Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՔԱՆԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՔԱՆԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ Ս ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.05.1993  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՄԻ ՔԱՆԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում է.

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մայիսի 19-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման, հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած` մի քանի վարչատարածքային միավորներում առանձնացված ստորաբաժանումներ ունեցող ձեռնարկությունների կողմից ըստ առանձին բյուջեների շահութահարկ վճարելու հետևյալ կարգը`

1. Պետական ձեռնարկությունները (բացի իշխանության տեղական մարմնի ձեռնարկություններից), նրանց մասնակցությամբ կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունները շահութահարկից մասհանումները կատարում են ըստ առանձին (հանրապետական և տեղական) բյուջեների` ելնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին ընդունվող Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվող նորմատիվներից:

2. Սահմանել, որ`

ա) պետական ձեռնարկությունների (բացի իշխանության տեղական մարմնի ձեռնարկություններից), նրանց մասնակցությամբ կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումներին բաժին ընկնող շահույթի հաշվարկային գումարը ներառվում է այդ ձեռնարկությունների հաշվեկշռային շահույթի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում շահութահարկի գումարը որոշելիս.

բ) սույն որոշման 1-ին կետում նշված ձեռնարկությունները պարտադիր վարում են իրենց առանձնացված ստորաբաժանումների գործունեության արդյունքների հաշվառումը, կազմում են դրանց եկամուտների և ծախսերի եռամսյակային ու տարեկան հաշվեկշիռը.

գ) սույն որոշման 1-ին կետում նշված ձեռնարկությունների և նրանց առանձնացված ստորաբաժանումների գտնվելու վայրի տեղական բյուջեների շահութահարկը մասհանվում է ըստ ձեռնարկությունների հաշվեկշռային շահույթի ընդհանուր զանգվածում նշված ստորաբաժանումների կողմից ստացված շահույթի տեսակարար կշռի` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան տարվա համար ձեռնարկության գտնվելու վայրի տեղական բյուջեի գծով նախատեսված մասհանման նորմատիվի.

դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության, կապի նախարարության, պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության, Հայաստանի Հանրապետության երկաթգծի, Հայաստանի Հանրապետության պետական առևտրային (բաժնետիրական) բանկերի ու պետական ապահովագրության մարմինների հիմնական գործունեությանը վերաբերող ձեռնարկությունների, նրանց մասնակցությամբ կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումների վրա:

Նշված ձեռնարկությունները կամ նրանց մասնակցությամբ կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունները շահութահարկից մասհանումները կատարում են հանրապետական բյուջե, ինչպես նաև նրանց գտնվելու վայրի տեղական բյուջե` սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մշակել և հաստատել նշված ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումների գործունեության վերջնական արդյունքների հաշվառման և դրանց եկամուտների ու ծախսերի եռամսյակային ու տարեկան հաշվեկշռի կազմման կարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1993 թվականի մայիսի 1-ից:

12 ապրիլի 1993 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
12.04.1993
N ՀՆ-0798-I
Որոշում