Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 1994 թ. թիվ 404

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ,
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման գործընթացի կազմակերպման առաջնահերթ միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությունում, նախարարություններում, պետական վարչություններում և գերատեսչություններում Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունների հարուցման մասին ստացված առաջարկությունների քննարկման և ամփոփման կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

օգոստոսի 30-ի թիվ 404 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ,
ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունում, Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական վարչություններում և գերատեսչություններում Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունների հարուցման մասին ստացված առաջարկությունները (այսուհետև` առաջարկություններ) քննարկման և ամփոփման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահությունը քննարկում ու ամփոփում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման մասին Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների միջնորդությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) առաջարկությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման մասին հարցեր քննարկել նաև իր նախաձեռնությամբ:

3. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները և գերատեսչությունները քննարկում ու ամփոփում են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման մասին իրենց և իրենց համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) առաջարկությունները:

4. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման առաջարկությունները Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կոլեգիաների կողմից քննարկվելուց և ամփոփվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն:

5. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության նախարարությանը, պետական վարչությանը և գերատեսչությանը ներկայացվում են կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ (ձևը կցվում է):

Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրման համար նույն անձի վերաբերյալ կարող են ներկայացվել մեկից ավելի առաջարկություններ:

6. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման առաջարկությանը կից ներկայացվում են`

ա) պարգևատրման ներկայացված անձի ինքնակենսագրությունը կամ կենսագրությունը.

բ) պարգևատրման ներկայացված անձի բնութագիրը, որտեղ պետք է նշվեն այդ անձի կողմից Հայաստանի Հանրապետությանը, հասարակությանը մատուցված ակնառու և բացառիկ ծառայությունները:

7. Եթե հասարակական, հասարակական-քաղաքական, կրոնական և այլ կազմակերպությունների կողմից առաջարկություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրել պետական ձեռնարկություններում, հիմնարկում կամ կազմակերպությունում աշխատող անձին, ապա առաջարկությանը պետք է կցվի տվյալ ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության պետական կառավարման վերադաս մարմնի կարծիքը, որը պետք է տրվի ոչ ուշ, քան առաջարկությունը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում:

8. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման առաջարկությունը և միջնորդությունը Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության կամ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կոլեգիաների կողմից պետք է քննարկվեն դրանց ստացման օրվանից մեկամսյա ժամկետում:

Եթե Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրման համար նույն անձի վերաբերյալ ներկայացվել են մեկից ավելի առաջարկություններ, ապա բոլոր առաջարկությունները քննարկվում են համատեղ:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահությունը առաջարկություններն ու միջնորդությունները քննարկելիս, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից և այլ մարմիններից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ նախարարությունները, պետական վարչությունները և գերատեսչությունները`

ա) միջնորդում են պարգևատրման ներկայացված անձին պարգևատրել առաջարկված Հայաստանի Հանրապետության պետական պարգևով.

բ) միջնորդում են պարգևատրման ներկայացված անձին պարգևատրել այլ աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական պարգևով կամ Հայաստանի Հանրապետության պետական այլ պարգևով.

գ) մերժում են առաջարկությունը:

11. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման առաջարկությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կոլեգիաների միջնորդությունները` դրանց ընդունման օրվանից 10-օրյա ժամկետում, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն:

12. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման առաջարկությունների և միջնորդությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության միջնորդությունները, ինչպես նաև առաջարկությունների ու միջնորդությունների մերժումները` դրանց ընդունման օրվանից 10-օրյա ժամկետում, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության նախագահին:

13. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման առաջարկությունների և միջնորդությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության կամ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կոլեգիաների որոշումների մասին` դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է առաջարկությունը կամ միջնորդությունը ներկայացնողին:

 

Ձև

 

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

-------------------------------------------------------------------------

           (առաջարկություն ներկայացնող մարմնի անվանումը)

 

-------------------------------------------------------------------------

 

Առաջարկում ենք --------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

         (պարգևատրման ներկայացված անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը -----------------------------------------

 

Մահվան թիվը, ամիսը, ամսաթիվը, (եթե պարգևատրման է ներկայացվել հետմահու)

 

-------------------------------------------------------------------------

Ծննդյան վայրը ---------------------------------------------------------

 

Սեռը ---------- ազգությունը ------------ քաղաքացիությունը -------------

 

Կրթությունը (երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել) ----------

 

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

Երբ և ինչպիսի պետական պարգևներով է պարգևատրվել ---------------------

 

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

 

Աշխատանքի վայրը և պաշտոնը --------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

 

Կոչումը (գիտական, զինվորական և այլն) --------------------------------

 

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

 

Տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին ---------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

Ընտանեկան դրությունը --------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

Հասցեն ---------------------------------------------------------------

Այլ տվյալներ ---------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

 

Պարգևատրել ----------------------------------------------------------

(ՀՀ պետական պարգևի անվանումը)

 

-------------------------------------------------------------------------

 

        Կազմակերպության ղեկավար`                        Կ.Տ.

          (ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.1994
N 404
Որոշում