Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅ ...

 

 

031.0817.300301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել 2001 թվականի ապրիլի 1-ից 11-ը ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Քի ՈՒեսթ) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

       Ռոբերտ Քոչարյան         Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

       Վարդան Օսկանյան         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարար

 

       Արմեն Գևորգյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին

                               օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

       Վահե Գաբրիելյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի

                               քարտուղար

 

       Գրիգորի Սարկիսյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության պետ

 

       Գրիգորի Հայրապետով      Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության բաժնի պետ

 

       Աղամալ Հարությունյան    Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից:

(1-ին կետը փոփ. 11.04.01 ՆԿ-818 կարգադրություն)

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների գործուղման ծախսերը կատարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների հաշվին:

Պատվիրակության Երևան-Փարիզ-Երևան ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների` սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2001 թվականի ապրիլի 1-ին կազմակերպել Երևան-Փարիզ, ապրիլի 11-ին` Փարիզ-Երևան հատուկ չվերթերը:

(5-րդ կետը փոփ. 11.04.01 ՆԿ-818 կարգադրություն)

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

30 մարտի 2001թ.

ՆԿ-817

 

 

pin
ՀՀ Նախագահ
30.03.2001
N ՆԿ-817
Կարգադրություն