Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ, ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ, ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆ ...

15.11.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.01.1994  -ից մինչեւ   15.11.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 23.10.00 թիվ 666 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունվարի 1994 թ. թիվ 55

 

i

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ, ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԻԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին`

ա) վավերացման կամ միացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացվող բոլոր տեսակի միջազգային պայմանագրերին, կոնվենցիաներին և համաձայնագրերին կից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թույլատրված առանձին դեպքերի) ներկայացնել դրանց հայերեն թարգմանված օրինակները, իսկ վավերացման կամ միացման հրատապության դեպքում` այդ պայմանագրերի, կոնվենցիաների և համաձայնագրերի հայերեն համառոտ բովանդակությունը` նշելով հայերեն թարգմանված օրինակը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կոնկրետ ժամկետը.

բ) միջազգային պայմանագրերը, կոնվենցիաները և համաձայնագրերը նախապատրաստել և ստորագրել դրանց հայերեն օրինակների առկայության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել վավերացման կամ միացման համար ներկայացվող միջազգային պայմանագրերին, կոնվենցիաներին և համաձայնագրերին կից հայերեն թարգմանված օրինակների առկայությունը, անհրաժեշտության դեպքում դրանք պահանջելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններից, պետական վարչություններից և գերատեսչություններից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.01.1994
N 55
Որոշում