(ուժը կորցրել է 01.01.2021 թվականից` 04.06.2020 թիվ 1023-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 1994 թ. թիվ 462
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ՔԱՂԱՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ, ԳՅՈՒՂԵՐԻ) ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ՀՈՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Մինչև հանրապետության բնակավայրերի պետական հողային կադաստրի մշակումը և հաստատումը, հողային հարաբերությունների կարգավորման, հողի հարկի հաշվարկման, տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության գնահատման, ինչպես նաև հողի օգտագործման հետ կապված այլ միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Գյուղական համայնքների բնակավայրերի սահմանագծի մեջ գտնվող տնամերձ հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի համար սահմանված գյուղատնտեսական հողերի (ջրովի տնամերձ հողերի համար` ջրովի վարելահողերի, իսկ անջրդի հողերի համար` անջրդի վարելահողերի) կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը:
(1-ին կետը փոփ 10.11.97 թիվ 503, 14.04.04 թիվ 489-Ն որոշումներ)
2. Քաղաքների և քաղաքատիպ ավանների սահմանագծի մեջ գտնվող հողերի համար կադաստրային զուտ եկամուտ և հողի կադաստրային արժեք հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքների և քաղաքատիպ ավանների հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի ժամանակավոր միջին չափերը, համաձայն հավելվածի:
i
3. Համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում գտնվող այգեգործական (ամառանոցային) հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի (Երևան քաղաքի համապատասխան թաղի) գյուղատնտեսական հողերի (ոռոգելի վարելահողերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անջրդի վարելահողերի) համար սահմանված կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը»:
/խմբ. 10.11.97 թիվ 503 որոշում/
i
4. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Երևան քաղաքի տարածագնահատման գոտիները:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1994 թ.
սեպտեմբերի 28-ի թիվ 462 որոշման
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԻՆ ՉԱՓԵՐԸ
--------------------------------------------------------------------------
թիվ Բնակավայրի Հողի կադաստրա- Հողի կադաս-
թիվ ՀՀ քաղաքների և քաղաքատիպ տարածագնա- յին արժեքը մեկ տրային զուտ
ը/կ ավանների անվանումը հատման հեկտարի համար եկամուտը
գոտին (դրամ) մեկ հեկտարի
համար
(դրամ)
--------------------------------------------------------------------------
1 2 3 4 5
--------------------------------------------------------------------------
1. Երևան 1 10380000 207600
2 7958000 159160
3 5882000 117640
4 3460000 69200
5 1384000 27680
2. Էջմիածին 2508500 50170
3. Աշտարակ, Աբովյան, Եղվարդ 2257650 45153
4. Գյումրի, Մասիս, Նոր Հաճն,
Արզնի, Բյուրեղավան, Նոր
Խարբերդ, Նուբարաշեն 2006800 40136
5. Վանաձոր, Դիլիջան 1755950 35119
6. Ջերմուկ 1505100 30102
7. Հրազդան, Արտաշատ, Ծաղկաձոր,
Հոկտեմբերյան 1254250 25085
8. Չարենցավան, Վեդի, Արարատ,
Ապարան, Բաղրամյան 1003400 20068
9. Կապան, Գորիս, Իջևան,
Ստեփանավան, Սևան, Ալավերդի 752550 15051
10. Մեղրի, Սիսիան, Ախուրյան,
Տաշիր, Կամո, Նոյեմբերյան,
Եղեգնաձոր, Մարալիկ, Վայք,
Թալին, Մարտունի, Վարդենիս,
Բերդ, Ճամբարակ 501170 10034
11. Գուգարք, Սպիտակ, Արթիկ 250850 5017
12. Ծաղկահովիտ, Ամասիա, Աշոցք 100340 2007
13. Քաջարան, Ձորագետ 50170 1003
14. Քաղաքատիպ այլ ավաններ 40136 803