01.01.2021 -
124.0220.250717
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 07 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417286
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
13 հուլիսի 2017 թվականի N 220-Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասին և «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետին համապատասխան` սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը պարտապանի անունից հարկային մարմին է ներկայացվում սնանկության կառավարչի կողմից` յուրաքանչյուր հարկի և (կամ) վճարի համար սահմանված հարկային հաշվարկի ձևով,
2) սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում` յուրաքանչյուր հարկի և (կամ) վճարի մասով լրացուցիչ հարկային պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների ներկայացման համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում, ընդ որում` պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում կառավարիչը ներկայացնում է նաև կասեցման ժամանակահատվածին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացման ենթակա, սակայն չներկայացված հաշվարկները,
3) սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային հաշվարկները սնանկության կառավարիչը ներկայացնում է պարտապանի կողմից սնանկության կառավարչին «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» որպես օգտվող գրանցելու և հարկային հաշվարկներ ներկայացնելու լիազորություն շնորհելու միջոցով:
(1-ին կետը փոփ. 13.10.20 թիվ 971-Ն (հրամանն ունի անցումային դրույթ) հրաման)
i
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թ. հուլիսի 13-ի
i
N 220-Ն հրամանի
(հավելվածն ուժը կորցրել է 01.01.2021 թվականից` 13.10.2020 թիվ 971-Ն /տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող տեղեկությունների վրա/ հրաման)