(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունվարի 1995 թ. թիվ 6
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հանրապետության բնակչության թվաքանակի, կազմի, նրա տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրերի մշակման համար անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1999 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնել մարդահամար:
i
(1-ին կետն ուժը կորցրել է 03.12.98 թիվ 761 որոշում)
2. Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մշակման, արդյունքների ամփոփման, վերլուծության և նյութերի հրատարակման աշխատանքների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության վրա:
(3-րդ կետն ուժը կորցրել է 03.12.98 թիվ 761 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հայտերի հիման վրա հանրապետության 1995-2001 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսել նպատակային միջոցներ` նշված միջոցառումների իրականացման համար:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 453 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի համաձայնությամբ որոշել մարդահամարի անցկացման մեթոդաբանության բնագավառում գիտական հետազոտությունների, ինչպես նաև մարդահամարի նյութերի մշակման համար 1995 թվականի անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման ֆինանսավորման ծավալներն ու աղբյուրները: