Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒ ...

08.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.08.2015  -ից մինչեւ   08.01.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 26.12.17 թիվ 89-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2013 թվականի N 90-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 536-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքում (այսուհետ` Երևանի) տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը`

1) Երևանի վարչական տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտական ակտի ձևակերպման փաստագրելու համար`

ա. մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 50000 դրամ.

բ. 101-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 100000 դրամ.

գ. 501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 200000 դրամ.

դ. 1501 քառակուսի մետր և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 300000 դրամ:

1.1) շահագործման թույլտվություն տրամադրելու համար`

ա. մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 25000 դրամ.

բ. 101-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 50000 դրամ.

գ. 501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 100000 դրամ.

դ. 1501 քառակուսի մետր և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 150000 դրամ.

2) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար`

ա. մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 500 դրամ.

բ. 501-ից 1500 քառակուսի մետր մակերես ունեցող հողամասի համար 250.000 դրամ գումարած 500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 250 դրամ.

գ. 1501 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հողամասերի համար 500.000 դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 50 դրամ:

3) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու համար` յուրաքանչյուր մասնակցից 10000 դրամ:

4) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանությունը կազմակերպելու համար`

ա. կենցաղային աղբի համար բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200 ՀՀ դրամ,

բ. ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` 2500 ՀՀ դրամ:

5) Երևան քաղաքում շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար տեղական վճարի դրույքաչափը սահմանել 500 դրամ:

(1-ին կետը փոփ. 08.09.15 թիվ 371-Ն որոշում)

i

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի ա), բ), գ) և դ) պարբերությունների, ինչպես նաև 1.1) ենթակետի ա), բ), գ), դ) պարբերությունների նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 9-ը տարածահաշվարկային գոտիավորումը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածահաշվարկային 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.2 գործակից:

(2-րդ կետը փոփ. 08.09.15 թիվ 371-Ն որոշում)

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի «Երևանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 536-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Երևանի ավագանի
10.12.2013
N 90-Ն
Որոշում