Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՐՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՖՈՆԴԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունվարի 1994 թ. թիվ 22

 

i

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ անտառային տնտեսությանը և պետական որսորդական ֆոնդին պատճառված վնասի հատուցման չափը հաշվարկելու սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությունը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

/խմբ. 19.02.96 թիվ 60 որոշում/

2. Անտառային տնտեսությանը պատճառած վնասի դիմաց գանձված գումարների 50 տոկոսը փոխանցվում է հանրապետական բյուջե, որպես անտառային եկամուտ, 50 տոկոսը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության Հայաստանի անտառային պետական ծառայության ընթացիկ հաշվին` նրա համակարգի անտառապահպանության ծառայության աշխատողներին խրախուսելու և անտառապահպանության նյութատեխնիկական բազան ամրապնդելու համար:

/փոփ. 19.02.96 թիվ 60 որոշում/

3. Այդ կապակցությամբ 1994 թվականի հունվարի 1-ից`

ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի հոկտեմբերի 17-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թվականի օգոստոսի 21-ի «անտառային տնտեսությանը պատճառած վնասի համար նյութական պատասխանատվության կարգի և չափերի մասին» թիվ 641 որոշումը» թիվ 445 որոշման 8-րդ կետից հանել «անտառախախտումներով անտառային տնտեսությանը պատճառված վնասի հատուցման համար գանձված գումարները (այդ թվում կոլտնտեսություններից, անտառային տնտեսության վարման միջտնտեսային ձեռնարկություններից (կազմակերպություններից)` կոլտնտեսային անտառներում նրանց կատարած անտառախախտումների համար) ինչպես նաև» բառերը.

i

բ) ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի փետրվարի 21-ի «Անտառային տնտեսությանը պատճառած վնասի դիմաց գանձումների չափը հաշվելու սակագները հաստատելու և այն պաշտոնատար անձանց պատասխանատվություն սահմանելու մասին, որոնց մեղքով թույլ են տրվել անտառախախտումներ» թիվ 113 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 21-ի «Հայկական ԽՍՀ որսորդական և արգելոցային տնտեսության բարելավման միջոցառումների մասին» թիվ 26 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ տերիտորիայում որսի և որսորդական տնտեսության վարման կանոնադրության 41-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերությունները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.01.1994
N 22
Որոշում