Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2019 թվականի N 478-Լ

 

i

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Պ-071-26.03.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 3

Երևան

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Պ-071-26.03.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հարկ է համարում նշել, որ նախագծից պարզ չէ, թե ովքեր են լինելու օրենքի շահառուները, այլ կերպ ասած` ովքեր են համարվում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ծառայողներ, ինչ հիմնավորող փաստաթղթերի հիման վրա է հարկադիր կատարողը որոշելու պարտապան զինծառայողը մարտական հերթապահություն իրականացնող անձ է, թե ոչ: Ավելին, հարց է ծագում, թե արդյոք մարտական հերթապահությունը տվյալ զինծառայողի համար մշտական կանոնակարգված աշխատանք է, թե վերջինս կարող է ամսվա մեջ մի քանի օր կամ շաբաթ իրականացնել մարտական հերթապահություն, իսկ մնացած ժամանակ որպես զինծառայող իրականացնել իր այլ պարտականությունները: Նշված դեպքերում, հարց է ծագում, թե ինչ չափով է բռնագանձում տարածվելու զինծառայողի աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարների վրա: Բացի դրանից, կարծում ենք նախագծով առաջարկվող կարգավորումն արդարացի հավասարակշռում չի ապահովում զինծառայող պարտապանի և պահանջատիրոջ շահերի միջև:

Հարկ է նաև նշել, որ համաձայն գործող օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից հիսուն տոկոսից ոչ ավելի պահումներ կատարելու սահմանափակումը չի տարածվում ալիմենտի բռնագանձման, առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման, ինչպես նաև հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման դեպքերի վրա: Այս առումով առաջարկում ենք նախագծով նախատեսված` զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կատարվող պահումների վերաբերյալ սահմանափակումը նույնպես չտարածել օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերոհիշյալ դեպքերի վրա և նախատեսված լրացումը կատարել 58-րդ հոդվածի 1-ին մասում` մասը լրացնելով հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել տասը տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա:»:

Նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթ, համաձայն որի օրենքի դրույթները տարածվելու են սույն օրենքի ընդունումից հետո հարուցված կատարողական վարույթների վրա: Նշված անցումային դրույթի անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է արդեն իսկ հարուցված կատարողական վարույթներով պահանջատերերի իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից, որոնք արդեն իսկ պարբերաբար ստանում են մինչև 50 տոկոս: Երկրորդ, ներկայացված տեսքով նախագծի ընդունման դեպքում` անհնար է լինելու վեր հանել պարբերաբար վճարումներ կատարվելու հիմքով տարիներ առաջ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ավարտված բոլոր կատարողական վարույթները` դրանց չափերը օրենքի նախագծով սահմանված չափին համապատասխանեցնելու համար: Մասնավորապես, հիշյալ կետի դրույթները վերաբերում են այն դեպքերին, երբ պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2019
N 478-Լ
Որոշում