110.0255.071100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
26 հոկտեմբերի 2000 թվականի N 355-Մ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 18 մայիսի 2000 թվականի թիվ 242 «Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման և հիմք ընդունելով նախարարության կոլեգիայի 20.10.2000թ. նիստի թիվ 8/1 որոշումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ըստ մասնագիտությունների հեռակա ուսուցման 2000 թվականի ընդունելության կանոնները:
2. Բարձրագույն կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան), իրավաբանական բաժնին (պետ Վ. Սարգսյան) 10-օրյա ժամկետում հաստատված փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:
3. Սույն հրամանի կատարմանը հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
________________ Է. ՂԱԶԱՐՅԱՆ
«26» հոկտեմբերի 2000 թ.
Կոդ 110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Սույն կարգը մշակված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետի, 15-րդ հոդվածի համաձայն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 3 որոշմամբ հաստատված նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետև` բուհերը) հեռակա ուսուցման ընդունելություն են կատարում համաձայն կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկի:
3. Հեռակա ուսուցումը հանրապետության բուհերում կազմակերպվում է վճարովի հիմունքներով: Ուսման վարձի չափը սահմանում է բուհը` ցերեկային համապատասխան մասնագիտությամբ ուսուցման համար հաստատված վարձի սահմաններում: Մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար ուսման վարձը սահմանվում է 50 հազար դրամից ոչ ավելի:
4. Հեռակա ուսուցում իրականացնող բուհերի և ներդրվող մասնագիտությունների ցանկը և հատկացվող տեղերի քանակը հաստատվում է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով:
5. Հեռակա ուսուցում իրականացնող բուհը համաձայն սույն կարգի տալիս է իր հայտարարությունը:
6. Հայաստանի Հանրապետության պետական բուհերի հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել բարձրագույն, միջնակարգ մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթություն (ութերորդ դասարանի հիմքով) ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:
7. Ընդունելությունը բուհերում կատարվում է`
ա) նպատակային կարգով` ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների համար:
Մրցույթով անցած դիմորդների հետ կնքվում է եռակողմ պայմանագիր (դիմորդ- բուհ-մարզպետարան) ուսումնառության շրջանում համապատասխան դպրոցում աշխատելու վերաբերյալ:
բ) Վճարովի ուսուցման համակարգ, ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետև` նախարար) կողմից հաստատված ընդունելության քննությունների (այսուհետև` քննություններ) ցանկի և սույն կարգի համաձայն:
8. Հեռակա ուսուցման ձևով բուհ ընդունված ուսանողները չեն օգտվում զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքից:
9. Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է բուհ-ը: Քննությունների կազմակերպումը և անցկացումը վերահսկում է ՀՀ ԿԳ նախարարությունը:
10. Հանրակրթական առարկաներից քննություններն անցկացնում են ՀՀ ԿԳ կոլեգիայի որոշմամբ հաստատված առարկայական հանձնաժողովները` գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա, նախարարի կողմից հաստատված առարկայական ծրագրերով:
11. Ընդունելության քննությունների քանակը սահմանվում է երկու մրցութային քննությունից ոչ պակաս:
12. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են հայտագրել և մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ բուհի մեկ մասնագիտության ուսուցման մրցույթին` հանձնելով այդ մասնագիտության քննությունները:
Ընդունելության մրցույթը կատարում է յուրաքանչյուր բուհ` ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի և վաստակած միավորների:
13. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և դրանից բարձր միավորները: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից ստացել են դրամական միավորներ:
14. Դիմորդները կարող են պահպանել 2000թ. կենտրոնացված համակարգով հանձնած քննությունների գնահատականները` իրենց ցանկությամբ:
15. Հայաստանի Հանրապետության պետական բուհերի մի շարք մասնագիտությունների գծով, որոնց քննությունները անվանացանկում նշված են աստղանիշով (Տես «Դիմորդ-2000, Եր. 2000» , դիմորդների համար)`
ա) 1999-2000թթ. շրջանավարտների համար ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատում պետական ավարտական քննական գնահատականները, 1998-1999թթ. շրջանավարտների համար` միջնակարգ կրթության ատեստատում ավարտական պետական քննական գնահատականները, իսկ քիմիայից և կենսաբանությունից` տարեկան գնահատականները (նաև նախորդ տարիների շրջանավարտների համար, իսկ հայոց լեզուն և մաթեմատիկան միայն 1996 թվականից հետո հանձնված քննությունների գնահատականները).
բ) նախորդ տարիների շրջանավարտների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին` «3»-ը համարժեք է 13 միավորի, «4»-ը համարժեք է 17 միավորի, «5»-ը համարժեք է 20 միավորի,
գ) դիմորդին իրավունք է վերապահվում, հաշվի չառնելով 2000թ. կենտրոնացված կարգով հանձնած քննական գնահատականը տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի չի առնվում կենտրոնացված քննական համակարգով հանձնած քննության արդյունքը,
դ) 1999-2000թթ. ուս. տարվա այն շրջանավարտները, ովքեր դպրոցում բնագիտական առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա) այն հանձնում են բուհում,
ե) 1998-1999թթ. ուս. տարվա այն շրջանավարտները, ովքեր դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են բուհում,
է) միջնակարգ մասնագիտական և մասնագիտական տեխնիկական (8-րդ դասարանի հիմքով) ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները հայոց լեզվի քննությունը հանձնում են բուհում:
16. 2000-2001թթ. ուս. տարվա համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2000թ. նոյեմբերի 1-ից 15-ը: Քննությունները անց են կացվում 2000թ. նոյեմբերի 16-ից 30-ը: Ուսանողների հրամանագրումը` դեկտեմբերի 1-ից 3-ը:
17. Նպատակային տեղերի մրցույթը իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության մարզպետների (կամ համայնքի ղեկավարի) երաշխավորված դիմորդների միջև, նրանց կողմից վաստակած դրական միավորների հիման վրա:
18. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում`
ա) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին,
բ) միջազգային և հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
գ) մեդալակիր դիմորդներին,
դ) ըստ հերթականության նշված քննություններից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին:
19. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, մրցույթից դուրս ընդունվում են,
ա) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ և 16 տարեկանը չլրացած մանկուց հաշմանդամ դիմորդները, որոնց համար տվյալ մասնագիտությամբ ուսուցումը հակացուցված չէ, ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենք թիվ ՀՕ-57, 24.05.93),
դ) զինվորական գրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
ե) սույն կանոնների 18»ա» , «բ» , «գ» ենթակետերով արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության, մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայողների և ազատամարտիկների զոհվելու մասին),
զ) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների) դիպլոմները:
20. Քննությունների ընթացքում ծագած վեճերը լուծում է բուհի ընդունող հանձնաժողովը:
21. Բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների փոխհարաբերությունները կանոնակարգվում են նախարարի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բուհերի 2000թ. հեռակա ուսուցման ընդունելության կանոններով:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ Է. ՂԱԶԱՐՅԱՆ
«26» հոկտեմբերի 2000թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԿԱ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԸՍՏ ՆԵՐԴՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑԱՆԿ
._________________________________________________________________________.
|ԲՈՒՀ-ը |Դասիչը| Մասնագիտու-| Ընդունելության |Ընդունելության տեղեր |
| | | թյունը | քննություններ | |
| | | |______________________|_____________________|
| | | | Մրցութային |Ոչ | Հատ-| Այդ | Այդ |
| | | | |մրցու-| կաց-| թվում | թվում|
| | | | |թային | վող | բանա- | նպա- |
| | | | | | տե- | կից | տա- |
| | | | | | ղերը| զորա- | կա- |
| | | | | | | ցըր- | յին` |
| | | | | | | ված- | մանկ.|
| | | | | | | ներին | մասն.|
| | | | | | | | համար|
|________|______|____________|_______________|______|_____|________|______|
|1. ՀՊՃՀ | | Էլեկտրա- |Մ(գ)|Ֆ(գ)**| |Հլ(գ)*| 20 | 2 | |
|(Երևան) | 1004 | մատակա- | | | | | | | |
| | | րարում | | | | | | | |
|________|______|____________|____|______|___|______|_____|________|______|
| | 2401 | Փոխադ- |Մ(գ)|Ֆ(գ)**| |Հլ(գ)*| 20 | 2 | |
| | | րումների | | | | | | | |
| | | կազմա- | | | | | | | |
| | | կերպումը | | | | | | | |
| | | և կառա- | | | | | | | |
| | | վարումը | | | | | | | |
| | | տրանս- | | | | | | | |
| | | պորտում | | | | | | | |
| |______|____________|____|______|___|______|_____|________|______|
| | 2201 | Հաշվողա- |Մ(գ)|Ֆ(գ)**| |Հլ(գ)*| 20 | 2 | |
| | | կան մե- | | | | | | | |
| | | քենաներ, | | | | | | | |
| | | համալիր- | | | | | | | |
| | | ներ և | | | | | | | |
| | | ցանցեր | | | | | | | |
|________|______|____________|____|______|___|______|_____|________|______|
|ՀՊՃՀ | 29.03| Արդյու- |Մ(գ)|Ֆ(գ)**| |Հլ(գ)*| 10 | 1 | |
|(Գյում- | | նաբերա- | | | | | | | |
|րի) | | կան և | | | | | | | |
| | | քաղաքա- | | | | | | | |
| | | ցիական | | | | | | | |
| | | շինարա- | | | | | | | |
| | | րություն | | | | | | | |
|________|______|____________|____|______|___|______|_____|________|______|
|ՀՊՃՀ | 29.03| Արդյու- |Մ(գ)|Ֆ(գ)**| |Հլ(գ)*| 10 | 1 | |
|(Վանա- | | նաբերա- | | | | | | | |
|ձոր) | | կան և | | | | | | | |
| | | քաղաքա- | | | | | | | |
| | | ցիական | | | | | | | |
| | | շինարա- | | | | | | | |
| | | րություն | | | | | | | |
|________|______|____________|____|______|___|______|_____|________|______|
|ՀՊՃՀ | 0230 | Հայոց |Հլգ |Հլ(գ) |ՀԺՊ| | 20 | 2 | 10 |
|(Գորիս) | | լեզու և |(բ) | |(գ)| | | | |
| | | գրականու- | | | | | | | |
| | | թյուն | | | | | | | |
| |______|____________|____|______|___|______|_____|________|______|
| | 0312 | Տարրական |Հլ |Մ(գ) | | | 20 | 2 | 10 |
| | | կրթության |(գ) | | | | | | |
| | | մանկավար- | | | | | | | |
| | | ժություն | | | | | | | |
| | | և մեթո- | | | | | | | |
| | | դիկա | | | | | | | |
|________|______|____________|____|______|___|______|_____|________|______|
|2. ԵրՃՇՀ| 2404 | Ճանապարհա- |Մ(գ)|Ֆ(գ)**| |Հլ(գ)*| 20 | 2 | |
| | | յին երթե- | | | | | | | |
| | | վեկության | | | | | | | |
| | | կազմակեր- | | | | | | | |
| | | պում | | | | | | | |
| |______|____________|____|______|___|______|_____|________|______|
| | 2905 | Քաղաքային |Մ(գ)|Ֆ(գ)**| |Հլ(գ)*| 20 | 2 | |
| | | շինարարու- | | | | | | | |
| | | թյուն և | | | | | | | |
| | | տնտեսու- | | | | | | | |
| | | թյուն | | | | | | | |
| |______|____________|____|______|___|______|_____|________|______|
| | 2910 | Ավտոմոբի- |Մ(գ)|Ֆ(գ)**| |Հլ(գ)*| 20 | 2 | |
| | | լային ճա- | | | | | | | |
| | | նապարհ- | | | | | | | |
| | | ների և | | | | | | | |
| | | օդանավա- | | | | | | | |
| | | կայանների | | | | | | | |
| | | շինարարու- | | | | | | | |
| | | թյուն | | | | | | | |
|________|______|____________|____|______|___|______|_____|________|______|
|3. ՀՄՀ | 0101 | Մաթեմատիկա |Մ(գ)|Ֆ(գ) | |Հլ(գ)*| 30 | 3 | 15 |
| | 0104 | Ֆիզիկա | | | | | | | |
| |______|____________|____|______|___|______|_____|________|______|
| | 0116 | Կենսաբա- |Կ(գ)|Ք(գ) | |Հլ(գ)*| 30 | 3 | 15 |
| | | նություն | |կամ | | | | | |
| | 0110 | Քիմիա | |Ֆ(գ) | | | | | |
| | | | | | | | | | |
| |______|____________|____|______|___|______|_____|________|______|
| | 0125 | Աշխարհագ- |Ա(գ)| Մ(գ) | |Հլ(գ)*| 20 | 2| 10 |
| | | րություն | | | | | | | |
| |______|____________|____|______|___|______|_____|________|______|
| | 0207 | Պատմու- |ՀԺՊ | ԸՊ(գ)|Հլ | | 20 | 2 | 10 |
| | | թյուն |(գ) | |(գ)| | | | |
| |______|____________|____|______|___|______|_____|________|______|
| | 0230 | Հայոց |Հլգ | Հլ(գ)|ՀԺՊ| | 25 | 3 | 15 |
| | | լեզու և |(բ) | |(գ)| | | | |
| | | գրականու- | | | | | | | |
| | | թյուն | | | | | | | |
| |______|____________|____|______|___|______|_____|________|______|
| | 0312 | Տարրական |Հլ(գ) Մ(գ) | | | 25 | 3 | 15 |
| | | կրթության | | | | | | | |
| | | մանկավար- | | | | | | | |
| | | ժություն | | | | | | | |
| | | և մեթոդի- | | | | | | | |
| | | կա | | | | | | | |
|________|______|____________|____|______|___|______|_____|________|______|
|4. ԳՄԻ | 0230 | Հայոց լեզու|Հլգ | Հլ(գ)|ՀԺՊ| | 30 | 3 | 15 |
| | | և գրակա- |(բ) | |(գ)| | | | |
| | | նություն | | | | | | | |
| |______|____________|___________|___|______|_____|________|______|
| | 0312 | Տարրական |Հլ(գ)| Մ(գ)| | | 30 | 3 | 15 |
| | | կրթության | | | | | | | |
| | | մանկավար- | | | | | | | |
| | | ժություն | | | | | | | |
| | | և մեթո- | | | | | | | |
| | | դիկա | | | | | | | |
|________|______|____________|_____|_____|___|______|_____|________|______|
|5. ՎՄԻ |0101 | Մաթեմատի- |Մ(գ) | Ֆ(գ)| |Հլ(գ)*| 30 | 3 | 15 |
| | | կա | | | | | | | |
| |0104 | Ֆիզիկա | | | | | | | |
| |______|____________|_____|________________|_____|________|______|
| |0207 | Պատմու- |ՀԺՊ | ԸՊ(գ)|Հլ | | 15 | 2 | 10 |
| | | թյուն |(գ) | |(գ)| | | | |
| |______|____________|_____|______|___|___________|________|______|
| |0125 | Աշխարհագ- |Ա(գ) | Մ(գ) | |Հլ(գ)*| 15| 2 | 10 |
| | | րություն | | | | | | | |
| |______|____________|_____|______|___|______|____|________|______|
| |0116 | Կենսաբա- |Կ(գ) | Ք(գ) | |Հլ(գ)*| 30| 3 | 10 |
| | | նություն | | կամ | | | | | |
| |0110 | Քիմիա | | Ֆ(գ) | | | | | |
| |______|____________|_____|______|___|______|____|________|______|
| |0230 | Հայոց լե- |Հլգ | Հլ(գ)|ՀԺՊ| | 15| 2 | 10 |
| | | զու և |(գ) | |(գ)| | | | |
| | | գրականու- | | | | | | | |
| | | թյուն | | | | | | | |
| |______|____________|_____|______|___|______|____|________|______|
| |0312 | Տարրական |Հլ(գ)| Մ(գ) | | | 15| 2 | 10 |
| | | կրթության | | | | | | | |
| | | մանկավար- | | | | | | | |
| | | ժություն | | | | | | | |
| | | և մեթոդի- | | | | | | | |
| | | կա | | | | | | | |
| |______|____________|_____|______|___|______|____|________|______|
| |0223 | Ֆիզիկական |Մասն | ԸՖՊ | |Հլ(գ)*| 15| 2 | 10 |
| | | կուլտուրա | | | | | | | |
| | | և սպորտ | | | | | | | |
|________|______|____________|_____|______|___|______|____|________|______|
|6.ԵրՖԿՊՌ|0223 | Ֆիզիկական |Մասն | ԸՖՊ | |Հլ(գ)*| 30| 3 | 10 |
| | | կուլտուրա | | | | | | | |
| | | (մարմնա- | | | | | | | |
| | | կրթու- | | | | | | | |
| | | թյուն) և | | | | | | | |
| | | սպորտ | | | | | | | |
|________|______|____________|_____|______|___|______|____|________|______|
| | | Ընդամենը | | | | | 555| 59 |215 |
._________________________________________________________________________.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 011 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11000126