Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 1994 թ. թիվ 57

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդի գավառի միջև սահմանամերձ առևտրի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից ներկայացված և Իրանական կողմի հետ համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդի գավառի մեջ սահմանամերձ առևտրի մասին համաձայնագրի նախագծին:

2. Լիազորել պատգամավորների Մեղրու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Ա. Արիստակեսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդի գավառի միջև սահմանամերձ առևտրի մասին համաձայնագիրը:

i

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել Մեղրու շրջանի սահմանամերձ առևտրի տարածքում և դրան հարակից գոտում հասարակական կարգի պահպանումը:

(3-րդ կետն ուժը կորցրել է 11.07.00 թիվ 379 որոշում)

4. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության կողմից ներկայացված` սահմանամերձ առևտրի տարածքում կառուցվող օբյեկտների շինարարության նախագծերին համապատասխան իրականացնել նշված տարածքի կառուցապատումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Մեղրու շրջանի սահմանամերձ առևտրի տարածքում ժամանակավոր շինությունների կառուցման համար Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` տալ երկարատև` 18 ամիս ժամկետով վարկ տրամադրելու երաշխիք:

Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Մեղրու շրջանի սահմանամերձ առևտրի տարածքում կազմակերպել դրամափոխանակման կետ:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հրամանատարությանը` սահմանամերձ առևտրի մասնակիցների համար մշակել պետական սահմանը հատելու պարզեցված կարգ:

i

7. Արգելել սահմանամերձ առևտրի տարածք Հայաստանի Հանրապետությունից այն ապրանքների արտահանումը, որոնց ցանկը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 487 որոշմամբ:

(7-րդ կետն ուժը կորցրել է 11.07.00 թիվ 379 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.1994
N 57
Որոշում