(ուժը կորցրել է 01.01.06 թ` 10.03.05 թիվ 335-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 փետրվարի 1995 թ. թիվ 53
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՈՒ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1993 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողներին դասային կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների ծառայողական համազգեստի ու դասային կոչումների տարբերանշանների նկարագրությունը և ձևերը (կցվում են ) * ):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 3-ի թիվ 53 որոշմամբ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՈՒ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ
I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
Գլխարկը կապույտ կտորից է` սև թավշյա գլխարկաբոլորքով, մուգ կանաչավուն եզրաշերտով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի վրա` մուգ կանաչավուն եզրաշերտով: Երկու կոճակներով ամրացվում է երկշերտ հյուսված կապը (քուղը)` գլխարկաբոլորքի վրա ցանցահյուսազարդով և ոսկեզօծված գլխարկանշանով: Գլխարկահովհարը սև է` լաքապատ: Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից, դրվում է կաղնու ճյուղերի տեսքով 2 համաչափ ոսկեկար զարդ:
Ամառային գլխարկը սպիտակ կտորե ծածկույթով է: Կանանց տրվում են ամառային` կլորավուն և կիսասեզոնային գլխարկներ:
Ավագ և կրտսեր կազմի դասային կոչում ունեցող աշխատողներին տրվում են սև կարակուլե ականջակալներով գլխարկներ, որոնց վերևի մասը սև կաշվից է, իսկ արդարադատության խորհրդականի բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողներին` մոխրագույն գլխարկ, որի վերևի մասը սև կաշվից է: Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողներին տրվում է մոխրագույն կարակուլե գլխարկ, որի վերևի մասը կանաչ կտորից է: Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող կանանց տրվում է ամբողջությամբ գորշ կարակուլե ականջակալ-գլխարկ:
Բաճկոնը 3-րդ դասի իրավաբանից մինչև 1-ին դասի իրավաբանի դասային կոչում ունեցող աշխատողների համար լինում է միակոճկուն` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով չորս ոսկեզօծ կոճակներով, մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, կարանովի թիկնամասով և փողքերի կտրվածքով, ետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, իսկ բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող և արդարադատության 3-րդ դասի խորհրդականից մինչև 1-ին դասի խորհրդականի դասային կոչում ունեցող աշխատողների համար` երկփեղկանի, երկկոճականի բաճկոն, մեջքի ներքևի մասում` առանց կտրվածքի:
Բարձրագույն և ավագ կազմի դասային կոչում ունեցող կանանց համար բաճկոնները լինում են երկկոճկուն (երկփեղկ), թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի: Բաճկոնը կողքերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի մասում` կտրվածքով գրպան:
Բարձրագույն կազմի և արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային կոչում ունեցող աշխատողների համազգեստը կապտագույն գաբարդինից է, իսկ 3-րդ դասի իրավաբանից մինչև արդարադատության 2-րդ դասի խորհրդականի դասային կոչում ունեցող մյուս աշխատողներինը` կապտագույն կոստյումի կտորից, օձիքը և թևքածալերը` մուգ կանաչավուն եզրաշերտերով, որոնց լայնությունը 2,5 մմ է, իսկ թևքածալերի վրա կա նաև 2 փոքր կոճակ:
Տաբատը կապույտ կտորից է, ուղիղ, առանց ծալքերի, իսկ ավագ և կրտսեր կազմի դասային կոչում ունեցող աշխատողների համար` 2,5 մմ լայնությամբ մուգ կանաչավուն եզրակարով:
Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողների համար տաբատի վրա, եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ, ձգվում է մուգ կանաչավուն վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ողջ երկայնքով:
Կոշիկները (կիսակոշիկները) սև են մուգ դարչնագույն, բարձրագույն և ավագ կազմի դասային կոչում ունեցող աշխատողների համար` այծակաշվե (շևրոյե), կաշվե ներբաններով, իսկ միջին կազմի դասային կոչում ունեցող աշխատողների համար քրոմակաշվե` ռետինե ներբաններով:
Կանանց համար բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տաբատի և կոշիկների փոխարեն տրվում են համապատասխան շրջազգեստ և կոշիկներ:
Վերնաշապիկը սպիտակ է և բաց կապույտ գոտիով, փափուկ և կոշտ օձիքով: Ամառային համազգեստի (բաճկոնի փոխարեն վերնաշապիկ` բաց կապտագույն, գոտիով) կրծքի աջ կողմում ամրացվում է կրծքանշան` գերատեսչական խորհրդանշանը, աջից և ձախից կաղնու տերևներով երիզված: Խորհրդանշանի բարձրությունը 20 մմ է, լայնությունը` 75 մմ: Փողկապը սև է:
Վերարկուն ունենում է 6 ոսկեզօծ կոճակ գրատախլակի վրա: Կոճակների միջև տարածությունը 16-17 սմ է: Բարձրագույն դասային կոչում ունեցող աշխատողների համար վերարկուն գորշ գույնի դրապից է, ավագ և կրտսեր կազմի դասային կոչում ունեցող անձանց համար` կապտագույն դրապից:
Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողներին տրվում է մուգ կապտագույն թիկնոց:
Ուսադիրները կրում են բաճկոնի, վերարկուի, թիկնոցի և վերին վերնաշապիկի վրա:
Օձիքների անկյուններում, բացի վերին վերնաշապիկից, տեղադրվում է գերատեսչության խորհրդանշանը` 30 մմ բարձրությամբ, 20 մմ լայնությամբ, կաղնու տերևներով երիզված, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի դասային կոչում ունեցող աշխատողներից մինչև 3-րդ դասի պետական խորհրդականը ներառյալ` ոսկեզօծ խորհրդանշան` կարված 29 մմ բարձրությամբ և 18 մմ լայնությամբ, որը եզրազարդվում է ոսկեզօծ ասեղնագործված դափնու տերևներով:
Գլխարկանշանը ոսկեգույն, կաղնու տերևներով եզրազարդված Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով է:
Խորհրդանշանը ձվաձև է, բարձրությունը` 50 մմ, լայնությունը` 52 մմ:
II
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ
1. Դասային կոչումների տարբերանշաններ են ծառայում ուսադիրները: Կիսափափուկ ուսադիրն իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որոնց ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է կտրվածքի կողմից, ստորին ծայրին զուգահեռ բութանկյունով: Ուսադրի երկարությունը 11-12 սմ է, լայնությունը` դասային կոչումներ ունեցող անձանց համար` սկսած Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականից մինչև արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականը ներառյալ` 4,5 սմ, իսկ արդարադատության 1-ին դասի խորհրդականից մինչև 3-րդ դասի իրավաբանը ներառյալ` 4 սմ: Ուսադրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ մուգ կանաչավուն մահուդե գործվածքով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԴԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
2. Ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից հատուկ միահյուսվածքով` մահուդի աստառի վրա` առանց լուսաշերտի: Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի ուսադրի մակերեսի վրա կարվում է Հայաստանի Հանրապետության ոսկեզօծ զինանշանը` 30 մմ բարձրությամբ, և դրանից ներքև` ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 30 մմ տրամագծով: Աստղերի թևերի արանքներում ամեն կողմից կարվում են հնգական ճառագայթներ:
Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա ամրացվում է 3 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 25 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` 2 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 25 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 25 մմ տրամագրով:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԴԱՍԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
3. Ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից` մահուդե աստառի վրա:
Ուսադիրների վրա լինում է 2 մուգ կանաչավուն լուսաշերտ:
Արդարադատության 1-ին դասի խորհրդականի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեզօծ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 2 հնգաթև ոսկեզօծ աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` մեկ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` մեկ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով:
1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԴԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
4. Ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից` մահուդե աստառի վրա:
Ուսադիրների վրա լինում է մեկ մուգ կանաչավուն լուսաշերտ:
1-ին դասի իրավաբանի ուսադիրներին ամրացվում է 4 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով, 2-րդ դասի իրավաբանի ուսադիրներին` 3 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով, 3-րդ դասի իրավաբանի ուսադիրներին` 2 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով:
Աստղերը ուսադիրների վրա դասավորվում են մեկ գծով` վերևից ներքև, բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողների ուսադիրներին` մեջտեղում, ավագ կազմի դասային կոչում ունեցող աշխատողների ուսադիրներին` մեջտեղում, ավագ կազմի դասային կոչում ունեցող աշխատողների ուսադիրներին` երկու լուսաշերտի արանքում, իսկ կրտսեր կազմի դասային կոչում ունեցող աշխատողների ուսադիրներին` լուսաշերտի վրա: