/փաստորեն ուժը կորցրել է 14.05.97 օրենք/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «19» նոյեմբերի 1994թ. Հ.Ն-1120-I
i
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Օրենքի 3 հոդվածի 3-րդ կետում «հիմնական միջոցները և այլ գույքը» բառերը փոխարինել «հիմնական միջոցների և գույքի» բառերով:
2. Օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Ավելացված արժեքի հարկից ազատվում են`
1) նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս արտահանվող ապրանքները, դրանց բեռնման, փոխադրման, բեռնաթափման ծառայությունները և Հայաստանի Հանրապետության տարածքով օտարերկրյա (բացի նախկին ԽՍՀՄ անդամ պետություններից) բեռների տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև աշխատանքների և ծառայությունների արտահանումը,
2) օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում պաշտոնական օգտագործման, ինչպես նաև այդ ներկայացուցչությունների դիվանագիտական և վարչական-տեխնիկական անձնակազմի ոչ ռեզիդենտ անդամների (ներառյալ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները) անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված իրերը, նրանց մատուցված ծառայությունները,
3) սփյուռքահայ համայնքների, օտարերկրյա և միջազգային հասարակական ու կրոնական կազմակերպությունների միջոցների հաշվին կատարվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքները,
4) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայությունները,
5) բնակարանային վարձը, ներառյալ հանրակացարաններում բնակվելու վարձը,
6) բնակչությանը մատուցվող կոմունալ ծառայությունները` ջրամատակարարումը, ջերմային էներգամատակարարումը, սանմաքրումը,
7) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հետևանքով գնվող գույքի արժեքը, ինչպես նաև պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալական վճարը,
8) կրթության բնագավառի ուսումնական հաստատությունների սննդի օբյեկտների սեփական արտադրության արտադրանքը,
9) ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, վարկի հատկացմանը, ինչպես նաև դրամական ավանդներին, հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներին վերաբերող գործառնությունները,
10) վճարման օրինական միջոցներ հանդիսացող արժույթի, դրամի, բանկային տոմսերի (բացի դրամագիտական նպատակներով օգտագործվողներից), ինչպես նաև արժեթղթերի (բաժնետոմսեր, փոխառության պարտատոմսեր, սերտիֆիկատներ, մուրհակներ, չեկեր և այլն) շրջանառությանը վերաբերող գործառնությունները (բացի բրոքերային և այլ միջնորդական գործառնություններից): Բացառություն են կազմում դրանց պատրաստման և պահպանման գործառնությունները, որոնցից հարկը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
11) փոստային դրոշմանիշների, փոստային դրոշմագրված բացիկների, ծրարների, պետական տուրքային դրոշմանիշների, վիճակախղերի տոմսերի անվանական արժեքով վաճառքը,
12) այն ծառայությունները, որոնց կատարման համար գանձվում է պետական տուրք,
13) խաղատների, խաղային ավտոմատների շրջանառությունը` հիմնական գործունեության գծով, եթե Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված,
14) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, հիվանդների և ծերերի խնամքի հետ կապված ծառայությունները,
15) թաղման բյուրոների, գերեզմանատների կողմից մատուցվող ծառայությունները, կրոնական կազմակերպությունների կողմից անցկացվող ծեսերը և ծիսակատարությունները,
16) արտոնագրերի, հեղինակային իրավունքի, լիցենզիաների ստացման և հանձնման հետ կապված գործառնությունները,
17) դոնորային արյան, մայրական կաթի, դեղամիջոցների, դեղանյութերի և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների իրացումը,
18) մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքները (աշխատանքներն ու ծառայությունները),
19) գյուղատնտեսական արտադրանքի իրացումը,
20) Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակներ, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ,
21) Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ անդամ հանդիսացող պետությունների պետական բյուջեների և համապետական նշանակության արտաբյուջետային ֆոնդերի միջոցների հաշվին կատարվող գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական, նախագծային-հետախուզական աշխատանքները,
22) թանկարժեք մետաղներ պարունակող հանքաքարի, խտանյութերի և այլ արդյունաբերական ապրանքների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների հետագա վերամշակման ու հարստացման համար Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման շրջանառությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական գանձատանը թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի իրացման շրջանառությունը,
23) դպրոցական դասագրքերը, տետրերը և դրանց վաճառքը,
24) բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի և պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը»:
(խմբ. 09.11.95թ օրենքով)
3. Օրենքի 10 հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման ժամանակ մատակարարներին վճարված հարկի գումարները հանվում են բյուջե վճարման ենթակա գումարներից հիմնական միջոցների ակտիվ մասի շահագործման հանձնման և ոչ նյութական ակտիվների հաշվառման ընդունման պահից սկսած`
ա) միանվագ, եթե դրանց հաշվեկշռային արժեքը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը.
բ) 6 ամսվա ընթացքում, հավասար չափերով, եթե դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը:
Հիմնական միջոցների պասսիվ մասի ձեռքբերման ժամանակ վճարված հարկի գումարները հաշվառվում են դրանց հաշվեկշռային արժեքում և բյուջե վճարման ենթակա հարկի գումարներից չեն հանվում»:
4. Օրենքի 11 հոդվածում «բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի» բառերով:
5. Օրենքի 16 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկի ամսական վճարումներ կատարող ձեռնարկությունները, նախորդ ամսվա հաշվարկով վճարման ենթակա հարկի գումարը (կամ նախորդ եռամսյակի հաշվարկով միջին ամսական վճարումների գումարը) Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկ չափը գերազանցելու դեպքում կատարում են կանխավճարային երկու մուծում հարկի այդ գումարի 1/2-ի չափով` մինչև ընթացիկ ամսվա 25-ը և հաջորդ ամսվա 5-ը»:
6. Օրենքի 19 հոդվածից հանել «10 օրով երկարաձգելով հարկի վճարման և հաշվարկների ու հաշվետվությունների ներկայացման համար սույն օրենքի 15 և 18 հոդվածներով սահմանված ժամկետները» բառերը: