Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ Ե ...

 

 

0124.1624.130201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

28 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 02/1624

 

i

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 62 հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Մաքսային պահեստներում ապրանքների շարժի հաշվառման դրա վերաբերյալ մաքսային մարմիններին տեղեկությունների ներկայացման կարգը» (կցվում է):

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»`

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ

«28» դեկտեմբերի 2000 Թ.

թիվ 02/1624

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա ստացած անձանց (այսուհետև` կազմակերպություն) կողմից մաքսային պահեստներում ապրանքների շարժի հաշվառման և մաքսային մարմիններին այդ շարժի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հարցերը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են մաքսային օրենսգրքին համապատասխան:

3. Մաքսային պահեստներում կարող են պահպանել միայն «մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները: Ապրանքները կարող են պահպանվել միայն այն կազմակերպության մաքսային պահեստում, որի մասին կան համապատասխան նշումներ ապրանքները տեղափոխող անձի կողմից մաքսային մարմիններին ներկայացված հայտարարագրերի համապատասխան սյունակում:

4. Կազմակերպությունները պարտավոր են վարել մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառման գրանցամատյաններ (այսուհետև` գրանցամատյան) (գրանցամատյանի էջի ձևը կցվում է` հավելված 1), որի բոլոր էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո գրանցամատյանը ներկայացվում է կազմակերպության գրանցման վայրի մաքսատուն` կնքման և համարակալման: Կնքված և համարակալված գրանցամատյանները խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են մաքսատներում: Մաքսային պահեստի յուրաքանչյուր հասցեի համար վարվում է առանձին գրանցամատյան: Գրանցամատյանի կազմի վրա նշվում է գրանցամատյանի հերթական համարը, կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական - իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարը:

5. Լրացված-ավարտված գրանցամատյանները պահպանվում են կազմակերպության մոտ մինչև գրանցամատյանում կատարված վերջին նշումը կատարվելու օրից սկսած երեք տարին լրանալը և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն` վերջիններիս պահանջով: Գրանցամատյանը լրանալուց-ավարտվելուց հետո կազմակերպությունը սույն կարգին համապատասխան մաքսային մարմիններին, կնքման և համարակալման նպատակով, ներկայացնում է նոր գրանցամատյան: Լրացված ավարտված գրանցամատյանները պահպանվում են կազմակերպության մոտ` մինչև գրանցամատյանում ամենավերջին գրանցման օրվանից սկսած 3 տարին լրանալը և ներկայացվում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին` նրանց գրավոր պահանջի դեպքում: Գրանցամատյանի լրացվելուց-ավարտվելուց հետո կազմակերպությունը նոր գրանցամատյան է ներկայացնում մաքսային մարմիններ` կնքման և համարակալման:

6. Մինչև ապրանքները «մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնելը դրանք մաքսային ձևակերպումներից հետո տեղավորվում են կազմակերպության կողմից ապրանքների պահպանման համար առանձնացված շինություններում` ապրանքները բաց թողող տեսուչը, ապրանքը տեղափոխող անձի և կազմակերպության համապատասխան աշխատակցի հետ միասին ապրանքը ուղեկցում է կազմակերպության համապատասխան շինություն և հայտարարագրում կատարում համապատասխան նշումներ «մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները բաց թողնելու մասին:

7. Ապրանքները տեղավորելուց անմիջապես հետո կազմակերպությունը պարտավոր է համապատասխան նշումներ կատարել գրանցամատյանում: Ապրանքը բաց թողող տեսուչը գրանցամատյանի համապատասխան սյունակում նույնպես կատարում է նշում` ապրանքները տեղավորելու մասին և դնում իր անձնական կնիքը:

8. Մաքսային պահեստներում պահպանվող ապրանքների նկատմամբ ցանկացած գործողություն, այդ թվում ապրանքները ապրանքը տեղափոխող անձին հանձնելը, կարող է կատարվել միայն մաքսային մարմինների գրավոր թույլտվությամբ:

9. Առանց մաքսային մարմինների թույլտվության մաքսային պահեստներում պահպանվող ապրանքները այլ անձանց հանձնելը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Մաքսային ռեժիմի փոփոխության դեպքում, մաքսային ձևակերպումների ավարտից հետո, ապրանքները ըստ համապատասխան փոփոխված ռեժիմի բաց են թողնվում տեսուչի կողմից: Բաց թողնող տեսուչը հայտարարագրում կատարվում է համապատասխան նշում, ապրանքը տեղափոխող անձի և կազմակերպության համապատասխան աշխատակցի ներկայությամբ ապրանքը դուրս է հանվում այդ ապրանքների պահպանման համար նախատեսված տարածքից (շինությունից):

11. Կազմակերպությունը պարտավոր է համապատասխան նշումներ կատարել գրանցամատյանում` ապրանքները մաքսային պահեստի տարածքից դուրս հանելու մասին: Ապրանքը բաց թողող տեսուչը գրանցամատյանի համապատասխան սյունակում նույնպես կատարում է նշում` ապրանքները բաց թողնելու մասին և դնում իր անձնական կնիքը:

12. Մաքսային հսկողություն իրականացնելու համար կազմակերպությունը, մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա ստանալուց հետո, յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա ամսի 10-ը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնել հաշվետվություն` (հավելված 2) հաշվետու ամսվա ընթացքում մաքսային պահեստում պահպանվող ապրանքների շարժի, այդ թվում` ապրանքների մուտքի, ելքի, մնացորդների վերաբերյալ:

13. Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն հաշվետվության և (կամ) գրանցամատյանի չներկայացնելը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Մաքսային մարմինները` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի կամ համապատասխան մաքսատան պետի հրամանի հիման վրա, կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ կարող են կատարել մաքսային պահեստում պահպանվող ապրանքների գույքագրում` կազմելով համապատասխան ակտ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

ԿԱՐԳԻ

 

ԳՐԱՆՑՄԱՆ ԷՋԻ ՁԵՎԸ

ԷՋ ԹԻՎ-------

 

._________________________________________________________________________.

|    |         |         |      |   |      |«Մաքսային|»Մաքսային պահեստ»|

|    |         |         |      |   |      |պահեստ»  |       ռեժիմով     |

| Հ/Հ| Ապրանքը |Ապրանքի  |Տեղերի|Չ/Մ|Քանակը|ռեժիմով   |   հայտարարագրված  |

|    |տեղափոխող|անվանումը|քանակը|   |      |բացթողնման|   օրերի քանակը    |

|    |  անձը   |         |      |   |      |և  պահես- |                   |

|    |         |         |      |   |      |տում տեղա-|                   |

|    |         |         |      |   |      |վորման    |                   |

|    |         |         |      |   |      |ամսաթիվը  |                   |

|____|_________|_________|______|___|______|__________|___________________|

|____|_________|_________|______|___|______|__________|___________________|

|____|_________|_________|______|___|______|__________|___________________|

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|                    | Մաքսային ռեժիմի|            | Մաքսային տեսուչի     |

| Մաքսային տեսուչի   | փոփոխության և  | Բաց թողնված| նշումը պահեստից      |

| նշումը` այդ թվում  |    պահեստից    |   ապրանքի  | ապրանքների ելքի      |

| հայտարարագրի       | ապրանքների ելքի|    քանակը  | մասին` այդ թվում     |

|     համարը         |    ամսաթիվը    |            | հայտարարագրի համարը  |

|____________________|________________|____________|______________________|

|____________________|________________|____________|______________________|

|____________________|________________|____________|______________________|

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

200 թ. _________ -ի դրությամբ մաքսային պահեստում

ապրանքների շարժի վերաբերյալ

 

______________________________________

                              մաքսային պահեստի անվանումը

 

._______________________________________________________________.

|      |                   |          |    |     Քանակը         |

|      |                   |          |    |____________________|

|  Հ/Հ | Ապրանքը տեղափոխող | Ապրանքի  | Չ/Մ| մուտք| ելք |մնացորդ|

|      |       անձը        | անվանումը|    |      |     |       |

|______|___________________|__________|____|______|_____|_______|

|______|___________________|__________|____|______|_____|_______|

|______|___________________|__________|____|______|_____|_______|

|______|___________________|__________|____|______|_____|_______|

._______________________________________________________________.

 

._______________________________________________________________.

| Ապրանքների բացթողնման հայտարարագրի մասին տեղեկություններ      |

|_______________________________________________________________|

| «մաքսային պահեստ» ռեժիմով            փոփոխված ռեժիմով       |

|_______________________________________________________________|

|      | ամսաթիվ | օրերի   |          համարը  |    ամսաթիվը     |

|համարը|         |քանակը   |                  |                 |

|______|_________|_________|__________________|_________________|

|______|_________|_________|__________________|_________________|

|______|_________|_________|__________________|_________________|

|______|_________|_________|__________________|_________________|

._______________________________________________________________.

 

«--» ------- 2000 թ. կազմակերպության տնօրեն --------------------

ազգանուն, անուն

 

-------------------

                                                      ստորագրություն

 

ԿՏ

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «13»  02  2001 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401040

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
28.12.2000
N 02/1624
Հրաման