Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ (Ա ...

15.11.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2019  -ից մինչեւ   15.11.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 518-Ն որոշում)

i

600.0060.060605

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         06           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005203

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2005 թվականի N 60-Ն

 

i

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՈՂ-ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման (արտահանող- շուկայի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2005 թվականի մայիսի 25-ի

N 60-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ________

 

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

(արտահանող- շուկայի օպերատոր)

 

    «____»_____________ 200_ թվական                ք.__________________

 

__________________________________________________________________________

(էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող ընկերության անվանումը) _________________________________________________________________________,

 

այսուհետ` Պատվիրատու, ի դեմս _________________________________________

 

_________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

 

_________________________________________________________________________,

(էլեկտրաէներգետիկական շուկային շուկայի օպերատորի ծառայության

մատուցման լիցենզիա ունեցող ընկերության անվանումը)

 

այսուհետ` Կատարող, ի դեմս ________________________________________________ _________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

 

Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00.00-ին և ավարտվում օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 24.00-ին.

 

Ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Կողմի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Կատարողը շուկայի օպերատորի ծառայություններ է մատուցում Պատվիրատուին, իսկ Պատվիրատուն վճարում է մատուցված ծառայությունների համար` սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

3. Կողմերի պարտականությունները

 

3.1 Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով:

3.2 Կատարողը պարտավոր է.

ա) հաշվառել Պատվիրատուին առաքված էլեկտրաէներգիան (հզորությունը)` Հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի N 149-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման» և 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման» կարգերի համաձայն,

բ) կազմակերպել էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի N 3, էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի N 1 հավելվածներում նշված առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի և դրանց միացման շղթաների ստուգումն ու կապարակնքումը` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

3.3 Պատվիրատուն պարտավոր է սույն պայմանագրի համաձայն վճարել Կատարողին` վերջինիս մատուցած ծառայությունների դիմաց:

 

4. Վճարման կարգը

 

4.1 Պատվիրատուին շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

4.2 Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Կատարողն իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:

4.3 Պատվիրատուն վճարում է Կատարողին մատուցած ծառայությունների համար` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը:

4.4 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

i

5.2 Սույն պայմանագրի 4.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Պատվիրատուի կատարած վճարումներից Կատարողն առաջնահերթ մարում է մատուցված ծառայությունների արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

(5.2-րդ կետը փոփ. 01.11.17 թիվ 461-Ն որոշում)

 

6. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

6.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք Ֆորս մաժորի հետևանք են:

6.2. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վճարների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

7. Տարաձայնությունների լուծումը

 

7.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

7.2 Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:

 

8. Լրացուցիչ պայմաններ

 

8.1 Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի N 3, էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի N 1 հավելվածներում նշված առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում են համապատասխան սեփականատերերի կողմից` իրենց միջոցներով: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերը փոխարինելու անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքները կազմակերպում է Կատարողը` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին:

 

9. Այլ պայմաններ

(կազմում են Կողմերը)

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

10. Պայմանագրի գործողության ժամկետը և փոփոխման կարգը

 

10.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև 200__ թվականի _______:

10.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

10.3 Հանձնաժողովի կողմից շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման (արտահանող- շուկայի օպերատոր) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով այն Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

10.4 Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար:

 

11. Կողմերի գնվելու վայրը և հաշվարկային համարները`

 

    Պատվիրատու`                          Կատարող`

    գտնվելու վայրը ___________           գտնվելու վայրը ___________

    Հ/հ ______________________           Հ/հ ______________________

    __________________________           __________________________

    Հեռախոս                              Հեռախոս

    Ֆաքս                                 Ֆաքս

    Գործունեության լիցենզիա N            Գործունեության լիցենզիա N

    Ղեկավար                              Ղեկավար

    _______________________________      _______________________________

       (ստորագրությունը, անունը,            (ստորագրությունը, անունը,   

              ազգանունը)                           ազգանունը)

 

           Կ.Տ.                                Կ.Տ.

 

._________________________________________________________________________.

|Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով|

|                                                                         |

|Գրանցված է            «___»_________________ 200 _____ թվական            |

|                                                                         |

|Գրանցման N ________                                 Կ.Տ.                 |

|                                                                         |

|Պատասխանատու  _________________________________                          |

|              (ստորագրություն, անուն, ազգանուն)                          |

._________________________________________________________________________.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.05.2005
N 60-Ն
Որոշում