ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 1994 թ. թիվ 116
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության զինծառայողների սոցիալական պաշտպանության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
/1, 2, 3 կետերն ուժը կորցրել են 10.11.94 թիվ 522 և 28.06.95 թիվ 389 որոշումներ/
4. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հունվարի 1-ից:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» թիվ 170 որոշման 3-րդ կետը (թիվ 8 հավելվածը), Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և նրա համակարգի զինծառայողների պաշտոնային դրույքների, զինվորական կոչումների դրույքաչափերի, ժամկետային զինծառայողների դրամական բավարարման մասին» թիվ 511 որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը (թիվ 2, թիվ 3 հավելվածները):
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1994թ.
մարտի 13-ի թիվ 116 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
-------------------------------------------------------------------------
Զինվորական կոչումները Զինվորական կոչումների
դրույքաչափերը (դրամով)
-------------------------------------------------------------------------
1 2
-------------------------------------------------------------------------
Կրտսեր սերժանտ 8
Սերժանտ 9
Ավագ սերժանտ 10
Ավագ 11
ենթասպա 12
Ավագ ենթասպա 14
Կրտսեր լեյտենանտ 17
Լեյտենանտ 19
Ավագ լեյտենանտ 22
Կապիտան 24
Մայոր 26
Փոխգնդապետ 28
Գնդապետ 30
Գեներալ-մայոր 36
Գեներալ-լեյտենանտ 39
Գեներալ-գնդապետ 43