Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵ ...

18.02.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.01.1994  -ից մինչեւ   18.02.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 02.02.99 թիվ 45 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունվարի 1994 թ. թիվ 15

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարություների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից անավարտ շինարարության բնակելի տների և քաղաքացիներից բնակարանների գնման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անավարտ շինարարության բնակելի տների և քաղաքացիներից բնակարանների գնման հոլանդական աճուրդի անցկացման կարգը.

բ) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից գնված բնակարանների մասին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբանկկոմտնտ» ՀՄ-ի, պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել աճուրդում անավարտ շինարարության բնակելի տների և բնակարանների մեկնարկային գնի որոշման կարգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

հունվարի 4-ի թիվ 15 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմները, պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները (այսուհետև` պատվիրատու) անավարտ շինարարության բնակելի տների և քաղաքացիներից բնակարանների գնումներ կատարում են աճուրդային (հոլանդական) կարգով:

Պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն անավարտ շինարարության բնակելի տների և բնակարանի գնումներ կատարում են վերադաս կառավարության մարմնի համաձայնությամբ:

Հոլանդական աճուրդն անց է կացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Անավարտ շինարարության բնակելի տների և քաղաքացիներից բնակարանների գնման հոլանդական աճուրդի հիմնական պայմանը բնակարանի գինն է, իսկ առանձին դեպքերում` նաև բնակարանի գտնվելու վայրը (քաղաքի կենտրոն, հարող շրջան և այլն):

2. Հոլանդական աճուրդում հաղթած քաղաքացու և պատվիրատուի միջև կնքվում է առուծախի պայմանագիր, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման և գրանցվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմում:

Բնակարանների գույքագրում և հաշվառում իրականացնող համապատասխան պետական մարմինների սույն կարգի համաձայն քաղաքացուց գնված բնակարանները սահմանված կարգով մտցնում են պետական բնակֆոնդի մեջ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.01.1994
N 15
Որոշում