Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ...

 

 

118.0017.260101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

17 հունվարի 2001 թվականի N 17

 

i

ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔԲԵՐԵԼՈՒ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2001 թվականի հունվարի 17-ի թիվ 17

հրամանով

 

ԿԱՐԳ

ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔԲԵՐԵԼՈՒ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգը սահմանում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետության կարիքների համար մեկ աղբյուրից գնման ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնելու գործընթացը և կարգավորում է այդ գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով գնումներ կատարելու պահանջի ծագման օրը` այն աշխատանքային օրն է, երբ պատվիրատուի իրավասու պաշտոնատար անձը իմացել կամ պարտավոր և կարող էր իմանալ գնումներ կատարելու անհրաժեշտության և այդ գնումները կատարելու հնարավոր լինելու մասին: Իրավասու պաշտոնատար անձը պատվիրատուի կենտրոնական ապարատի կամ համակարգի հիմնարկի (կազմակերպության) այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն է, որի կողմից ղեկավարվող ստորաբաժանման կանոնադրական խնդրի (խնդիրների) իրագործման անհրաժեշտությունից ելնելով ծագել է տվյալ գնումն իրականացնելու պահանջը: Կանոնադրական խնդիրների ոչ հստակ սահմանված լինելու կամ այլ հանգամանքով պայմանավորված, սույն կետում նշված պատասխանատու ստորաբաժանման կամ դրա ղեկավարի անորոշ (ոչ հստակ) լինելու դեպքում` իրավասու պաշտոնատար անձն է հանդիսանում պատվիրատուի ղեկավարը:

3. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:

 

II. ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու համաձայնություն ստանալու համար պատվիրատուն գրավոր դիմում է լիազոր մարմնին:

Եթե Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից` համապատասխան հրամանով, սահմանված է, որ մեկ աղբյուրից գնման ձևով պատվիրատուն կարող է որոշակի գնումներ կատարել առանց լիազոր մարմնի հետ լրացուցիչ համաձայնեցնելու, ապա պատվիրատուն, որպես այդ գնումները մեկ աղբյուրից գնման ձևով կատարելու լիազոր մարմնի համաձայնություն, հիմք է ընդունում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հիշյալ հրամանը և չի դիմում լիազոր մարմնին:

5. Մեկ աղբյուրից գնման ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու մասին պատվիրատուի գրությունը, ներառյալ գնման ձևի ընտրությունը հիմնավորող սույն կարգով նախատեսված փաստաթղթերը, լիազոր մարմինը ուսումնասիրում և գնում կատարելու ձևի մասին պատվիրատուի որոշումը հաստատում կամ մերժում է, սույն կետով նախատեսված գրությունը ստանալու օրվան հաջորդող տաս աշխատանքային օրվա ընթացքում:

i

6. Լիազոր մարմինը համաձայնում է գնում կատարելու ձևի մասին պատվիրատուի որոշման հետ, եթե առկա են հետևյալ հիմնավորումները.

1) օրենքի 23 հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմաններով գնումներ կատարելու դեպքում`

1. հեղինակային իրավունքը հավաստելու համար պատվիրատուի գրավոր հավաստումը այն մասին, որը տվյալ գնումները կարող են կատարվել միայն մեկ անձից` ինչը պայմանավորված է նրա հեղինակային իրավունքով և պատվիրատուն լիազոր մարմնին ներկայացրել է հեղինակային իրավունքը հավաստող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը (պատճենը).

2. մրցակցության բացակայությունը հիմնավորելու համար պատվիրատուի գրավոր հավաստումը, նախընտրելի է մասնագիտացված համապատասխան կազմակերպության եզրակացության հիման վրա, այն մասին, որ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված այդ գնումները կարող են կատարվել միայն մեկ անձից: 2001 թվականի հուլիսի 1-ից սկսած պատվիրատուն լիազոր մարմնին ներկայացնում է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ վարվող կենտրոնացված ռեեստրից քաղվածք` տվյալ անձին, որպես շուկայում մրցակից չունենալու փաստը հիմնավորող փաստաթուղթ, բացառությամբ պետական գաղտնիք հանդիսացող գնումների դեպքերում.

3. լիցենզիայի առկայությունը հիմնավորելու համար պատվիրատուի գրավոր հավաստումը այն մասին, որ տվյալ գնումները կարող են կատարվել միայն մեկ անձից` ինչը պայմանավորված է նրանով, որ միայն այդ անձը ունի տվյալ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա և պատվիրատուն լիազոր մարմնին ներկայացրել է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի իրականացման միակ լիցենզավորված անձ կամ հղում համապատասխան իրավական ակտին, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

2) օրենքի 23 հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմաններով գնումներ կատարելու դեպքում` պատվիրատուի գրավոր հավաստումը, այն մասին, որ`

1. այդ գնումներն իրականացնելու համար կնքվելիք պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռքբերվեն սույն կարգի իմաստով սահմանված գնումներ կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 90, իսկ գնումների բազային միավորի իննսունապատիկը գերազանցող նախահաշվային արժեք ունեցող ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև գնումների բազային միավորի հինգհարյուրապատիկը գերազանցող նախահաշվային արժեք ունեցող աշխատանքների գնման դեպքերում` 105 օրացուցային օրվա ընթացքում, և

2. այդ գնումները նշված ժամանակահատվածում կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվել են սույն կարգի իմաստով սահմանված` գնումներ կատարելու պահանջի ծագման օրը կամ այդ օրվանից հետո:

3) օրենքի 23 հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմաններով գնումներ կատարելու դեպքում` պատվիրատուի գրավոր հավաստումը, նախընտրելի է մասնագիտացված համապատասխան կազմակերպության եզրակացության հիման վրա, այն մասին, որ

1. լրացուցիչ աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և այդ պատճառով դրանց ձեռքբերումը նախատեսված չի եղել սկզբնական պայմանագրով գնվող աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում, և

2. սկզբնական պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն աշխատանքների ձեռքբերման նախահաշվային արժեքը:

(6-րդ կետը լրաց. 07.05.02 թիվ 367 հրաման)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված հիմքերի (հավաստումների) չներկայացման կա դրանց մասնակի ներկայացման դեպքում` մեկ աղբյուրից գնման ձևով գնումներ կատարելու պատվիրատուի որոշումը ենթակա է մերժման, ինչի մասին լիազոր մարմինը գրավոր ծանուցում է պատվիրատուին` նշելով մերժման հիմքը:

8. Պատվիրատուն կարող է սահմանված կարգով բողոքարկել լիազոր մարմնի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

                        26.   01        2001թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801031

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
17.01.2001
N 17
Հրաման