Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 1995 թ. թիվ 5

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման գործընթացի կազմակերպման առաջնահերթ միջոցառումների մասին» հրամանագրի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 23-ի թիվ 194 կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները (կցվում են ) *.

բ) Հայաստանի Հանրապետության պետական պարգևների վկայականների նմուշները (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը և առաջարկել Հայաստանի նկարիչների միությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների պատրաստման ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների մասին:

 

-------------

*) Նմուշները չեն բերվում:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995թ.

հունվարի 11-ի թիվ 5 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՇՔԱՆՇԱՆՆԵՐ

------------

 

ՀԱՅՐԵՆԻՔԻ շքանշանն ունի գոգավոր շրջանաձև հորինվածք, երիզված ութանիստ աստղով: Աստղի թևերի անկյուններում տեղադրված են բերքատվության խորհրդանիշը կրող զարդեր: Շրջանաձև հորինվածքի կենտրոնում ուռուցիկ ձևով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Շքանշանի չափերն են` 42 մմ x 42 մմ: Շքանշանը պատրաստվում է ոսկուց: Շրջագիծը, ութանիստ աստղը, զարդաքանդակն անփայլ են, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանը` փայլեցված:

Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենի կենտրոնում: Ժապավենն ավարտվում է ծոպերով, որոնք ամրանում են ժապավենին ոսկե օղակով: Ժապավենի չափերն են` 60 մմ x 21 մմ: Ժապավենը, որն ավարտվում է թեք եզրագծով, մտնում է ոսկե օղակի մեջ, որից կախվում են ծոպերը: Ծոպի երկարությունը 10 մմ է: Ժապավենը ձգվում է մետաղյա թերթիկի վրա, որի հակառակ երեսն ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք:

Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը:

Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է շքանշանի ժապավենային գունային նկարագիրը:

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:

 

«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» I ԱՍՏԻՃԱՆԻ շքանշանն ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստվում է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները ոսկեզօծված են:

Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացվում է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենը (երկարությունը` 70 մմ, բարձրությունը ` 19 մմ) պատրաստվում է կարմիր գույնի մետաքսից` երիզված 2 սպիտակ զոլերով (զոլերի երկարությունը` 70 մմ, լայնությունը` 4 մմ): Ժապավենի կարմիր գոտու վրա խաչից վեր 3 մմ բարձրությամբ ամրացվում է ոսկուց պատրաստված Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ժապավենը ձգվում է մետաղյա թերթիկի վրա, որի հակառակ երեսն ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք:

Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը:

 

«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» II ԱՍՏԻՃԱՆԻ շքանշանի նկարագրությունը նույնն է, բացառությամբ ճառագայթների, որոնք պատրաստվում են արծաթից, իսկ ժապավենը սպիտակ է` երիզված 2 կարմիր զոլերով: Ժապավենի վրայի Հայաստանի Հանրապետության զինանշանը պատրաստվում է արծաթից:

Երկու շքանշանի համար էլ շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Յուրաքանչյուր շքանշանի համապատասխան աստիճանի շերտաձողիկի ժապավենը կրկնում է շքանշանի ժապավենային գունային նկարագիրը:

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:

 

«ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» շքանշանն ունի ութանիստ վարդյակի տեսք, որի անկյունում տեղադրված են ճառագայթային զարդեր:

Ութանիստ վարդյակը դեպի կենտրոն ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը` սրբի պսակով, ձախ ձեռքին` բացված գիրք, աջ ձեռքի ափը բարձրացված է դեպի վեր: Ճիշտ առանցքում կա 3 տողով մակագրություն` «սբ. Մեսրոպ Մաշտոց»:

Վարդյակն արծաթից է, ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը` անփայլ: Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացվում է ադամանդե քար` մոտ կարատի 0,125 չափով: Շքանշանի չափերն են` 40 մմ x 40 մմ, շեղանկյանը` 15 մմ x 15 մմ:

Շեղանկյուն զարգացումն իր հակառակ երեսին ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք:

Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը:

Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղում` թունդ վարդագույն:

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:

 

ՄԵԴԱԼՆԵՐ

----------

 

«ԱՐԻՈՒԹՅՈՒՆ» մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում պատկերված է հաղթանակի խորհրդանիշը` արծիվը և թուրը:

Արծիվը տիրաբար սփռված է սկավառակի ողջ մակերեսին, լույսի շեղբերը թագի նման պարուրում են արծվի գլուխը: Մեդալը պատրաստվում է ոսկեջրած արծաթից: Մեդալի ներքևի մասում կա մակագրություն` «Արիություն»: Արծիվը, թուրը, լույսի շեղբը և մակագրությունը ոսկեփայլ են, մնացած դաշտը` անփայլ: Մեդալն օղակների միջոցով կապվում է ժապավենին:

Ժապավենը սեղանաձև է, որի վերևի եզրի երկարությունը 20 մմ է, ներքևինը` 10 մմ, բարձրությունը` 20 մմ:

Ժապավենը երկնագույն է, մեկ եզրին ծիրանագույն զոլ:

Ժապավենը փաթաթվում է սեղանաձև մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:

Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը:

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը:

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:

 

«ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում պատկերված են թուր և դափնեպսակ: Թրի աջ և ձախ կողմերում պատկերված են երեքական հաղթական դրոշներ: Մեդալը պատրաստվում է ոսկեջրած արծաթից: Մեդալի ներքևի մասում կա մակագրություն` «Մարտական ծառայություն»: Թուրը, դրոշները, դափնեպսակը, ինչպես նաև մակագրությունը ոսկեփայլ են, իսկ մնացյալը` անփայլ:

Մեդալն օղակների միջոցով կապվում է ժապավենին: Ժապավենը սեղանաձև է, որի վերևի եզրի երկարությունը 20 մմ է, ներքևինը` 10 մմ, բարձրությունը` 20 մմ, Ժապավենը երկնագույն է, երկու սպիտակ և մեկ մուգ կապույտ զոլերով:

Ժապավենը փաթաթվում է սեղանաձև մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:

Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը:

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը:

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:

 

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում պատկերված է Մխիթար Գոշը` արդարության խորհրդանիշ հանդիսացող նժարի ֆոնի վրա: Ձախ ձեռքում ունի Դատաստանագիրքը, աջ ձեռքը բարձրացված է երդման համար:

Մեդալն ունի ուռուցիկ եզրաշերտ: Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ): Մեդալի ներքևի մասում կա 2 տողով մակագրություն` «Մխիթար Գոշ»:

Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողիկներին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր` նույն մետաղից (բրոնզափառ):

Ժապավենը հնգակող է, որի 2 կողերն ուղղահայաց են հիմքին: Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը` 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը` 15 մմ: Ժապավենը ծիրանագույն է` կարմիր երիզներով: Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:

Մեդալի հակառակ երեսին փորագրված է մեդալի հերթական համարը:

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը:

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:

 

«ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ» մեդալն իրենից ներկայացնում է հավասարաչափ կորագծային խաչ, անկյուններում` զարդերով, որի կենտրոնում պատկերված է Մխիթար Հերացի բժշկապետը երդման պահին, հետևում հիվանդը` պառկած կեցվածքով:

Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ): Խաչն ունի եզրաշերտ: Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 20 մմ է: Խաչի վերին թևը ներսի կողմից զարդարված է գնդիկներով, իսկ ներքևի թևում տեղադրված է կյանքի հավերժության նշանը և մակագրություն` «Մխիթար Հերացի»:

Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր` նույն մետաղից (բրոնզափառ):

Ժապավենը հնգակող է, որի երկու կողերն ուղղահայաց են հիմքին: Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը` 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը` 15 մմ: Ժապավենը թունդ կապույտ գույնի է: Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:

Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը:

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը:

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:

 

«ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ» մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին` նստած կեցվածքով, ձախ ձեռքը երկրագնի վրա: Շիրակացու դիմաց պատկերված են գիրք և աստղազարդ երկինք:

Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ):

Մեդալն ունի լայն երիզ, որի մեջ պատկերված են, վերևի մասում` աստղեր, ներքևի մասում` մակագրություն` «Անանիա Շիրակացի»:

Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողիկին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր` նույն մետաղից (բրոնզափառ):

Ժապավենը հնգակող է, որի երկու կողերը ուղղահայաց են հիմքին: Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը` 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը` 15 մմ: Ժապավենը ծիրանագույն է` թունդ կապույտ երիզներով: Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:

Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը:

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը:

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:

 

«ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ» մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում տեղադրված է Մովսես Խորենացու ուռուցիկ պատկերը, ձեռքին` գրիչ և «Հայոց պատմությունը»:

Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ):

Մեդալն ունի երիզ, ներքևի մասում կա մակագրություն` «Մովսես Խորենացի»:

Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր` նույն մետաղից (բրոնզափառ):

Ժապավենը հնգակող է, որի երկու կողերն ուղղահայաց են հիմքին: Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը` 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը` 15 մմ: Ժապավենը ծիրանագույն է, մուգ բորդո երիզներով: Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:

Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը:

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը:

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.1995
N 5
Որոշում