118.0018.260101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
17 հունվարի 2001 թվականի N 18
i
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ԱՆՎԱՄԲ ԲԱՑՎԱԾ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՊԱՍԱՐԿՎԱԾ, ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Գնումների ֆինանսավորման կարգի» 11-րդ կետերով վերապահված իրավասությունների շրջանակներում
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Սահմանել, որ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշմամբ հաստատված «Գնումների ֆինանսավորման կարգի» կարգի 11-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ընդունած փաստաթղթերը (այսուհետև` նաև վճարման փաստաթղթեր) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքը (այսուհետև` ՏԳԲ)`
1) վճարման փաստաթղթերով պահանջվող գումարի չափով ստանձնված պարտավորությունը վճարման փաստաթղթերը ներկայացրած պետական հիմնարկի անվամբ հաշվառելու համար, սահմանված կարգով կատարում է համապատասխան ձևակերպում (ձևակերպումներ), իսկ վճարման փաստաթղթերը` պահվում ՏԳԲ-ում.
2) յուրաքանչյուր ամսվա 25-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (կենտրոնական գանձապետարան) է ներկայացնում հաղորդագրություն (էլեկտրոնային) տվյալ ՏԳԲ-ի կողմից վերոհիշյալ կարգի 11-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ընդունած` սակայն մինչև տվյալ ամսվա 25-ը չսպասարկված վճարման փաստաթղթերի մասին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ամփոփում է ՏԳԲ-ների կողմից սույն հրամանի համաձայն ներկայացված հաղորդագրությունները, արդյունքների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառնական դասակարգումների, առանձին հաշվառում` ՏԳԲ-ներ ներկայացված սակայն ավելի քան 30 օրացուցային օրվա ընթացքում չսպասարկված վճարման փաստաթղթերի համաձայն կատարման ենթակա պարտավորությունները:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
26. 01 2001թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801029