(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկել 1993թ. հուլիսի 1-ից:
2. Սահմանել, որ`
ա) սույն օրենքի 6 հոդվածի 12-րդ կետով սահմանված արտոնությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով տվյալ գործունեության տեսակի համար հաստատագրված վճարի կամ առանձին հաշվարկման ու վճարման կարգի սահմանումից հետո դադարում է գործել.
բ) սույն օրենքի 6 հոդվածի 18-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայություների) ձևակերպման և իրացման կարգը հաստատվելու պահից.
գ) սույն օրենքի 6 հոդվածի 21-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան ցանկերը հաստատվելու պահից.
դ) սույն օրենքի 10 հոդվածով նախատեսված կարգով պետական բյուջեի վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշելու ժամանակ արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների` նախկին ԽՍՀՄ անդամ այլ պետություններից ստացված հաշվարկային փաստաթղթերում սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի գումարի մասին առանձին տողով նշված չլինելու դեպքում այն հաշվարկվում է 16,67 տոկոս դրույքաչափով` նրանց արժեքի նկատմամբ, համարելով, որ հարկի գումարը ներառված է այդ արժեքում:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
ա) սույն օրենքի հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում հաստատել մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձևակերպման և իրացման կարգը.
i
բ) մեկամսյա ժամկետում սահմանել օրենքի 2 հոդվածի 2-րդ կետով նախատեսված հասույթի չափը.
գ) սույն օրենքի հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում հաստատել օրենքի 6 հոդվածի 21-րդ կետով նախատեսված ցանկերը.
դ) մեկամսյա ժամկետում հաստատել պետական ձեռնարկությունների հաշվեկշռից հաշվեկշիռ ապրանքների անհատույց փոխանցման կարգը.
ե) սույն օրենքի հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ անհրաժեշտության դեպքում վերահաստատել ավելացված արժեքի հարկի գծով տրված արտոնությունները, հակառակ դեպքում դադարեցնել դրանց գործունեությունը: