040.2138.211205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» դեկտեմբերի 2005 թ.
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2005 թվականի N 2138-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասին, Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատաժամանակի սկիզբը սահմանել ժամը 9.00-ն, իսկ ավարտը` 18.00-ն, աշխատողների հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը` 13.00-14.00-ն:
2. Սահմանել, որ`
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, իրենց ենթակա կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից, կարող են սահմանել աշխատակազմի, հանգստանալու և սնվելու համար տրամադրվող ընդմիջման այլ սկիզբ և ավարտ.
բ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, իրենց ենթակա կազմակերպությունների համար համապատասխան մարմինների կողմից սահմանված աշխատաժամանակի ռեժիմը պահպանում է ուժը.
գ) ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ