(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ Ը
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել օրենքի 3 հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմի և գույքի գնահատման կարգի հաստատմանը հաջորդող եռամսյակի սկզբից:
2. Հանձնարարել ՀՀ կառավարությանը` սույն օրենքի ընդունումից հետո
i
ա) երկամսյա ժամկետում` - սահմանել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմը, - հաստատել գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգը, - հաստատել սույն օրենքի 3-րդ հոդվածի «բ» կետով սահմանված նորմերը` չհարկվող անասնագլխաքանակի համար, - առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների բնակավայրերում գույքահարկի արտոնություններ սահմանելու վերաբերյալ.
բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդ` Հայաստանի Հանրապետության օրենքներում սույն օրենքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
i
գ) վեցամսյա ժամկետում` - ապահովել ինքնակամ կառուցած շինությունները հաշվառելու, դրանք որպես սեփականություն գրանցելու հետ կապված հարցերի լուծումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, - իրականացնել գույքահարկով հարկման ենթակա շինությունների սահմանված կարգով գնահատման աշխատանքների կազմակերպումն ու ավարտումը:
3. Սույն օրենքի կիրարկման պահից ՀՀ տարածքում դադարեցնել`
ա) Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարի գանձումը:
բ) ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության 1981թ. հունվարի 26-ի թիվ 3819 հրամանագրով հաստատված «Տեղական հարկերի մասին» կանոնադրության գործողությունը: