակ:

8.8. Արգելվում է բացել և ուղղել լարման տակ գտնվող սարքերն ու ապարատները, բացառությամբ ապահովիչների փոխելը: Դիզելային գնացքներում, որոնց շղթաներում չկան անջատող կոճակներ, ապահովիչները շղթայից հանելու համար անհրաժեշտ է օգտվել միայն գոյություն ունեցող հատուկ բռնակներով:

Ծանոթություն-Լուսավորության շղթայի ապահովիչները պետք է փոխել միայն հոսանքազրկված շղթայի դեպքում:

9. Արգելվում է ջերմաքարշի և դիզել-գնացքի վրա բարձրանալ, դրանց էլեկտրիֆիկացված տեղամասերում գտնվելիս, երբ հպալարը լարման տակ է:

9.1. Եթե ջերմաքարշի կամ դիզելային գնացքի սեկցիաներից մեկի դիզելը չի աշխատում և այն ընթանում է մյուս սեկցիայով, որը մշտապես միացված է նրա հետ, չաշխատող սեկցիայի վրա պետք է իրագործել հետևյալ անվտանգության միջոցառումները`

- հսկիչ կառավարման սարքի գլխավոր և դարձափոխային բռնակները պետք է լինեն զրոյական դիրքում, կառավարման վահանակի կոճակները, բացառությամբ լուսավորության, անջատված.

- քարշային էլեկտրաշարժիչների անջատիչները պետք է գտնվեն անջատված վիճակում:

9.2. Շփակային կցորդիչի հետ աշխատանք կատարելիս կցորդիչի շարժակների օդատար խողովակը անհրաժեշտ է փակել: Սառնարանի սեկցիայի արտաքին զննման ժամանակ փեղկավոր վարագույրի շարժակները պետք է ստուգել սողնակով:

9.3. Արգելվում է միացած օդափոխիչի դեպքում բացել սառնարանի հորանի մուտքային դիտանցքները:

9.4. Դիտանցքի կափարիչի հանումով քարշային էլեկտրաշարժիչները զննել միայն կանգնեցված դիզելի և ջերմաքարշի ժամանակ:

Դիզելների վառելիքային պոմպերի հատվածքներում կուտակված հեղուկը պետք է հեռացնել հատուկ ներարկիչներով (շպրիցով):

9.6. Վառելիք լցավորելուց հետո բաքերի խցանները պետք է պինդ փակել:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

                        09.   01        2001թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601004

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
17.11.2000
N 42
Հրաման