(ուժը կորցրել է «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի մասով 01.01.13թ` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենք)
010.0078.270700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին
i
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում «ժա» և «ժբ» ենթակետերով» բառերը փոխարինել «ժա», «ժբ» և «ժէ» ենթակետերով» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով`
«ժէ) վիճակախաղերի կազմակերպում:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 81 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հաստատագրված վճարի հաշվարկման համար խաղատների գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`
ա) Երևան քաղաքի համար` 2.0.
բ) Երևան քաղաքից դուրս` 1.0:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 86 հոդվածում «1.0» թիվը փոխարինել «2.0» թվով:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքը 15 գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1 գլխով`
«ԳԼՈՒԽ 15.1. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 86.1. ՎԻՃԱԿԱԽԱՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը:
ՀՈԴՎԱԾ 86.2. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում վիճակախաղերի կազմակերպիչները:
ՀՈԴՎԱԾ 86.3. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 18 տոկոսի չափով:
ՀՈԴՎԱԾ 86.4. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԸ
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «ժթ» ենթակետում «դրամական շահումները` յուրաքանչյուր վճարման դեպքում տաս հազար դրամի շրջանակներում» բառերը փոխարինել «դրամական և իրային շահումները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:
27 հուլիսի 2000թ.
ՀՕ-78