Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

010.0127.291200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածում`

ա) մաքսատուրքի դրույքաչափերը սահմանող աղյուսակն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 04, 11, 15, 17, 18, 39 17 31 100 և 85 39 10 100 ծածկագրերի տողերից հետո համապատասխանաբար լրացնել հետևյալ տողերով`

 

   «04 08 11     ձվի փոշի                                    0       0»

   «11 09 00 000 հացահատիկային սոսնձանյութ                   0       0»

   «1515 30 100  գերչակի յուղ                                0       0»

   «17 03        մաթ                                         0       0»

   «18 01        կակաո հատիկավոր, աղացած, չոր կամ բոված      0       0»

   «39 17 32 910 արհեստական թաղանթներ երշիկեղենի համար       0       0»

   «85 41        դիոդներ, տրանզիստորներ և  նմանատիպ          0        0

                 կիսահաղորդիչ սարքեր

    85 42        էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ և            0       0».

                 միկրոհավաքածուներ

 

բ) 4819 ծածկագրին վերաբերող տողի երկրորդ սյունակը լրացնել «այդ թվում` չծալված` սոսնձված կամ չսոսնձված` մեկից ավելի շերտեր ունեցող թերթեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից, արտաքինից հարթ երեսներով» բառերով.

 

i

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ`

«4. Անկախ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից` 2203, 2204, 220410, 2205, 2206, 2207, 220820, 220830, 220840, 220850, 220860, 220870, 220890 ծածկագրերին դասվող ապրանքների համար մաքսատուրքը վճարվում է հետևյալ յուրահատուկ դրույքաչափերով`

 

Ապրանքի
ծածկագիրն
ըստ ԱՏԳ ԱԱ-ի

 

Ապրանքի համառոտ անվանումը

չ/մ

Մաքսատուրքի դրույքաչափը դրամով

Ներմուծում

Արտահանում

2203 գարեջուր 1 լիտր 50 0
2204 խաղողի գինիներ 1 լիտր 100 0
220410 փրփրուն գինիներ  1 լիտր 75 0
2205 վերմուտ և այլ խաղողի գինիներ` բուսական և արոմատիկ էքստրակտների հավելումներով 1 լիտր 140 0
2206  խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)   1 լիտր 60 0
2207 էթիլային սպիրտ 1լ. 100% սպիրտի վերահաշ. 70 0
2208 ալկոհոլային խմիչքներ, այդ թվում`      
220820 խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ և այլն) 1լ. 100% սպիրտի վերահաշվ. 1100 0
220830 վիսկի 370 0
220840 ռոմ և տաֆֆա 420 0
220850 ջին և գիհու թրմօղի 450 0
220860 օղի   240 0
220870 լիկյորներ և մրգօղիներ 600 0
220890 սպիրտ պարունակող այլ խմիչքներ 240 0»:

 

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը «որոնց» բառից առաջ լրացնել «որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սույն օրենսգրքով սահմանված չէ 0 տոկոս և» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

29 դեկտեմբերի 2000թ.

ՀՕ-127

 

 

pin
ՀՀ 26.12.2000
N ՀՕ-127 օրենք