Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 1994 թ. թիվ 198

 

i

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հաստատել սեփականաշնորհման օրինակելի պայմանագրի ձևը (կցվում է):

2. Սահմանել, որ սեփականաշնորհման պայմանագրերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունում:

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ

 

                                 «    »                199   թ.

                                 ----------------------------------

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը, որը հետագայում կանվանվի վաճառող, ի դեմս ---------------------------------------------------------,

(լիազորված պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

որը գործում է -----------------------------------------------------------

(նշել փաստաթուղթը)

 

հիման վրա մի կողմից և

 

-------------------------------------------------------------------------

                       (տվյալներ գնորդի մասին)

 

որը հետագայում կանվանվի գնորդ, ի դեմս -----------------------------------

(տվյալներ լիազորված անձի մասին)

 

մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳԻՆԸ

 

1. Սույն պայմանագրում շարադրված պայմաններով վաճառողը վաճառում է, իսկ գնորդը ձեռք է բերում ----------------------------------------------------

 

-----------------------------------------------------------, որը գտնվում է

(օբյեկտի անվանումը)

 

---------------------------------------------------------------- հասցեում:

(հասցեն)

 

2. Գնորդը ձեռք է բերում օբյեկտը` վերջինիս ակտիվներով և պասսիվներով հանդերձ, համաձայն սույն պայմանագրին կցված գույքագրման ցուցակների և գնահատման ակտի, որոնք հանդիսանում են սույն պայմանագրի բաղկացուցիչ մասը:

3. Սեփականաշնորհված օբյեկտին պատկանող նախադպրոցական, առողջապահական, մարզական, մշակութային, լուսավորական, առողջարանային և պրոֆիլակտիկ բուժման օբյեկտներն են`

 

-------------------------------------------------------------------------

                       (անվանումը և հասցեն)

 

-------------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

   4. Օբյեկտի հաշվարկված գինը` համաձայն ՀՀ կառավարության «   »

 

---------------------- 199 թ. թիվ --------------- որոշման -------------

(որոշման

 

---------------------------- կազմել է -----------------------------------

        անվանումը)                            (թվերով և  տառերով)

 

---------------------------- դրամ:

   Օբյեկտի վաճառքի գինը «    »                199  թ-ին  կայացած

                        ------------------------------------

 

աճուրդում (մրցույթում), արձանագրություն թիվ -------»     «------------

 

---------- 199 թ-ին կազմել է -------------------------------------------

(թվերով և տառերով) դրամ:

 

III. ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Գնորդը պարտավորվում է օբյեկտի արժեքի վճարումը կատարել սույն պայմանագրի II գլխի 4-րդ կետում նշված գումարի չափով:

6. Օբյեկտի արժեքի վճարումը կատարվում է հետևյալ կարգով`

 

1-ին վճարումը կատարվել է -------------------------------------- դրամ

 

«    »           199  թ.

----------------------------

 

2-րդ վճարումը` -------------------------------------------------------

 

դրամ, մինչև  «   »           199  թ.

             ---------------------------

 

3-րդ վճարումը` -------------------------------------------------------

 

դրամ, մինչև  «   »           199  թ.

             ---------------------------

 

4-րդ վճարումը` -------------------------------------------------------

 

դրամ, մինչև  «   »           199  թ.

             ---------------------------

 

5-րդ վճարումը` -------------------------------------------------------

 

դրամ, մինչև  «   »           199  թ.:

             ---------------------------

 

7. Գնորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ մուծել տարաժամկետ վճարումների գումարն ամբողջությամբ:

8. Տարաժամկետ վճարումները կատարվում են հաշվի առնելով տվյալ հերթական վճարման պահին ընդունված սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսը և բանկային միջին դեպոզիտի տոկոսադրույքի մեծությունը:

9. Վճարումներն իրականացվում են վաճառողի կողմից գնորդին տրված տեղեկանքի հիման վրա -----------------------------------------------------

(բանկի անվանումը)

 

----------------------------- թիվ ----------------------------- հաշվին:

 

10. Վճարումը համարվում է կատարված ` գնորդի կողմից վաճառողին վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:

 

IY. ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Գնորդը դառնում է -------------------------------------------------

(օբյեկտի անվանումը)

 

գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների և պարտավորությունների իրավահաջորդը, սույն պայմանագրին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

12. Գնորդը պարտավորվում է`

 

   ա) մինչև  «    »              199  թ. պահպանել օբյեկտի

             -------------------------------

 

արտադրության (ծառայության) պրոֆիլը.

 

   բ) մինչև  «    »              199  թ. չփոփոխել օբյեկտում

             -------------------------------

 

աշխատողների նվազագույն քանակը (------------ մարդ).

գ) գնորդը պարտավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի հետ 3 ամսվա ընթացքում կնքել կոլեկտիվ պայմանագիր.

դ) գնորդը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նոր աշխատանքային պայմանագրեր: Մինչև նոր պայմանագրերի կնքումը գործում են նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը.

 

ե) -------------------------------------------------------------------

 

զ) -------------------------------------------------------------------

 

է) -------------------------------------------------------------------

 

13. Գնորդը պարտավորվում է պահպանել -----------------------------------

(օբյեկտի անվանումը)

 

պատկանող սույն պայմանագրի II գլխի 3-րդ կետում թվարկած օբյեկտների ուղղվածությունը:

14. Վաճառողը պարտավորվում է ապահովել օբյեկտի ընդունում-հանձնումը

գնորդին ոչ ուշ, քան «    »            199  թ.:

                    ------------------------------

 

Y. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

15. Օբյեկտի սեփականության իրավունքը գնորդին փոխանցվում է սույն պայմանագրի կնքման պահից:

16. Սույն պայմանագրի գործողության ընթացքում գնորդի կողմից օբյեկտի օտարման դեպքում նոր սեփականատերը հանդիսանում է տվյալ օբյեկտի իրավահաջորդը: Այդ դեպքում գնորդը վաճառողին է ներկայացնում նոր սեփականատիրոջ պարտավորագիրը սույն պայմանագրի 12-րդ կետի պայմանների պահպանման մասին:

 

YI. ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Վճարումների ժամկետների խախտման դեպքում չվճարված յուրաքանչյուր օրվա համար գնորդը վճարում է տույժ չվճարված գումարի 2 տոկոսի չափով:

18. Օբյեկտի արժեքի վճարումից հրաժարվելու դեպքում սույն պայմանագիրը անվավեր է ճանաչվում օրենքով սահմանված կարգով, իսկ նախորդ վճարումների հետ վերադարձնելը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Վճարումներից հրաժարվել է համարվում, երբ գնորդը գրավոր հայտնում է այդ մասին վաճառողին կամ հերթական վճարումը չի կատարում սահմանված ժամկետից 30 օրվա ընթացքում:

19. Սույն պայմանագրի 12-րդ կետով սահմանված պայմանների խախտման դեպքում վաճառողը հայց է ներկայացնում դատարան (պետական արբիտրաժ) սույն պայմանագիրն անվավեր ճանաչելու համար, այդ մասին ----- օր առաջ գրավոր զգուշացնելով գնորդին: Օբյեկտի համար կատարված մուծումների հետ վերադարձնելը կարգավորվում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

20. Վաճառողի կողմից սույն պայմանագրի 14-րդ կետում նշված ժամկետները ուշացնելու դեպքում վերջինս յուրաքանչյուր ուշացած օրվա համար վճարում է տույժ` գնորդի կողմից վճարված գումարի 0,5 տոկոսի չափով:

21. Վաճառողի կողմից սույն պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև վերջինիս մեղքով պայմանագիրն անվավեր ճանաչելու դեպքում վաճառողը կրում է պատասխանատվություն (այդ թվում գնորդի կրած վնասների և բացթողված օգուտների դրամական փոխհատուցում), համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

 

YII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

22. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից այն ստորագրելու պահից:

23. Պայմանագրի կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

24. Պայմանագիրը կարող է անվավեր ճանաչվել համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի:

25. Պայմանագիրը կազմվում է հայերեն 2 օրինակից, որից մեկը մնում է վաճառողի, մյուսը` գնորդի մոտ:

 

          ՎԱՃԱՌՈՂ`                                   ԳՆՈՐԴ`

 

Պետական ունեցվածքի հաշվառման           ----------------------------------

և  ապապետականացման վարչություն              (ձեռնարկության անվանումը)

 

-----------------------------------

                                                (բանկի հաշիվը)

 

-------------------------------        ----------------------------------

  (լիազորված պաշտոնատար անձի           (լիազորված անձի անունը, հայրանունը,

      անունը, հայրանունը,                    ազգանունը, անձնագրային

         ազգանունը)

 

----------------------------------

                                              տվյալները, հասցեն)

 

--------------------------------       ----------------------------------

      (ստորագրությունը)                         (ստորագրությունը)

 

              Կ.Տ.                                  Կ.Տ.

 

«    »               199   թ.       «     »            199   թ.

---------------------------------       --------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.1994
N 198
Որոշում