(ուժը կորցրել է 21.06.05 թիվ 1-05/06-Ն հրաման)
i
124.0674.080800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
24 հուլիսի 2000 թվականի թիվ 02/674
i
ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
«24» հուլիսի 2000թ.
թիվ 02/674 հրամանով
._________________________________________________________________________.
| ՀԱՇՎԱՐԿ | Փաստաթղթի հերթական համարը |
| Ծխախոտի հաստատագրված վճարի | N __________ |
| | (լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|_________________________________________________________________________|
| Հաշվետու ժամանակաշրջանը, (1) 200 __ թ. ____________ ամիս |
|_________________________________________________________________________|
| Հարկ վճարողի հաշվառման համարը | (2) | | | | | | | |
|________________________________|________________________________________|
| Իրավաբանական անձի անվանումը | (3) _____________________ |
| | __________________________ |
| | __________________________ |
|________________________________|________________________________________|
| Անհատ ձեռնարկատիրոջ անուն, | |
| ազգանունը | (4) |
|________________________________|________________________________________|
| Հասցե | (5) |
|________________________________|________________________________________|
| Հեռախոս | (6) |
._________________________________________________________________________.
.____.
| |
.____. (7) Եթե հաշվետու ամսվա ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել
վանդակում նշել «X» և ներկայացնել հաշվարկը
.________________________________________________________________________.
|Հաշվետու ամսվա համար ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի | |
|միջին փոխարժեքը (8) | |
.________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Ապրան- Ապրան- | քանակը | | Հաստատագրված | | Հաստատագրված |
| քի ծած- քի ան- | (հազար | | վճարի չափը` | | վճարի գումարը|
| կագիրն վանումը | հատ) | | հազար հատի | | (հազար դրամ) |
| ըստ ԱՏԳ .________. | համար | | |
| .______________. .______________|
| |
| |
| 2402 10 001 Սիգար- (9) ._____. (10) .__________. (11) .____________|
| ներ ._____. .__________. .____________|
| |
| |
| 2402 10 009 Սիգա- |
| րելա- (12)._______. (13) .__________. (14)._____________|
| ներ ._______. .__________. ._____________|
| |
| |
| 2402 10 900 Սիգա- |
| րետ- |
| ներ |
| ֆիլտ- (15)._______. (16).___________. (17)._____________|
| րով ._______. .___________. ._____________|
| |
| |
| 2402 10 910 Սիգա- |
| րետ- (18)._______. (19).___________. (20) .____________|
| ներ ._______. .___________. .____________|
| |
| |
| Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանի համար (21)._____________|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի | (22) |
| արտադրանքի արտադրության գծով ապրանքների | |
| արտադրության գծով ապրանքների և ծառայությունների | |
| գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային | |
| հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի | |
| գումարը հաշվետու ամսում (հազար դրամ) | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Հաշվետու ամսվա համար հաստատագրված | (23) Ենթակա է | (24) Ենթակա է |
| վճարի գումար (հազար դրամ) | բյուջե | հաշվանցման |
| | վճարման | |
| |__________________|__________________|
._________________________________________________________________________.
ՏՆՕՐԵՆ
(անհատ ձեռնարկատեր) _____________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _____________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ. «______» ______________ թ.
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ
Հաշվարկի «փաստաթղթի հերթական համարը» վանդակը լրացվում է հարկային մարմնի կողմից:
(1) Նշվում է հաշվետու ամիսը:
(2) Նշվում է հաստատագրված վճար վճարողին հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
(3) Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող իրավաբանական անձի լրիվ անվանումը:
(4) Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը:
(5) Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի լրիվ հասցեն:
(6) Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի հեռախոսի համարը:
(7) Եթե հաշվետու ամսվա ընթացքում հաստատագրված վճարով հարկվող ոչ մի գործարք չի կատարվել` լրացվում է հաշվարկի մինչև (6) տողը ներառյալ, (7) վանդակում նշվում է «X» և ներկայացվում հարկային մարմին:
(8) Լրացվում է հաշվետու ամսվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արձանագրված և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից տրամադրված հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքը:
(9), (12), (15) և (18) վանդակներում լրացվում է հաշվետու ամսում հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված և իրացված ծխախոտի արտադրանքի քանակը` հազար հատերով (հատիկ սիգարետ, այլ ոչ թե տուփով):
(10), (13), (16) և (19) վանդակներում լրացվում է օրենքով սահմանված հաստատագրված վճարի չափը` յուրաքանչյուր 1000 հատի համար:
(11), (14), (17) և (20) վանդակներում լրացվում է հաստատագրված վճարի գումարը, որոշված որպես`
- (11) վանդակում` (8), (9) և (10),
- (14) վանդակում` (8), (12) և (13),
- (17) վանդակում` (8), (15) և (16),
- (20) վանդակում` (8), (18) և (19) վանդակներում նշված թվերի արտադրյալ` արտահայտված հազար դրամներով:
(21) Լրացվում է (11), (14), (17) և (20) վանդակների հանրագումարը` հազար դրամներով:
(22) Լրացվում է հաստատագրված վճար վճարողների կողմից հաշվետու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը` հազար դրամներով:
(23) Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամներով, որպես (21) և (22) վանդակներում նշված թվերի տարբերությունը, եթե (21) > (22): Եթե (21) < (22),="" ապա="" վանդակը="" չի="">
(24) Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով հաշվանցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամներով, որպես (22) և (21) վանդակներում նշված թվերի տարբերությունը, եթե (22) > (21): Եթե (22) < (21),="" ապա="" վանդակը="" չի="">
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
08. 08. 2000թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 124000073