(ուժը կորցրել է 16.04.01 թիվ 02/456 հրաման)
i
124.1461.061200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
22 նոյեմբերի 2000 թվականի թիվ 02/1461
i
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2000թ. հուլիսի 27-ի ՀՀ օրենքը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 2000թ. հոկտեմբերի 5-ի ՀՀ օրենքը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածում լրացում կատարելու մասին» 2000թ. հոկտեմբերի 5-ի ՀՀ օրենքը, ղեկավարվելով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածով և նպատակ ունենալով պարզաբանել եկամտահարկի հաշվարկման և վճարման հարցերը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» հրահանգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«22» 11 2000թ. «____» _________ 2000թ.
Թիվ 02/1461 հրամանով
ՀՐԱՀԱՆԳ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2000թ. հուլիսի 27-ի ՀՀ օրենքը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 2000թ. հոկտեմբերի 5-ի ՀՀ օրենքը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածում լրացում կատարելու մասին» 2000թ. հոկտեմբերի 5-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածով` ՀՀ հարկային տեսչության 16.11.98թ. թիվ 01/56 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
i
1. Հրահանգի 9-րդ կետի «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները:
Մինչև 2000թ. օգոստոսի 1-ը շահած և մինչև 2000թ. օգոստոսի 1-ը սահմանված կարգով փաստացի վճարված (հանձնված) դրամական և իրային շահումների հարկումը կատարվում է մինչև 2000թ. օգոստոսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մինչև 2000թ. օգոստոսի 1-ը շահած և 2000թ. օգոստոսի 1-ից հետո սահմանված կարգով փաստացի վճարված (հանձնված) դրամական և իրային շահումները հանդիսանում են նվազեցվող եկամուտներ և եկամտահարկով հարկման ենթակա չեն»:
2. Հրահանգի 9-րդ կետի «ժէ» ենթակետում «մարզիկների» բառից հետո ավելացնել «և մարզիչների» բառերը:
3. Հրահանգի 9-րդ կետը լրացնել նոր «իա» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«իա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի տասը տոկոսի ուսման տարեկան վարձը փոխհատուցման գումարները:
Սույն ենթակետում նշված փոխհատուցման գումարները վերաբերվում են միայն տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իր մոտ սովորող ուսանողների ուսման տարեկան վարձի փոխհատուցմանը»:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
06. 12. 2000թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12400148