117.0036.070900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
10 օգոստոսի 2000 թվականի N 36
i
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 03.02.2000թ. «ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 29-ի թիվ 272 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 48 որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Շինարարությունում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) նորմաները»:
2. Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրման ԳՀՆԻ ՊՓԲԸ (Գ. Մուշեղյան) տալ լրատվություն շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին և համաձայն նրանց պահանջարկի ապահովել նշված նորմաների հրապարակումը և տարածումը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ պրն. Հ. Հովհաննիսյանի վրա:
ՆՈՐՄԱՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ)
1. ԿԻՐԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ
Սույն նորմաները մշակված են կիրառվելու Հայաստանի Հանրապետության շինարարության բնագավառում:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.1. Նյութերի և պատրաստվածքների բնական կորուստները հետևանք են արտադրանքի ֆիզիկա-քիմիական հատկությունների, օդերևութաբանական գործոնների ազդեցության, ոչ կատարյալ տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև նյութերի ընդունման, պահպանման և շինարարության համար բացթողման ժամանակ:
2.2. Բնական կորուստներին չեն վերաբերվում շինարարությունում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները:
2.3. Բնական կորուստների նորմաները հանդիսանում են առավելագույնները, որոնց սահմաններում թույլատրվում է համախառն եկամտից նվազեցում փաստացի կորստի դեպքում տվյալ տարվա ընթացքում:
3. ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ
3.1. Բնական կորստի նորմաները սահմանված են բնական մեծությունից տոկոսային արտահայտությամբ:
3.2. Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորուստը որոշվում է`
- կորուստներ պահպանման ժամանակ
Ծ x Ն
Կ = _________ , որտեղ
100
Կ - Նյութերի կորստի չափն է պահպանման ժամանակ,
Ծ - պահպանվող նյութի ծավալն է, որն ընդունվում է համաձայն մուտքագրման
փաստաթղթերի
Ն - նորման է:
- կորուստներ տեղափոխման ժամանակ անկախ տեղափոխման հեռավորությունից
Ծ x Ն
Կ = __________ , որտեղ`
100
Կ - Նյութերի կորստի չափն է տեղափոխման ժամանակ,
Ծ - Տեղափոխվող նյութի ծավալն է բնական մեծությամբ (քառ. մ., խոր. մ.,
տ և այլն), որն ընդունվում է տրանսպորտային բեռնագրերով
գործարան-պատրաստողից մինչև պահպանման վայրը (պահեստ, բազա, շին.
հրապարակ) և պահպանման վայրից մինչև օբյեկտ
Ն - նորման է:
ԱՂՅՈՒՍԱԿ
Նյութերի բնական կորուստների նորմաները պահպանման և
տեղափոխման ժամանակ
._________________________________________________________________________.
|Հ/Հ| Նյութերի, կառուցվածքների և | բնական կորուստների նորմաները |
| | պատրաստվածքների անվանումը | բնական մեծությունից տոկոսային |
| | | արտահայտությամբ |
| | |______________________________________|
| | |պահպանման | երկաթգծով | ավտոմոբիլ. |
| | |(պահեստա- | տեղափոխ- | տեղափոխ- |
| | |վորման) | ման դեպքում | ման դեպ- |
| | |ժամանակ | | քում |
|___|______________________________|__________|______________|____________|
|1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|______________________________|__________|______________|____________|
|1 | Ցեմենտ | 0.2 | 0.5 | 0,4 |
|___|______________________________|__________|______________|____________|
|2 | Խիճ, խարամ, պեմզա | 0.5 | 1.28 | 1,4 |
|___|______________________________|__________|______________|____________|
|3 | Ավազ | 0.78 | 1.35 | 2,1 |
|___|______________________________|__________|______________|____________|
|4 | Ավազա-մանրախիճի խառնուրդ | 0.5 | 1.35 | 2,1 |
|___|______________________________|__________|______________|____________|
|5 | մանրախիճ | 0.59 | 1.29 | 1,5 |
|___|______________________________|__________|______________|____________|
|6 | Կավիճ, կիր, ալեբաստր (գիպս) | 0.7 | 1.08 | 1,1 |
|___|______________________________|__________|______________|____________|
|7 | Սոսինձներ, ներկանյութեր, | | | |
| | թթուներ և հեղուկ տեսքով այլ | | | |
| | քիմիական նյութեր | 0.2 | 0.4 | 0,45 |
|___|______________________________|__________|______________|____________|
|8 | Չոր ներկեր և չոր տեսքով այլ | | | |
| | քիմիական նյութեր (փոշենման) | 0.1 | 0.2 | 024 |
|___|______________________________|__________|______________|____________|
|9 | Աղյուս շինարարական | | 3.5 | 4,8 |
|___|______________________________|__________|______________|____________|
|10 | Աղյուս սիլիկատային | | 1.3 | 1,0 |
|___|______________________________|__________|______________|____________|
|11 | Կերամիկական սալիկներ պատերի, | | | |
| | հատակների, ճակատների, | | | |
| | երեսապատման համար, | | | |
| | սանիտարային կերամիկական | | | |
| | պատրաստվածքներ | | | |
|___|______________________________|__________|______________|____________|
|12 | կոյուղու, դրենաժի կերամիկական| | | |
| | խողովակներ | | 2.3 | 2,5 |
|___|______________________________|__________|______________|____________|
|13 | Ապակի-լուսամուտների, | | | |
| | ցուցափեղկերի, տեխնիկական, | | | |
| | ձևավոր ապակեպրոֆիլիտ և այլն| | 1.2 | 2,5 |
|___|______________________________|__________|______________|____________|
|14 | Ապակե պատրաստվածք (ապակե | | | |
| | կապոց, երեսպատման սալիկներ և | | | |
| | այլն) | | 1.5 | 2,5 |
|___|______________________________|__________|______________|____________|
|15 | Երեսպատման սալեր տուֆից, | | | |
| | կրաքարից, գիպսից | | 2.0 | 2,1 |
|___|______________________________|__________|______________|____________|
|16 | Երեսպատման սալեր գրանիտից և | | | |
| | այլ կարծր ապարներից | | 0.3 | 0,5 |
|___|______________________________|__________|______________|____________|
|17 | Երեսպատման սալեր մարմարից | | 1.1 | 1,5 |
|___|______________________________|__________|______________|____________|
|18 | Դեկորատիվային սալեր բնական | | | |
| | քարերի հումքի վրա | | 1.0 | 1,5 |
|___|______________________________|__________|______________|____________|
|19 | Կանոնավոր տուֆ քար | | 2.0 | 2.1 |
|___|______________________________|__________|______________|____________|
|20 | Բոլոր տեսակի քարեր (բացի ուղի| | | |
| | ձևի տուֆ քարից) | | 1.0 | 1.5 |
._________________________________________________________________________.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
07. 09. 2000թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 117000082