Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԸ ՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

118.0019.260101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

17 հունվարի 2001 թվականի N 19

 

i

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, 38-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Սահմանել, որ` պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի գնման պայմանագրի նախագծով նախատեսված, պատվիրատուի կողմից վճարման ենթակա կանխավճարի չափին, եթե կանխավճարը պայմանագրով նախատեսված է: Հակառակ դեպքում պայմանագրի կատարման ապահովման չափը որոշում է պատվիրատուն, ի նկատի ունենալով, որ պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի`

 

I) մինչև 50 մլն. դրամ նախահաշվային արժեք ունեցող.

1) աշխատանքների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տասնհինգ (15) տոկոսին.

2) ապրանքների և ծառայությունների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տաս (10) տոկոսին: II) 50 մլն. դրամ և ավելի նախահաշվային արժեք ունեցող.

1) աշխատանքների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տաս (10) տոկոսին.

2) ապրանքների և ծառայությունների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի հինգ (5) տոկոսին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

                        26.   01        2001թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801028

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
17.01.2001
N 19
Հրաման