Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՍԱՀՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2019 թվականի N 1078-Լ

 

i

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-238-25.07.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 28

Երևան

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-238-25.07.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները`

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է լրացում կատարել օրենքի 124-րդ հոդվածում` խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառելով նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալներին:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային ժողովում հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ, քանզի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կառավարող ուժը` հանձինս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և երկու տեղակալների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշման հիման վրա կարող է նախաձեռնել խորհրդարանական լսումներ, մինչդեռ ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրված տեղակալը նման հնարավորությամբ օժտված չէ:

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավական կարգավորումները: Այսպես`

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն`

«1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել`

1) Ազգային ժողովի նախագահը.

2) մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները` իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.

3) խմբակցությունը` իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:»:

Հիշյալ կարգավորումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից, իսկ խմբակցության կազմում ընդգրկված ցանկացած պատգամավորի, այդ թվում` Ազգային ժողովի նախագահի տեղակալի կողմից առաջադրված նախագծին վերաբերող հարցով խմբակցությունը կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ:

Այս առումով հարկ է նշել, որ նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել քաղաքացիների լայն շրջանակին մտահոգող և հասարակական հնչեղություն ու կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալի կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հնարավորությունը:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ եթե նախագիծն ուղղված է ընդդիմադիր խմբակցության կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցերի շրջանակից դուրս այլ հարցերով, այդ թվում` քաղաքացիների լայն շրջանակին մտահոգող և հասարակական հնչեղություն, կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացնելու հնարավորության և դրանով իսկ Ազգային ժողովում հավասարակշռության ապահովմանը, ապա կարելի է քննարկել խմբակցությունների կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հարցերի շրջանակն ընդլայնելու հնարավորությունը:

Հակառակ պարագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը կհանգեցնի անհավասարակշռության մյուս ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ` ելնելով այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված կարգավորման պարագայում խորհրդարանական լսումներ իրականացնելու լիազորություն կվերապահվի միայն այն ընդդիմադիր խմբակցությանը, որի կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրվել է Ազգային ժողովի նախագահի տվյալ տեղակալը:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի նախագահի տեղակալներին վերապահված գործառույթների վերլուծությունից պարզ է դառնում, որ վերջիններս ըստ էության իրականացնում են Ազգային ժողովի նիստերի և առհասարակ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված գործառույթներ, իսկ մնացած, այսինքն` իրենց կարգավիճակից բխող գործունեությունը վերջիններս իրականացնում են պատգամավորական լիազորությունների շրջանակում, հետևաբար հիմնավորված չէ նաև նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը` Ազգային ժողովի տեղակալի պաշտոնով պայմանավորելը:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման և լրամշակման կարիք:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.08.2019
N 1078-Լ
Որոշում