Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ ...

 

 

605.0213.260603

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         06           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60503205

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2003 թվականի N 213-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը (հավելված):

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 23-ի «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 10-Ն որոշումը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

քաղաքացիական ծառայության

խորհրդի

2003թ. հունիսի 17-ի

N 213-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողներին և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Կադրերի ռեզերվն Օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոններ չզբաղեցնող քաղաքացիական ծառայողների և Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով նշված անձանց հանրույթ է:

3. Կադրերի ռեզերվի տեսակներն են` կադրերի կարճաժամկետ ռեզերվ և կադրերի երկարաժամկետ ռեզերվ:

4. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, իսկ կադրերի երկարաժամկետ ռեզերվում` մեկ տարի, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

5. Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(5-րդ կետը փոփ. 18.11.14 թիվ 1071-Ն որոշում)

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՌԵԶԵՐՎ

 

6. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են`

ա/ հաստիքների կրճատման, համապատասխան մարմնի լուծարման հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք.

բ/ պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմերի ղեկավարները.

գ) Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

(6-րդ կետը փոփ. 02.02.05 թիվ 76-Ն որոշում)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու հիմքերի առկայության դեպքում Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված համապատասխան մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) աշխատակազմի ղեկավարը, իսկ տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ) է ուղարկում քաղաքացիական ծառայողի անձնական գործը` կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցումը հիմնավորող փաստաթղթի պատճենի և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու վերաբերյալ տվյալ քաղաքացիական ծառայողի դիմումի հետ միասին:

(7-րդ կետը փոփ. 02.02.05 թիվ 76-Ն, 01.12.16 թիվ 992-Ն որոշումներ)

8. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու մասին սույն կարգի 13-րդ կետում նշված Խորհրդի որոշման հիման վրա կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի տվյալները ընդգրկվում են քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի մեջ:

9. Կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայողին հանելու հիմքերն են`

ա/ անձնական դիմումը.

բ/ (բ ենթակետն ուժը կորցրել է 18.11.14 թիվ 1071-Ն որոշում)

գ/ քաղաքական, հայեցողական բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, քաղաքացիական, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

դ/ սույն կարգի խախտմամբ կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելը.

ե/ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով, ինչպես նաև 2-րդ կետով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

զ/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

է/ օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

ը/ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

թ/ դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

ժ/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը, ինչը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

ժա/ կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.

ժբ/ 65 տարին լրանալը.

ժգ/ (9-րդ կետի ժգ ենթակետն ուժը կորցրել է 31.05.04 թիվ 435-Ն որոշում)

ժդ/ (9-րդ կետի ժդ ենթակետն ուժը կորցրել է 31.05.04 թիվ 435-Ն որոշում)

ժե/ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.

ժզ/ Օրենքով սահմանված այլ հիմքերը:

(9-րդ կետը փոփ. 31.05.04 թիվ 435-Ն, 26.06.06 թիվ 548-Ն, 18.11.14 թիվ 1071-Ն որոշումներ)

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՌԵԶԵՐՎ

 

10. Կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են`

ա/ սույն կարգի 4-րդ կետում նշված կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրացած անձինք.

բ/ (բ ենթակետն ուժը կորցրել է 12.10.10 թիվ 815-Ն որոշում)

գ/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի այն մասնակիցները, ովքեր հարցազրույցի փուլում ստացել են առնվազն յոթանասունհինգ տոկոս, սակայն պաշտոնի չեն նշանակվել.

դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը) հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք:

(10-րդ կետը փոփ. 31.05.04 թիվ 435-Ն, 02.02.05 թիվ 76-Ն, 26.06.06 թիվ 548-Ն, 12.10.10 թիվ 815-Ն որոշումներ)

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցելու հիմքերի առկայության դեպքում գրանցման ենթակա անձն այդ հիմքի ի հայտ գալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Խորհուրդ, կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցելու համար` լրացնելով քաղաքացիական ծառայողի համար նախատեսված անձնական թերթիկ և ներկայացնելով անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև երկու լուսանկար:

Մրցույթի հարցազրույցի փուլում առնվազն յոթանասունհինգ տոկոս ստացած, սակայն հաղթող չճանաչված անձանց գրանցման հիմքի ի հայտ գալու օր է համարվում մրցույթի անցկացման օրը, իսկ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձանց համար` հաղթող ճանաչված անձանցից որևէ մեկի` տվյալ պաշտոնում նշանակման օրը:

(11-րդ կետը փոփ. 31.05.04 թիվ 435-Ն, 02.02.05 թիվ 76-Ն, 06.06.11 թիվ 407-Ն որոշումներ)

12. Կադրերի երկարաժամկետ ռեզերվից հանելու հիմքերն են`

ա/ սույն կարգի 9-րդ կետի «ա», «զ-ժ», «ժբ» և «ժզ» ենթակետերում նշված հիմքերը.

բ/ սույն կարգի խախտմամբ կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվելը.

գ/ կադրերի երկարաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.

դ/ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

13. Սույն կարգի 7-րդ և 11-րդ կետերում նշված անձնական գործը և համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում Խորհուրդը կայացնում է որոշում, համապատասխանաբար` կադրերի կարճաժամկետ ռեզերվում և կադրերի երկարաժամկետ ռեզերվում տվյալ քաղաքացիական ծառայողին կամ անձին գրանցելու մասին:

(13-րդ կետը փոփ. 31.05.04 թիվ 435-Ն որոշում)

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո հնգօրյա ժամկետում լրացվում է գրանցման թերթիկ (հավելված): Գրանցման թերթիկը լրացվում է մեկ օրինակից, որը տրամադրվում է քաղաքացիական ծառայողին (անձին), իսկ պատճենը պահվում է Խորհրդում:

(14-րդ կետը փոփ. 26.06.06 թիվ 548-Ն որոշումներ)

15. Սույն կարգի 9-րդ և 12-րդ կետերով սահմանված հիմքերի ի հայտ գալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Խորհուրդը կայացնում է որոշում կադրերի կարճաժամկետ ռեզերվից կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվից հանելու մասին:

(15-րդ կետը փոփ. 22.11.07 թիվ 1120-Ն որոշում)

16. Կադրերի ռեզերվում գրանցված անձը համարվում է կադրերի ռեզերվից հանված` նրա մահվան կապակցությամբ:

 

Հավելված

քաղաքացիական ծառայության

կադրերի ռեզերվում գրանցելու և

կադրերի ռեզերվից հանելու կարգի

._____________.

|             |

| լուսանկարի  |

|    տեղը     |

|             |

._____________.

ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ N____

(քաղաքացիական ծառայության կադրերի _______________________ ռեզերվի)

(երկարաժամկետ, կարճաժամկետ)

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________

 

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _________________________________

 

3. Անձնագիրը ______________________________________________________

(սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)

 

4. Զբաղեցրած վերջին քաղաքացիական ծառայության պաշտոնը ______________

___________________________________________________________________

                     (պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

 

5. Քաղաքացիական ծառայության

դասային աստիճանը __________________________________________________

 

6. Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը ______________________________

 

7. Կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումը _________________________

___________________________________________________________________

 

8. Կադրերի ռեզերվում

գրանցման ժամանակաշրջանը *

 

«___» ________________ թ-ից մինչև «___» ________________ թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                         ____________________

                                              ստորագրությունը

         Կ.Տ

                                            «___» _________ 200___թ.

 

___________________________________________________________________

* Կադրերի ռեզերվում գրանցված տվյալ անձի (քաղաքացիական ծառայողի)

գրանցման ժամանակաշրջանն ավարտվում է միանգամյա գտնվելու առավելագույն

ժամկետից շուտ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված

դեպքերում:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
17.06.2003
N 213-Ն
Որոշում