ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2019 թվականի N 148-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 919-Ն, օգոստոսի 8-ի N 1026-Ն և օգոստոսի 22-ի N 1065-Ն որոշումները`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշմամբ հաստատված.
1) եկամուտների գումարը ավելացնել 3,307,827.0 հազար դրամով,
2) ծախսերի գումարը ավելացնել 3,149,555.0 հազար դրամով,
3) դեֆիցիտի (պակասուրդի) գումարը նվազեցնել 158,272.0 հազար դրամով:
2. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների:
3. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշման 2-րդ կետի «6,550,945.9 հազար դրամ» բառերը փոխարինել «10,783,945.9 հազար դրամ» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ Հ. Մարության
____________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում