ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1993 թվականի օգոստոսի 1-ից, իսկ օրենքի 22 հոդվածի դրույթները, կապված սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների նախագծման և շինարարության ընթացքում հաշմանդամների պահանջմունքների ներառման հետ, կիրարկել 1994 թվականի օգոստոսի 1-ից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում սահմանել.
i
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող գործատուների (անկախ սեփականության ձևից) միջոցների հաշվին նրանց մեղքով աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացած և սահմանված կարգով հաշմանդամ ճանաչված քաղաքացիների աշխատունակության կորստի հետ կապված նպաստների, նրանց առողջարանային բուժման, տրանսպորտային միջոցներով, թիկնասայլակներով, պրոթեզային իրերով և այլ տեխնիկական միջոցներով ապահովման ծախսերի հատուցման կարգը,
բ) հաշմանդամների վերականգնման անհատական ծրագրի մշակման և հաստատման կարգը,
գ) մասնագիտական ուսուցման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ընթացքում հաշմանդամների նյութական ապահովման կարգը,
դ) հաշմանդամների պահանջմունքների բավարարման նպատակով տրանսպորտի, կապի և տեղեկատվության գործող միջոցների, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտների հարմարեցման կարգը,
ե) հաշմանդամների կարիքների բավարարման նպատակով տրանսպորտային միջոցների պատրաստման և վերասարքավորման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները,
զ) հաշմանդամներին մարզական հատուկ գույք տրամադրելու, ինչպես նաև մշակութային հիմնարկների և մարզական կառույցների ծառայություններից օգտվելու արտոնյալ պայմանները,
է) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին հեռախոսներով, այդ թվում` հատուկ հեռախոսներով արտահերթ և անվճար ապահովելու կարգը,
ը) վերականգնման անհատական ծրագրերին համապատասխան հաշմանդամներին տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման, այդ միջոցների տեխնիկական արտահերթ սպասարկման և նորոգման, վառելանյութի տրամադրման, ինչպես նաև նշված միջոցների չտրամադրման դեպքում հաշմանդամին փոխհատուցում վճարելու կարգը,
թ) հաշմանդամների համար հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի ( բացի թանկարժեք մետաղներից պատրաստված ատամնապրոթեզներից) անվճար պատրաստման և նորոգման կարգը,
ժ) հաշմանդամներին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ճանաչելու և բնակարանների հատկացման համար հերթագրելու արտոնությունների տրամադրման կարգը,
ժա) հաշմանդամներին պարենային և արդյունաբերական ապրանքներով ապահովման, այդ թվում տնային պայմաններում սպասարկման արտոնյալ պայմանների իրավունք տվող հիվանդությունների ցանկը և սպասարկման կարգը:
14 ապրիլի 1993 թվական: