(ուժը կորցրել է 09.11.05 թիվ 1850-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունվարի 1994 թ. թիվ 32
i
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԵՐԻ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել և 1994 թվականի հունվարի 1-ից գործառնության մեջ դնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի, ամուսնության, ծննդյան, որդեգրման, հայրության ճանաչման, անվան, հայրանվան և ազգանվան փոխման, ամուսնալուծության ու մահվան վկայականների ձևերը (կցվում են ):*)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերը և վկայականները պատրաստելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 11 մլն. դրամ` 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
/փոփ. 15.06.94 թիվ 273 որոշում/
*) Ձևերը չեն բերվում: