(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 1994 թ. թիվ 508
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի փետրվարի 14-ի «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեությունների տարբերակումը կատարվում է ըստ 1989 թվականի փետրվարին ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 25-րդ նստաշրջանում հաստատված տնտեսական գործունեության բոլոր տեսակների ընդհանուր դասակարգչի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության բոլոր տեսակների ընդհանուր դասակարգչի կիրառման վերաբերյալ մեթոդաբանական բնույթի ցուցումներ տալիս է Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունը: