(ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 518-Ն որոշում)
i
600.0102.250515
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 05 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60015184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2015 թվականի N 102-Ն
i
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՕՐԵՆՔՈՎ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՆՉԵՎ 30 ՄՎՏ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐՈՂ-ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում վերակնքել էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը և որոշումը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
Հավելված
Սահմանված է ՀՀ հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2015 թվականի
մայիսի 6-ի N 102-Ն որոշմամբ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար)
____ ___________ 20_ թվական ք. __________________
______________________________________________________________________
(արտադրող ընկերության անվանումը)
այսուհետ` Վաճառող, ի դեմս_____________________________________________
____________________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
_____________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Գնորդ, ի դեմս _____________________________________________
____________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
1. Սույն պայմանագրում օգտագործված հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) Հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության)
հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական
անձ.
3) Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի
լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
4) Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը
սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա
ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա
ժամը 2400-ին.
5) Շուկայի օպերատոր` էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի
ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.
6) Հատուկ հաշիվ (հաշիվներ)` Գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության
առևտրային բանկում (բանկերում) բացված
հաշիվ (հաշիվներ), որի միջոցով Գնորդը
կատարում է վճարումներ Վաճառողին և
էլեկտրական էներգետիկական համակարգի
լիցենզավորված այլ անձանց.
7) Շուկայի կանոններ` Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական
շուկայի առևտրային և ցանցային կանոններ,
որոնք կանոնակարգում են էլեկտրաէներգետիկական
մեծածախ և մանրածախ շուկաների մասնակիցների
առևտրային փոխհարաբերությունները, ինչպես
նաև հաղորդման և բաշխման ցանցերի զարգացման
պլանավորման, կառավարման, կարգավորման և այդ
ցանցեր մուտքի ապահովման հետ կապված
հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է Վաճառողի առաքած էլեկտրական էներգիան` Շուկայի կանոնների համաձայն:
3. ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ
i
3. Վաճառողի կողմից առաքված էլեկտրական էներգիան ենթակա է գնման Գնորդի կողմից Հանձնաժողովի սահմանած սակագնով, իսկ Շուկայի կանոններով այլ կարգավորում նախատեսված լինելու դեպքում, այդ կարգավորմանը համապատասխան գնով` համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:
(3-րդ կետը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
4. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել N 1 հավելվածում:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:
6. Վաճառողը պարտավորվում է.
1) ապահովել էլեկտրական էներգիայի առաքումը Գնորդին սահմանազատման (առաքման) կետում.
2) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող, սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի շահագործումը և պահպանումը.
3) անհապաղ տեղեկացնել Գնորդին, Հաղորդողին և Շուկայի օպերատորն իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, Գնորդի մասնակցությամբ վերացնել այն` Գնորդի հետ համատեղ կազմված համապատասխան ակտերը ներկայացնելով Շուկայի օպերատորին: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրական էներգիայի քանակությունը հաշվառվում է Հանձնաժողովի հաստատած էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն.
4) Գնորդի հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքն իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
7. Գնորդը պարտավորվում է.
1) ընդունել Վաճառողի առաքած էլեկտրական էներգիան սահմանազատման (առաքման) կետում.
2) վճարել սույն պայմանագրի և շուկայի կանոնների համաձայն առաքված էլեկտրական էներգիայի համար` սույն պայմանագրով սահմանված կարգով.
3) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող, սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի շահագործումը և պահպանումը.
4) կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի և Հաղորդողի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
8. Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրական էներգիան հաշվառում է Շուկայի օպերատորը էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:
9. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Շուկայի օպերատորը կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա _________ -ը:
6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Վաճառողն իր կողմից առաքված էլեկտրական էներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին:
11. Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը` Հատուկ հաշվից (հաշիվներից):
7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
12. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և օրենքով սահմանված կարգով:
13. Սույն պայմանագրի 11-րդ կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:
8. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
14. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
15. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
9. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
16. Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
17. Եթե տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք:
10. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
18. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը` Շուկայի օպերատորի մասնակցությամբ: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ` այն ներկայացնելով Շուկայի օպերատորին:
19. Էլեկտրական էներգետիկական համակարգի վթարային իրավիճակներում Համակարգի օպերատորն իրավունք ունի սահմանափակել կամ դադարեցնել Վաճառողի կողմից էլեկտրական էներգիայի առաքումները:
20. Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Համակարգի օպերատորը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Կողմերին` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:
21. Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` վերջինիս լիազորությունների սահմաններում տրված կարգադրությունները (հրահանգները):
22. Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենները տրամադրել Շուկայի օպերատորին և Համակարգի օպերատորին:
11. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________
12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
24. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից:
25. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:
26. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:
13. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
27. Հավելված N 1` Էլեկտրական էներգիայի գնի մասին համաձայնագիր:
28. Հավելված N 2` Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրական էներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիր:
29. Հավելված N 3` Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտ:
14. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
._____________________________________________________________________.
| Վաճառող` Գնորդ` |
|գտնվելու վայրը ______________ գտնվելու վայրը ______________ |
|Հ/հ _________________________ Հ/հ _________________________ |
|Հեռախոս Հեռախոս |
|Ֆաքս Ֆաքս |
|Գործունեության լիցենզիա N Գործունեության լիցենզիա N |
|Ղեկավար Ղեկավար |
|_________________________________ _________________________________|
|(ստորագրություն, անուն, ազգանուն) (ստորագրություն, անուն, ազգանուն)|
|Կ.Տ. Կ.Տ. |
| |
|Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող |
|հանձնաժողով |
|Գրանցված է ___ _________________ 20 _____ թվական |
|Գրանցման N ________ Կ.Տ. |
|Պատասխանատու __________________________________________ |
| (ստորագրություն, անուն, ազգանուն) |
._____________________________________________________________________.
Հավելված N 1
էլեկտրական էներգիայի առուվաճառքի
20__ թվականի ___ ___ N__ պայմանագրի
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆԻ ՄԱՍԻՆ
1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հետևյալ գինը.
էլեկտրական էներգիայի գին ___________ դրամ/կՎտժ
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է.
էլեկտրական էներգիայի սակագին` _________ դրամ/կՎտժ
3. Էլեկտրական էներգիայի գինն ուժի մեջ է մտնում 20_ թվականի ______ -ից:
ԳՆՈՐԴ ՎԱՃԱՌՈՂ
__________________________ __________________________
(պաշտոն, ստորագրություն, (պաշտոն, ստորագրություն,
անուն, ազգանուն) անուն, ազգանուն)
___ __________20__ թվական ___ __________20__ թվական
Կ.Տ. Կ.Տ.
Հավելված N 2
էլեկտրական էներգիայի առուվաճառքի
20__ թվականի ___ ___ N__ պայմանագրի
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՎԱՃԱՌՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ (ԱՌԱՔՄԱՆ) ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ
1. _________________________________ -ի (Վաճառող) սահմանազատման
(առաքման) կետերն են.
2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը
.___________________________________________________________________.
|Առևտրային |Առևտրային |Հոսանքի և լարման|Վերահսկիչ|Հոսանքի և լարման|
|հաշվառքի |հաշվառքի |տր-ների փոխարկման|հաշվառքի |տր-ների փոխարկման|
|սարքերի |սարքերի |գործակիցները |սարքերի |գործակիցները |
|տեղադրման |համարը |_________________|տեղադրման|_________________|
|վայրերը | |Kհտ |Kլտ |Kլտ |վայրերը, |Kհտ |Kլտ |Kլտ |
| | | | | |N և | | | |
| | | | | |տեսակը | | | |
|__________|__________|______|_____|____|_________|______|_____|____|
|__________|__________|______|_____|____|_________|______|_____|____|
|__________|__________|______|_____|____|_________|______|_____|____|
.___________________________________________________________________.
Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ____________-ը:
Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ___________ -ը:
ԳՆՈՐԴ ՎԱՃԱՌՈՂ
__________________________ __________________________
(պաշտոն, ստորագրություն, (պաշտոն, ստորագրություն,
անուն, ազգանուն) անուն, ազգանուն)
___ __________20__ թվական ___ __________20__ թվական
Կ.Տ. Կ.Տ.
Համաձայնեցված է
ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ
_________________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
___ __________20__ թվական
Կ.Տ.
Հավելված N 3
էլեկտրական էներգիայի առուվաճառքի
20__ թվականի ___ ___ N__ պայմանագրի
ԱԿՏ
ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գնորդ ___________________________________________________________
Վաճառող ________________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 20__ թ. մինչև ___ ______ 20__թ.
Ընդամենն առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ
Հիմքը ___________________________________________________________
_________________________________________________________________
ՎԱՃԱՌՈՂ ԳՆՈՐԴ
__________________________ __________________________
(պաշտոն, ստորագրություն, (պաշտոն, ստորագրություն,
անուն, ազգանուն) անուն, ազգանուն)
___ __________20__ թվական ___ __________20__ թվական
Կ.Տ. Կ.Տ.
ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ
__________________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
___ __________20__ թվական
Կ.Տ.