Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի «ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱ ...

13.09.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.03.1994  -ից մինչեւ   13.09.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.98 թիվ 493 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 1994թ. թիվ 97

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի «ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի փետրվարի 7-ի «Գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և դրանց վճարման կարգի մասին» հրամանագրի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Գյուղացիական տնտեսությունների և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումները կատարվում են`

ա) գյուղացիական տնտեսությունների` ընտանիքի (ծխի) գլխավորի կողմից, իր ցանկությամբ յուրաքանչյուր ամիսը, եռամսյակը, կիսամյակը մեկ, մինչև հաշվետու ամսին, եռամսյակին, կիսամյակին հաջորդող առաջին ամսվա 15-ը կամ տարվա համար` միանվագ, մինչև հաշվետու տարվա դեկտեմբեր ամսվա 30-ը.

բ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, բացառությամբ գյուղացիական տնտեսությունների, սեփականատերերի կողմից` յուրաքանչյուր ամիսը կամ եռամսյակը մեկ, մինչև հաշվետու ամսվա կամ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 15-ը:

2. Գյուղացիական տնտեսությունները և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները վարձու աշխատողների աշխատավարձից և դրան հավասարեցված այլ եկամուտներից պետական սոցիալական ապահովագրության մուծումները հաշվարկում և վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերով և ժամկետներում, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կողմից սահմանված կարգին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել գյուղացիական տնտեսությունների` ընտանիքի (ծխի) գլխավորի կողմից, չափահաս անդամների միջև պետական սոցիալական ապահովագրության փաստացի կատարած մուծումների բաշխումը հաստատող փաստաթղթերի ձևը:

4. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմիններին ցույց տալ գործնական օգնություն` գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին որպես ֆոնդի ապահովադիրներ գրանցվելու և նրանցից պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու գործում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.1994
N 97
Որոշում