Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-73 ՀՈԴՎ ...

29.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.04.2008  -ից մինչեւ   29.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 29.01.13 թիվ 129 որոշում)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 1999 թվականի թիվ 8

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-73 ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73 հոդվածները և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը դատարաններում ճիշտ կիրառելու և դատական հնարավոր սխալներից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը պարզաբանում է`

1. Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ:

2. Դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի վճիռների ու որոշումների դեմ բերված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքերը հաշվարկվում են «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ կետում նշված դրույքաչափերով:

3. Հայցագինը որոշվում է ելնելով`

1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից.

2) գույքը պահանջելու հայցերով` գույքի շուկայական գնից: Ընդ որում

շուկայական գինը կարող է պարզվել անշարժ գույքի կադաստրի, ապրանքային

բորսաների, փորձագիտական կենտրոնների միջոցով.

3) ալիմենտ բռնագանձելու հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք

վճարումների հաշվարկից.

4) ժամկետային, անժամկետ (ցմահ) վճարումների կամ հանձնումների հայցերով`

մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների կամ հանձնումների

հաշվարկից.

5) վճարումները կամ հանձնումները պակասեցնելու կամ ավելացնելու հայցերով`

այն գումարից, որով պակասեցվում կամ ավելացվում են վճարումները կամ

հանձնումները, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա հաշվարկով.

6) վճարումները կամ հանձնումները դադարեցնելու հայցերով` մնացած

վճարումների և հանձնումների ամբողջ գումարից, սակայն ոչ ավելի, քան

մեկ տարվա հաշվարկով.

7) գույքի վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու հայցերով`

պայմանագրի գործողության մնացած ժամանակի ընթացքում գույք օգտագործելու

համար տրվող վճարումների ամբողջ գումարից, սակայն ոչ ավելի, քան մեկ

տարվա հաշվարկով:

4. Մի քանի հայցվորների (համահայցվորներ) կողմից մեկ կամ մի քանի պատասխանողի (համապատասխանողներ) նկատմամբ համատեղ հայց ներկայացնելու դեպքում, պետական տուրքը հաշվարկվում է հայցի ընդհանուր գումարից և վճարվում է հայցվորների կողմից` յուրաքանչյուրի պահանջին համապատասխան չափով:

Համահայցվորների հայցապահանջից մեկ կամ մի քանի հայցվորների պահանջը առանձին վարույթով առանձնացնելու դեպքում, հայցադիմումը ներկայացնելու պահին վճարված պետական տուրքը չի վերահաշվարկվում և երկրորդ անգամ պետական տուրք չի գանձվում, որի մասին նշվում է վարույթն առանձնացնելու որոշման մեջ:

Հայցի ընդհանուր գումարից ելնելով է գանձվում պետական տուրքը նաև մեկ հայցվորի կողմից մի քանի պատասխանողների նկատմամբ հայցի հարուցման ժամանակ, երբ նման պահանջները միացվում են մեկ վարույթում:

5. Գույքային և ոչ գույքային պահանջ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

6. Հայցվորի կողմից հայցագինը ճիշտ չնշելու դեպքում այն որոշում է դատավորը: Եթե հայցը հարուցելու պահին հայցագինը որոշելը դժվար է, ապա դատավորը որոշում է նախնական հայցագին և պետական տուրքի չափ, հետագայում լրացուցիչ գանձելով այն հայցագնին համապատասխան պետական տուրք, որը որոշել է դատարանը վճիռ կայացնելիս:

7. Հայցագինը մեծացնելու դեպքում պետական տուրքի չբավականացնող գումարը գանձվում է վճիռ կայացնելիս` ավելացված հայցագնին համապատասխան: Հայցագինը նվազեցնելու դեպքում վճարված տուրքը չի վերադարձվում:

8. Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է:

9. Հակընդդեմ հայցադիմումներից, ինչպես նաև վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց գործին մասնակցելու մասին դիմումներից պետական տուրքը գանձվում է ընդհանուր հիմունքներով:

10. Նախկինում առանց քննության թողնված հայցը կրկին ներկայացնելու դեպքում, պետական տուրքը վճարվում է ընդհանուր հիմունքներով:

Պետական տուրքը վճարվում է ընդհանուր հիմունքներով նաև այն դեպքում, երբ հայցվորի հայցից հրաժարվելու պատճառաբանությամբ գործի վարույթը կարճվելուց հետո հայցվորը նույն վեճի վերաբերյալ կրկին է հայց ներկայացրել:

11. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի 8-րդ և 9-րդ կետերի ա/ ենթակետերում հիշատակված վիճարկվող գումար պետք է դիտարկել.

1) հայցագինն ամբողջությամբ, երբ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք է

ներկայացվել գույքային պահանջի գործով և բողոքում չի վիճարկում

առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի վճռով բավարարված կամ

չբավարարված պահանջի չափը կամ վիճարկում է հայցապահանջն

ամբողջությամբ.

2) գումարի այն չափը, որը բավարարվել կամ չի բավարարվել առաջին

ատյանի կամ վերաքննիչ դատարանի վճռով և որը վիճարկվում է վերաքննիչ

կամ վճռաբեկ բողոքում:

(11-րդ կետը լրաց. 23.07.99 թիվ 10 որոշում)

12. (12-րդ կետը հանվել է 20.04.01 թիվ 42 որոշում)

(12-րդ կետը լրաց. 23.07.99 թիվ 10 որոշում)

i

13. Բացառությամբ սույն որոշման 13.1-րդ կետով սահմանված դեպքերի, հետաձգված կամ տարաժամկետած պետական տուրքը բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն ուղարկում է դատական ակտ կայացրած առաջին ատյանի դատարանը հետևյալ ժամկետներում.

ա) դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում, եթե դատական ակտը ենթակա է բողոքարկման և օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել կամ դատական ակտը ենթակա չէ բողոքարկման.

բ) վերադաս դատարանից գործը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, եթե դատական ակտի բողոքարկման առնչությամբ վերադաս դատարանի կողմից հետաձգվել կամ տարաժամկետվել է պետական տուրքի վճարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ ակտն ամբողջությամբ կամ մասնակի բեկանվել և ուղարկվել է նոր քննության և պետական տուրքի հարցը ենթակա է լուծման նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:

Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից անհապաղ կատարման ենթակա որոշումների հիման վրա կատարողական թերթը տալիս է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը, պահանջատիրոջ դիմումի հիման վրա, անհապաղ:

(13-րդ կետը լրաց. 23.07.99 թիվ 10, 13.06.06 թիվ 103, 12.04.08 թիվ 115 որոշումներ)

13.1. Եթե պետական տուրքը ենթակա է գանձման սնանկ ճանաչված պարտապանից, ապա դատական ակտ կայացրած առաջին ատյանի դատարանը Հայաստանի Հանրապետության պահանջը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաշվառելու համար կատարողական թերթը սույն որոշման 13-րդ կետով սահմանված ժամկետներում ուղարկում է այն քաղաքացիական դատարան, որին ընդդատյա է տվյալ պարտապանի սնանկության գործը:

Եթե սույն կետի համաձայն կատարողական թերթ ստացած քաղաքացիական դատարանի վարույթում տվյալ պարտապանի սնանկության գործ առկա չէ, ապա տվյալ դատարանը հնարավորին սեղմ ժամկետում այն վերահասցեագրում է ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին` համապատասխան քաղաքացիական դատարան ուղարկելու համար:

(13.1ին կետը լրաց. 12.04.08 թիվ 115 որոշում)

i

14. Ամուսնալուծության վերաբերյալ գործերով վճիռ կայացնելիս դատարանը գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միայն հայցադիմումի համար վճարված պետական տուրքը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ կետ), իսկ ամուսնալուծությունը գրանցելու համար, ներառյալ` վկայական տալը, պետական տուրքի գանձումը ոչ թե դատարանի, այլ Քաղաքացիական կացության գրանցման մարմինների իրավասությունն է («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 12 հոդված):

(14-րդ կետը լրաց. 12.02.00 թիվ 18 որոշում)

i

15. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին կետի համաձայն «Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն»: Դա նշանակում է, որ դատական ծախսերը, որոնց բաղկացուցիչ մասն է պետական տուրքը, պարտավոր են հատուցել ոչ միայն հայցվորները, այլև պատասխանողները` բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն:

Հետևաբար, երբ հայցվորն օրենքով սահմանված կարգով ազատված է պետական տուրքի վճարումից և հայցը բավարարված է լրիվ կամ մասնակի, պետական տուրքը պետք է գանձվի պատասխանողից` բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով տվյալ բնույթի վարույթով պետական տուրքի վճարում ընդհանրապես նախատեսված չէ:

(15-րդ կետը լրաց. 02.06.00 թիվ 24 որոշում)

i

16. ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ գործը վերաքննիչ դատարանին նոր քննության ուղարկելու դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73 հոդվածների և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կողմերից պետական տուրքի գանձում չի նախատեսվում:

(16-րդ կետը լրաց. 16.08.00 թիվ 31 որոշում)

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
27.03.1999
N 8
Որոշում