Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԱՆԴԱՅԻՆ», «ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ԱՎԱՆԴԱՅԻՆ», «ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ», «ՌԵ ...

050.1041.261199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

26 նոյեմբերի 1999 թվականի թիվ 1041

i

«ԱՎԱՆԴԱՅԻՆ», «ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ», «ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ» ՕՐԻՆԱԿԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.11.1999 թ. թիվ 177 որոշման 3-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով` հրամայում եմ.

1. Հաստատել «Ավանդային», «Լոմբարդային վարկերի տրամադրման», «Ռեպո և հակադարձ ռեպո» և «Պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման» օրինակելի գլխավոր համաձայնագրերը:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին առաջարկել կնքել սույն հրամանի 1-ին կետում նշված գլխավոր համաձայնագրերը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԱՎԱՆԴԱՅԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Թիվ ________

    ք. Երևան                                  «_____»_____________ ____ թ.

ՀՀ կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ), գործելով համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի, ի դեմս Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի` մի կողմից, և _______________ բանկը (այսուհետև` Բանկ), գործելով համաձայն Բանկի կանոնադրության, ի դեմս գործադիր տնօրեն (վարչության նախագահ) ______________________` մյուս կողմից (այսուհետև` Կողմեր), կնքեցին սույն գլխավոր համաձայնագիրը հետևյալի մասին.

Հոդված 1. Համաձայնագրի առարկան

1.1. Կենտրոնական բանկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, այլ իրավական ակտերի և սույն համաձայնագրի շրջանակներում Բանկից ներգրավում է ավանդներ:

Հոդված 2. Ընդհանուր դրույթներ

2.1. Սույն համաձայնագրի իմաստով Հայտ - Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված Կենտրոնական բանկում ավանդ

ներդնելու առաջարկ (հավելված 1): Հայտի հաստատում - Կենտրոնական բանկի կողմից Բանկին տրված հաստատում ավանդ

ներգրավելու մասին (հավելված 2): Գործարքի կնքման օր - այն օրը, երբ Բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում

Հայտը, իսկ Կենտրոնական բանկը հաստատում է այն: Գործարքի մարման օր - այն օրը, երբ Կենտրոնական բանկը պարտավոր է վերադարձնել

Բանկի կողմից ներդրված ավանդը և հաշվարկված տոկոսները: Ավանդի ներդրման ժամկետ - այն ժամկետը, որով Բանկը ներդրել է ավանդը

Կենտրոնական բանկում: Ընդ որում, ավանդի ներդրման և վերադարձման օրերը

նշվում են Հայտում և Հայտի հաստատման մեջ: Ավանդային տոկոսադրույք - այն տոկոսադրույքը, որը հայտարարվում է Կենտրոնական

բանկի կողմից: Կենտրոնական բանկ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ: Բանկ - Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ: Բանկային օր - Կենտրոնական բանկի աշխատանքային օրվա ժամը 10:00-16:00-ն:

Հոդված 3. Գործառնությունների և հաշվարկների իրականացման կարգը

3.1. Բանկը Կենտրոնական բանկին առաջարկում է ավանդի գումարային ծավալը` Ավանդային տոկոսադրույքի հիման վրա: Կենտրոնական բանկը Բանկից ներգրավում է ավանդներ տասնչորս (14) օր մարման ժամկետով:

3.2. Բանկը Կենտրոնական բանկում ավանդ ներդնելու Հայտ կարող է ներկայացնել մինչև Բանկային օրվա ժամը 15:00-ը:

3.3. Հայտերը կարող են ներկայացվել թղթային եղանակով (2 օրինակից) կամ CBANet համակարգչային ցանցի միջոցով` վերջինիս համար սահմանված արարողակարգերով:

3.4. Կենտրոնական բանկը Բանկի կողմից ներկայացված Հայտը պարտավոր է հաստատել կամ մերժել մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 15:30-ը:

3.5. Կենտրոնական բանկը Բանկի կողմից ներկայացված Հայտը կարող է մերժել միայն այն դեպքում, երբ Հայտը լրացված չէ սույն համաձայնագրով սահմանված ձևով, կամ դրանում արտացոլված տվյալներն ամբողջական չեն:

3.6. Բանկը մինչև տվյալ բանկային օրվա ժամը 15:30-ը չի կարող իր կողմից Կենտրոնական բանկին առաքված հայտը հետ կանչել:

3.7. Եթե Բանկը, մինչև Հայտի առաքման բանկային օրվա ժամը 15:30-ը, Կենտրոնական բանկից ստանում է Հայտի հաստատումը, ապա գործարքը համարվում է կնքված, և Կողմերը ստանձնում են սույն համաձայնագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կրում են նախատեսված պատասխանատվությունը:

Կենտրոնական բանկի կողմից Բանկի Հայտը հաստատվելու կամ մերժվելու դեպքում Կենտրոնական բանկը, համապատասխան պատշաճ կերպով (հաստատված արարողակարգերով սահմանված կարգով), ծանուցում է Բանկին:

3.8. Կենտրոնական բանկը Բանկի կողմից ներկայացված Հայտը հաստատելու դեպքում Բանկի համար բացում է համապատասխան ավանդային հաշիվ և Գործարքի կնքման օրը Բանկի թիվ __________ թղթակցային հաշվից համապատասխան գումարը հաշվեգրում է տվյալ ավանդային հաշվին:

3.9. Կենտրոնական բանկը Գործարքի մարման օրը Բանկի կողմից ներդրված ավանդը և հաշվարկված տոկոսները հաշվեգրում է Բանկի թիվ __________ թղթակցային հաշվին մինչև տվյալ բանկային օրվա ժամը 12:00-ն: Սույն կետով նախատեսված հաշվեգրումը տվյալ բանկային օրվա ժամը 12:00-ից հետո կատարվելու դեպքում համարվում է կատարված հաջորդ օրացուցային օրը:

3.10. Ավանդի գումարի վրա տոկոսները հավելագրվում են ավանդն ավանդատուի հաշվին հաշվեգրվելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուի հաշվից դուրս գրվելու նախորդ օրը:

3.11. Դրամական փոխանցումներն ու հաշվեգրումները կատարվում են մինչև Գործարքի կնքման կամ մարման ժամկետի Բանկային օրվա ժամը 16:00-ն, եթե սույն համաձայնագրի առանձին կետերով այլ ժամ նախատեսված չէ:

3.12. Ժամը 16:00-ից հետո կատարված դրամական փոխանցումներն ու հաշվեգրումները համարվում են կատարված հաջորդ օրացուցային օրը, եթե սույն համաձայնագրի առանձին կետերով այլ բան նախատեսված չէ:

Ավանդի ներդրման ժամկետի ընթացքում ավանդի տոկոսադրույքը չի կարող փոփոխվել:

3.13. Ներդրված ավանդը, դրա մի մասը կամ հավելագրված տոկոսները մինչև Գործարքի մարման օրը Բանկին չեն վերադարձվում:

3.14. Բանկը Կենտրոնական բանկին իրավունք է վերապահում կատարել դրամական պարտավորությունների հաշվանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 426-րդ և 921-րդ հոդվածներով սահմանված կարգով և դեպքերում:

Հոդված 4. Կողմերի պարտավորությունները

4.1. Կողմերը պարտավորվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում ապահովել կատարվող գործառնությունների գաղտնիությունը:

4.2. Կողմերը պարտավորվում են սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում կատարել փոխանցումները և հաշվեգրումները, ինչպես նաև պահպանել սույն համաձայնագրով նախատեսված այլ ժամկետները:

Հոդված 5. Կողմերի պատասխանատվությունը

5.1. Բանկի կողմից մինչև Գործարքի կնքման օրվա ժամը 16:00-ն թղթակցային հաշվում Հայտում նշված գումարին համապատասխան միջոցներ չունենալու դեպքում Բանկը վճարում է տուժանք` Հայտում նշված գումարի 1%-ի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչում:

5.2. Կենտրոնական բանկի կողմից մինչև Գործարքի մարման օրվա ժամը 12:00-ն սույն համաձայնագրով սահմանված կարգով Բանկի ավանդային հաշվից ավանդադրված գումարը և հաշվարկված տոկոսները բանկի թղթակցային հաշվին չհաշվեգրելու դեպքում Կենտրոնական բանկը դրամական պարտավորության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ (ավանդի գումար և (կամ) հաշվարկված տոկոսներ) վճարում է տոկոսներ, որոնց չափը որոշվում է Գործարքի մարման օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքով:

5.3. Սույն համաձայնագրով Կենտրոնական բանկին իրավունք է վերապահվում Կենտրոնական բանկում գտնվող Բանկի թիվ _______ թղթակցային հաշվից անվիճելի (անակցեպտ) կարգով գանձել սույն հոդվածի 5.1 կետով նախատեսված տուժանքի գումարը:

5.4. Կողմերը, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն են կրում սույն համաձայնագրով նախատեսված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները երրորդ անձանց տրամադրելու համար` բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 6. Վեճերի լուծման կարգը

6.1. Սույն համաձայնագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով` երեսունօրյա ժամկետում: Սույն համաձայնագրով որևէ Կողմին ներկայացված առարկությունները վերջինիս կողմից ենթակա են պարզաբանման 3 Բանկային օրերի ընթացքում:

6.2. Առաջացած վեճերը բանակցությունների միջոցով չլուծվելու դեպքում լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Հոդված 7. Հատուկ պայմաններ

7.1. Սույն համաձայնագրի լրացումները և փոփոխությունները համարվում են օրինական, եթե վերջիններս գրավոր ձևով կազմված և համատեղ ստորագրվում են Կողմերի կողմից:

Հոդված 8. Համաձայնագրի գործողության ժամկետը

8.1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անժամկետ:

8.2. Սույն համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

8.3. Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերի` սույն համաձայնագրով ստանձնած և չկատարած պարտավորությունները ենթակա են պարտադիր կատարման, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, կամ եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվում:

8.4. Սույն համաձայնագիրը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի համաձայնագրի դադարեցման օրվանից մեկ ամիս առաջ:

8.5. Կողմերը պարտավորվում են եռօրյա ժամկետում գրավոր ձևով միմյանց տեղեկացնել իրավաբանական կամ փոստային հասցեի, վճարային ռեկվիզիտների, տելեքսի, հեռատիպի, հեռախոսի, ֆաքսի, այլ փոփոխությունների մասին, որոնք ապահովում են սույն համաձայնագրով սահմանված դրույթների կատարումը:

Հոդված 9. Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցությունը

9.1. Սույն համաձայնագրի դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են պարտավորությունների կատարման վրա էականորեն ազդող անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) և որպես այդպիսին համարվող պայմանների ազդեցության:

Հոդված 10. Այլ դրույթներ

10.1. Սույն համաձայնագիրը կազմված և ստորագրված է 2 օրինակից (յուրաքանչյուր Կողմին` մեկական օրինակ): Երկու օրինակն էլ ունեն հավասար իրավաբանական ուժ:

Հոդված 11. Կողմերի իրավաբանական հասցեները

      Կենտրոնական բանկ                              Բանկ

Հայաստանի Հանրապետություն                Հայաստանի Հանրապետություն       

375010, ք. Երևան,                        _______________________________

Նալբանդյան փ. 6,                         _______________________________

Հեռախոս _______________________          Հեռախոս _______________________

Տելեքս  _______________________          Տելեքս  _______________________

Ֆաքս    _______________________          Ֆաքս    _______________________

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ             Բանկի գործադիր տնօրեն (վարչության

Տ. Սարգսյան __________________           նախագահ) ______________________

             Կ.Տ.                                      Կ.Տ.

Հավելված 1

ՀԱՅՏ ԹԻՎ ______

Կենտրոնական բանկում ավանդ ներդնելու համար

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և _________________________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված ավանդային թիվ ___________ գլխավոր համաձայնագրի:

________________ բանկը Կենտրոնական բանկում ներդնում է _________ դրամ գումարի չափով բանկային ավանդ.

.__________________________________________________________________________.

|Ավանդի ներդրման օր                  |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Ավանդի վերադարձման օր               |                                     |

.__________________________________________________________________________.

_______________________ բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և _____________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված ավանդային թիվ ____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

_______________ բանկ

Գործադիր տնօրեն (վարչության նախագահ)

_______________

Կ. Տ.

«____»________________ _____ թ.

Հավելված 2

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԹԻՎ _____

Կենտրոնական բանկում ավանդ ներդնելու առաջարկն

ակցեպտավորելու մասին

Առաքվում է __________________ բանկին` համաձայն Կենտրոնական բանկի և _____________________ բանկի միջև «____» _____________ ___ թ. կնքված ավանդային թիվ _______________ գլխավոր համաձայնագրի:

Ձեր կողմից «____» _____________ ___ թ. ժամը ___- -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ___ հայտը համարել ակցեպտավորված:

Կենտրոնական բանկը ______________ բանկի կողմից ներդրված ավանդը հաշվեգրելու նպատակով բացում է թիվ ____ ավանդային հաշիվը:

.__________________________________________________________________________.

|Ավանդի գումարը                      |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Ավանդի դիմաց վճարվելիք տոկոսադրույքը|                                     |

|____________________________________|_____________________________________|

|Ավանդի ներդրման օր                  |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Ավանդի վերադարձման օր               |                                     |

.__________________________________________________________________________.

Կենտրոնական բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ համաձայն Կենտրոնական բանկի և ______________ բանկի միջև «____» _____________ ___ թ. կնքված ավանդային թիվ _____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

Կենտրոնական բանկ

_________________

Կ. Տ.

«____» _____________ ___ թ.

Հավելված 3

ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄ ԹԻՎ _________

Առաքվում է ____________________ բանկին

Կենտրոնական բանկը, համաձայն Կենտրոնական բանկի և ___________ բանկի միջև «___»___________ ____ թ. կնքված ավանդային թիվ ________ գլխավոր համաձայնագրի 3.4 և 3.5 կետերի, մերժում է Կենտրոնական բանկում ավանդ ներդնելու համար «___»___________ ____ թ. ժամը ____- -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ___ հայտը:

Կենտրոնական բանկ

_________________

Կ. Տ.

«___»____________ _____ թ.

ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Թիվ ________

    ք. Երևան                                  «_____»_____________ ____ թ.

ՀՀ կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ), գործելով համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի, ի դեմս Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի` մի կողմից, և ________________ բանկը (այսուհետև` Բանկ), գործելով համաձայն Բանկի կանոնադրության, ի դեմս գործադիր տնօրեն (վարչության նախագահ) ______________________` մյուս կողմից (այսուհետև` Կողմեր), կնքեցին սույն գլխավոր համաձայնագիրը հետևյալի մասին.

Հոդված 1. Համաձայնագրի առարկան

1.1. Կենտրոնական բանկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, այլ իրավական ակտերի և սույն համաձայնագրի շրջանակներում Բանկին է տրամադրում լոմբարդային վարկեր, իսկ Բանկը Կենտրոնական բանկում գրավադրում է սույն համաձայնագրով նախատեսված գրավականներից որևէ մեկը:

Հոդված 2. Ընդհանուր դրույթներ

2.1. Սույն համաձայնագրի իմաստով`

Հայտ - Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված լոմբարդային վարկ ստանալու առաջարկ (հավելված 1):

Հայտի հաստատում - Կենտրոնական բանկից լոմբարդային վարկ ստանալու համար Բանկի ներկայացրած հայտի հաստատում (հավելված 2):

Հայտի մերժում - Կենտրոնական բանկից լոմբարդային վարկ ստանալու համար Բանկի ներկայացրած հայտի մերժում (հավելված 3):

Գրավի պայմանագիր - պայմանագիրը (հավելված 4), որով Բանկը Կենտրոնական բանկում գրավադրում է սույն համաձայնագրի հոդված 3-ում նախատեսված արժեքներից մեկը:

Գործարքի կնքման օր - այն օրը, երբ Բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում Հայտը, իսկ Կենտրոնական բանկը հաստատում է այն:

Գործարքի մարման օր - այն օրը, երբ Բանկը պարտավոր է վերադարձնել Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լոմբարդային վարկը և հաշվարկված տոկոսները:

Տոկոսադրույք - այն տոկոսադրույքը, որը հայտարարվում է Կենտրոնական բանկի կողմից:

Կենտրոնական բանկ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

Բանկ - Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ:

Բանկային օր - Կենտրոնական բանկի աշխատանքային օրվա ժամը 10:00-16:00-ն:

Հոդված 3. Լոմբարդային վարկի դիմաց գրավադրման առարկան

3.1. Կենտրոնական բանկը Բանկին լոմբարդային վարկ է տրամադրում բացառապես ներքոհիշյալ որևէ արժեքի գրավադրմամբ`

ա) ՀՀ ֆինանսների նախարարության կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, որոնց մարման ժամկետը փոքր չէ տրամադրվող վարկի ժամկետից.

բ) Կենտրոնական բանկում ներդրված ավանդներ, որոնց վերադարձման ժամկետը փոքր չէ տրամադրվող վարկի ժամկետից.

գ) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` այլ արժեքներ:

3.2. Տրամադրվող լոմբարդային վարկի գումարը հաշվարկվում է սույն համաձայնագրի հավելված 5-ում նշված համապատասխան բանաձևով:

Հոդված 4. Գործառնությունների և հաշվարկների իրականացման կարգը

4.1. Բանկը Կենտրոնական բանկից լոմբարդային վարկ ստանալու համար` Կենտրոնական բանկի կողմից հայտարարված տոկոսադրույքի հիման վրա ներկայացնում է Հայտ և Գրավի պայմանագիր: Ընդ որում, Հայտի ներկայացման ժամանակ Բանկը գրավադրում է գործարքին համապատասխան գրավականը:

4.2. Լոմբարդային վարկը տրամադրվում է մինչև յոթ (7) օր ժամկետով:

4.3. Հայտերը և Գրավի պայմանագիրը կարող են ներկայացվել թղթային եղանակով (2 օրինակից) կամ CBANet համակարգչային ցանցի միջոցով` վերջինիս համար սահմանված արարողակարգերով:

4.4. Բանկը Հայտը կարող է ներկայացնել մինչև տվյալ բանկային օրվա ժամը 15:00-ն:

4.5. Կենտրոնական բանկը Բանկի կողմից ներկայացված Հայտը պարտավոր է հաստատել կամ մերժել մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 15:30-ը: Ընդ որում, Կենտրոնական բանկը կարող է Բանկի կողմից ներկայացված Հայտը մերժել միայն այն դեպքում, երբ Հայտը լրացված չէ սույն համաձայնագրով սահմանված ձևով, կամ դրանում արտացոլված տվյալները ամբողջական չեն, կամ Բանկը Կենտրոնական բանկում չի գրավադրել (կամ գրավականի արժեքը չի համապատասխանում պահանջվող վարկի գումարին) սույն համաձայնագրով նախատեսված գրավականը:

4.6. Կենտրոնական բանկը Բանկի Հայտը հաստատելու դեպքում կնքում է Բանկի կողմից կնքված գրավի պայմանագիրը և համապատասխան պատշաճ կերպով (սահմանված արարողակարգերով սահմանված կարգով) առաքում է Բանկին կցելով նաև Հայտի հաստատումը:

4.7. Բանկը, մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 15:30-ը, չի կարող իր կողմից Կենտրոնական բանկին առաքված Հայտը հետ կանչել:

4.8. Եթե Բանկը, մինչև Հայտի առաքման Բանկային օրվա ժամը 15:30-ը, Կենտրոնական բանկից ստանում է Հայտի հաստատումը, ապա գործարքը համարվում է կնքված, և Կողմերը ստանձնում են սույն համաձայնագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կրում են նախատեսված պատասխանատվությունը:

Կենտրոնական բանկի կողմից Բանկի Հայտը հաստատվելու կամ մերժվելու դեպքում Կենտրոնական բանկը համապատասխան պատշաճ կերպով (հաստատված արարողակարգերով սահմանված կարգով) ծանուցում է Բանկին:

4.9. Կենտրոնական բանկը Բանկի կողմից ներկայացված Հայտը բավարարելու դեպքում Գործարքի կնքման օրը Բանկի թիվ _____ թղթակցային հաշվին է հաշվեգրում Հայտում նշած գումարը:

4.10. Կենտրոնական բանկը Գործարքի մարման օրը մինչև ժամը 12:00-ն Բանկի թիվ ______ թղթակցային հաշվից միակողմանիորեն գանձում է լոմբարդային վարկի գումարը և հաշվարկված տոկոսները:

4.11. Գործարքի մարման օրվա դրությամբ մինչև ժամը 12:00-ն Բանկի թղթակցային հաշվում լոմբարդային վարկի և (կամ) հաշվարկված տոկոսների գումարին համապատասխան միջոցներ չլինելու դեպքում, Կենտրոնական բանկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բռնագանձել գրավի առարկան:

4.12. Դրական փոխանցումներն ու հաշվեգրումները կատարվում են մինչև Գործարքի կնքման կամ մարման ժամկետի բանկային օրվա ժամը 16:00-ն, եթե սույն համաձայնագրի առանձին կետերով այլ ժամ նախատեսված չէ:

4.13. Ժամը 16:00-ից հետո կատարված դրամական փոխանցումներն ու հաշվեգրումները համարվում են կատարված հաջորդ օրացուցային օրը, եթե սույն համաձայնագրի առանձին կետերով այլ բան նախատեսված չէ:

4.14. Բանկին իրավունք է վերապահվում մարման օրվա ժամկետից շուտ վերադարձնել լոմբարդային վարկի գումարը: Ընդ որում, լոմբարդային վարկի գումարը շուտ վերադարձնելու դեպքում Բանկը տոկոսները վճարում է լոմբարդային վարկի ամբողջ ժամկետի նկատմամբ հաշվարկվող տոկոսների գումարի չափով:

4.15. Բանկը Կենտրոնական Բանկին իրավունք է վերապահում կատարել դրամական պարտավորությունների հաշվանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 426-րդ և 921-րդ հոդվածներով սահմանված կարգով և դեպքերում:

Հոդված 5. Կողմերի պարտավորությունները

5.1. Կողմերը պարտավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում ապահովել կատարվող գործառնությունների գաղտնիությունը:

5.2. Կողմերը պարտավորվում են սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում կատարել փոխանցումները և հաշվեգրումները:

Հոդված 6. Կողմերի պատասխանատվությունը

6.1. Կենտրոնական բանկի կողմից մինչև Գործարքի կնքման օրվա ժամը 16:00-ն սույն համաձայնագրով սահմանված կարգով Բանկի թղթակցային հաշվին Հայտում նշված գումարը չհաշվեգրելու դեպքում Կենտրոնական բանկը յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար վճարում է տուժանք` հայտում նշված գումարի 1%-ի չափով:

6.2. Բանկի թղթակցային հաշվում մինչև Գործարքի մարման օրվա ժամը 12:00-ն պարտավորության (լոմբարդային վարկի մայր գումար և հաշվարկված տոկոսներ) գումարը չլինելու դեպքում Բանկը պարտավորության գումարի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ վճարում է տոկոսներ, որոնց չափը որոշվում է Գործարքի մարման օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով: Սույն կետով նախատեսված տոկոսներից բացի Բանկը յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար վճարում է նաև տուժանք (պարտավորության կատարման ապահովման միջոց) Հայտում նշված գումարի 5%-ի չափով:

6.3. Սույն համաձայնագրով Կենտրոնական բանկին իրավունք է վերապահվում Կենտրոնական բանկում գտնվող Բանկի թիվ _____ թղթակցային հաշվից անվիճելի (անակցեպտ) կարգով գանձել սույն հոդվածով նախատեսված տոկոսների և տուժանքի գումարը:

6.4. Կողմերը, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն են կրում սույն համաձայնագրով նախատեսված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները երրորդ անձանց տրամադրելու համար բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 7. Վեճերի լուծման կարգը

7.1. Սույն համաձայնագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով երեսունօրյա ժամկետում: Սույն համաձայնագրով որևէ Կողմին ներկայացված առարկությունները վերջինիս կողմից ենթակա են պարզաբանման 3 Բանկային օրերի ընթացքում:

7.2. Առաջացած վեճերը բանակցությունների միջոցով չլուծվելու դեպքում լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Հոդված 8. Հատուկ պայմաններ

8.1. Սույն համաձայնագրի լրացումները և փոփոխությունները համարվում են օրինական, եթե վերջիններս գրավոր ձևով կազմված և համատեղ ստորագրված են Կողմերի կողմից:

8.2. Նախնական խնամակալության կամ խնամակալության գործընթացում գտնվելու դեպքում Բանկը չի կարող Կենտրոնական բանկ Հայտ ներկայացնել:

Հոդված 9. Համաձայնագրի գործողության ժամկետը

9.1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անժամկետ:

9.2. Սույն համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

9.3. Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերի` սույն համաձայնագրով ստանձնած և չկատարած պարտավորությունները ենթակա են պարտադիր կատարման, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, կամ եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվում:

9.4. Սույն համաձայնագիրը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի համաձայնագրի դադարեցման օրվանից մեկ ամիս առաջ:

9.5. Կողմերը պարտավորվում են եռօրյա ժամկետում գրավոր ձևով միմյանց տեղեկացնել իրավաբանական կամ փոստային հասցեի, վճարային ռեկվիզիտների, տելեքսի, հեռատիպի, հեռախոսի, ֆաքսի, այլ փոփոխությունների մասին, որոնք ապահովում են սույն համաձայնագրով սահմանված դրույթների կատարումը:

Հոդված 10. Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցությունը

10.1. Սույն համաձայնագրի դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են հանդիսացել պարտավորությունների կատարման վրա էականորեն ազդող անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) և որպես այդպիսին համարվող պայմանների ազդեցության:

Հոդված 11. Այլ դրույթներ

11.1. Սույն համաձայնագիրը կազմված և ստորագրված է 2 օրինակից (յուրաքանչյուր Կողմին` մեկական օրինակ): Երկու օրինակն էլ ունեն հավասար իրավաբանական ուժ:

Հոդված 12. Կողմերի իրավաբանական հասցեները

     Կենտրոնական բանկ                               Բանկ

Հայաստանի Հանրապետություն                Հայաստանի Հանրապետություն       

375010, ք. Երևան,                        _______________________________

Նալբանդյան փ. 6,                         _______________________________

Հեռախոս _______________________          Հեռախոս _______________________

Տելեքս  _______________________          Տելեքս  _______________________

Ֆաքս    _______________________          Ֆաքս    _______________________

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ             Բանկի գործադիր տնօրեն (վարչության

Տ. Սարգսյան __________________           նախագահ) ______________________

             Կ.Տ.                                      Կ.Տ.

Հավելված 1

ՀԱՅՏ ԹԻՎ ______

Լոմբարդային վարկ ստանալու համար

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և _________________ բանկի միջև «____» _____________ ____ թ. կնքված լոմբարդային վարկերի տրամադրման թիվ _______________ գլխավոր համաձայնագրի:

Առաջարկում ենք ___________________ բանկին _____ օր ժամկետով տրամադրել ___________ դրամ լոմբարդային վարկ:

__________________ բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ համաձայն Կենտրոնական բանկի և ______________ բանկի միջև «____» _______________ ___ թ. կնքված լոմբարդային վարկերի տրամադրման թիվ _____________ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

______________ բանկ

Գործադիր տնօրեն (վարչության նախագահ)

______________

Կ. Տ.

«____»_____________ ____ թ.

Հավելված 2

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԹԻՎ _____

Լոմբարդային վարկ տրամադրելու համար

Առաքվում է բանկին համաձայն Կենտրոնական բանկի և __________ բանկի միջև «____» _____________ ___ թ. կնքված լոմբարդային վարկերի տրամադրման թիվ _______________ գլխավոր համաձայնագրի:

Ձեր կողմից «____» _____________ ___ թ. ժամը ___- -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ___ հայտը համարել բավարարված:

Կենտրոնական բանկը _________ բանկին _______ օր ժամկետով տրամադրում է լոմբարդային վարկ _________ դրամ գումարի չափով _________ տոկոսադրույքով:

Կենտրոնական բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և __________ բանկի միջև «____»_______________ ___ թ. կնքված լոմբարդային վարկերի տրամադրման թիվ _______ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

Կենտրոնական բանկ

Կ. Տ.

«____»_____________ ____ թ.

Հավելված 3

ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄ ԹԻՎ _______

Առաքվում է ________________ բանկին

Կենտրոնական բանկը, համաձայն Կենտրոնական բանկի և _____________________ բանկի միջև «____» ____________ ____ թ. կնքված լոմբարդային վարկերի տրամադրման թիվ _______ գլխավոր համաձայնագրի 4.5 և 4.8 կետերի, մերժում է լոմբարդային վարկ ստանալու համար «____» ___________ ____ թ. ժամը ______ -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ _____ հայտը:

Կենտրոնական բանկ

Կ. Տ.

«___» _____________ ____ թ.

Հավելված 4

ԳՐԱՎԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ _______

Կենտրոնական բանկը (սույն պայմանագրում Գրավառու) ի դեմս ___________ -ի և _____________ բանկը (սույն պայմանագրում` Գրավատու) ի դեմս վարչության նախագահ (գործադիր տնօրեն) _______________ -ի, համաձայն Կենտրոնական բանկի և ______________ բանկի միջև «____» _____________ ____ թ. կնքված լոմբարդային վարկի տրամադրման և գրավադրման թիվ _____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

Հոդված 1. Գրավատուն, ի ապահովումն Գրավառուի կողմից թիվ _____ հայտի հաստատմամբ տրամադրված լոմբարդային վարկի և վարկի դիմաց հաշվարկվելիք տոկոսների, Գրավառուին է հանձնում սույն պայմանագրի 2-րդ հոդվածում նշված գրավի առարկան:

Հոդված 2.

.__________________________________________________________________________.

| Գրավականի տեսակը                       |                                 |

|________________________________________|_________________________________|

| Գրավականի ծավալը կամ քանակը կամ արժեքը |                                 |

|________________________________________|_________________________________|

| Գրավականի հանձնման օրը                 |                                 |

|________________________________________|_________________________________|

| 1. Լոմբարդային վարկի գումարը           |                                 |

|                                        |                                 |

| 2. Վարկի տոկոսները                     |                                 |

|                                        |                                 |

| 3. Ընդամենը պարտավորություն            |                                 |

|________________________________________|_________________________________|

| Վարկի տրամադրման օրը                   |                                 |

|________________________________________|_________________________________|

| Վարկի մարման օրը                       |                                 |

.__________________________________________________________________________.

Հոդված 3. Սույն պայմանագրից ծագող իրավահարաբերությունների նկատմամբ Գրավառուի և Գրավատուի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Կենտրոնական բանկի և ________________ բանկի միջև «____»___________ ___ թ. կնքված լոմբարդային վարկի տրամադրման և գրավադրման թիվ _____ գլխավոր համաձայնագրի դրույթներով:

    Գրավառու                                             Գրավատու

    ______________                                 ______________

Վարչության նախագահ (գործադիր տնօրեն) __________________

Հավելված 5

Տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

1. Պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի գրավադրման դեպքում`

Ա = 50000/(1 + % x ժ/360), որտեղ`

Ա - ՊԿՊ շուկայական գինը,

Ժ - մինչև արժեթղթի մարման օրը մնացած օրերի քանակը,

% - ՀՀ ԿԲ կողմից սահմանված տոկոսադրույքը` տասնորդական կոտորակի

տեսքով:

ՎԳ = Ա x Ք/(1 + % x Ժ/365) x (1 + 1.5 x % x 10/365), որտեղ`

Ա - ՊԿՊ շուկայական գինը,

Ք - գրավադրվող արժեթղթերի քանակը,

Ժ - վարկի ժամկետը,

% - վարկի տոկոսադրույքը` տասնորդական կոտորակի տեսքով:

2. ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդի գրավադրման դեպքում.

ՎԳ = ԱՎ/[(2 + % x Ժ/365) x (2 + 1.5 x % x Ժ/365)], որտեղ

ՎԳ - վարկի գումարը,

ԱՎ - ավանդի գումարը,

% - վարկի տարեկան տոկոսադրույքը տասնորդական կոտորակի տեսքով:

Ժ - վարկի տրամադրման ժամկետը,

Ժ - վարկի մարման օրվանից մինչև ավանդի մարման օրը մնացած օրերի քանակը:

ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Թիվ ________

    ք. Երևան                                  «_____»_____________ ____ թ.

ՀՀ կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ), գործելով համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի, ի դեմս Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի` մի կողմից, և ________________ բանկը (այսուհետև` Բանկ), գործելով համաձայն Բանկի կանոնադրության, ի դեմս գործադիր տնօրեն (վարչության նախագահ) ______________________ ` մյուս կողմից (այսուհետև` Կողմեր), կնքեցին սույն գլխավոր համաձայնագիրը հետևյալի մասին.

Հոդված 1. Համաձայնագրի առարկան

1.1. Կողմերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, այլ իրավական ակտերի և սույն համաձայնագրի շրջանակներում իրականացնում են ռեպո և (կամ) հակադարձ ռեպո գործառնություններ:

Հոդված 2. Ընդհանուր դրույթներ

2.1. Սույն համաձայնագրի իմաստով`

Արժեթուղթ - Կենտրոնական բանկի կամ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված արժեթղթերը, իսկ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` նաև այլ արժեթղթեր:

Գնորդ - սեփականության իրավունքով Արժեթղթեր ձեռք բերող:

Վաճառող - Արժեթղթեր օտարող:

Հայտ - Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված ռեպո կամ հակադարձ ռեպո գործարք կնքելու առաջարկ (հավելված 1 կամ 2):

Հայտի հաստատում (մասնակի հաստատում) - Կենտրոնական բանկի կողմից Բանկին տրված ռեպո կամ հակադարձ ռեպո գործարք կնքելու հաստատում (հավելված 3 կամ 4):

Հայտի մերժում - Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված Հայտը Կենտրոնական բանկի կողմից մերժելու մասին ծանուցում (հավելված 5):

Գործարքի կնքման օր - այն օրը, երբ Բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում Հայտը, և Կենտրոնական բանկը հաստատում է այն:

Մարման ժամկետ - այն օրը, երբ Գնորդը պետք է Վաճառողից ձեռք բերված Արժեթղթերը վերավաճառի Վաճառողին:

Կենտրոնական բանկ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

Բանկ - Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ:

Ավանդատուն - Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանում, որը վարում է Կենտրոնական բանկի և Բանկի «դեպո» հաշիվները:

«Դեպո» հաշիվ - Ավանդատան կողմից վարվող Արժեթղթերի հաշվառման հատուկ հաշիվ:

Բանկային օր - Կենտրոնական բանկի աշխատանքային օրվա ժամը 10:00-16:00-ն:

2.2. Ռեպո գործարքի կնքման դեպքում Բանկը հանդես է գալիս որպես Արժեթղթեր Վաճառող դրանք սույն համաձայնագրում նշված ժամկետում վաճառքի գնով հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ, իսկ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես Գնորդ սույն համաձայնագրում նշված ժամկետում պարտավորվելով դրանք վերավաճառել Բանկին:

2.3. Հակադարձ ռեպո գործարքի կնքման դեպքում Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես Վաճառող դրանք սույն համաձայնագրում նշված ժամկետում վաճառքի գնով հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ, իսկ Բանկը հանդես է գալիս որպես Գնորդ սույն համաձայնագրում նշված ժամկետում պարտավորվելով դրանք վերավաճառել Կենտրոնական բանկին:

2.4. Ռեպո և հակադարձ ռեպո գործարքները կնքվում են Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված Հայտի հիման վրա (հավելված 1, 2):

2.5. Սույն համաձայնագրով սահմանված կարգով ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի կնքման պահից Արժեթղթի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է Գնորդին:

2.6. Արժեթղթերի ընթացիկ գինը հաշվարկվում է.

ա) զեղչատոկոսով արժեթղթերի համար` Pm/[1 + (R x Tm)/360] բանաձևով, որտեղ`

Pm - Արժեթղթերի մարման գինը,

R - Արժեթղթերի թողարկման պայմաններով նախատեսված տարեկան տոկոսադրույքը

տասնորդական կոտորակի տեսքով,

Tm - մինչև մարումը մնացած օրերի քանակը:

բ) տոկոսային արժեթղթերի համար` Pn x [1 +(R x Tn)/360] բանաձևով, որտեղ`

Pn - Արժեթղթերի անվանական արժեքը,

R - Արժեթղթերի թողարկման պայմաններով նախատեսված տարեկան տոկոսադրույքը

տասնորդական կոտորակի տեսքով,

Tn - թողարկումից հետո անցած օրերի քանակը:

Հոդված 3. Գործառնությունների և հաշվարկների իրականացման կարգը

3.1. Գործառնությունների իրականացման և հաշվառման նպատակով Ավանդատունը Բանկի համար բացում է թիվ ___________ «Դեպո» հաշիվը:

3.2. Բանկը Կենտրոնական բանկի հայտարարած տոկոսադրույքի հիման վրա Կենտրոնական բանկին առաջարկում է ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի ծավալը` հայտի միջոցով: Ընդ որում, Կենտրոնական բանկը հայտարարում է նաև գործարքի ժամկետայնությունը (գործարքի կնքման և գործարքի մարման ժամկետները):

3.3. Բանկը ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի կնքման Հայտ կարող է ներկայացնել Կենտրոնական բանկ մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 12:00-ն:

3.4. Հայտերը կարող են ներկայացվել թղթային եղանակով (2 օրինակից) կամ CBANet համակարգչային ցանցի միջոցով, վերջինիս համար սահմանված արարողակարգերով:

3.5. Կենտրոնական բանկը Բանկի կողմից ներկայացված հայտը պարտավոր է հաստատել կամ մերժել մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 14:30-ը:

3.6. Սույն համաձայնագրով Կենտրոնական բանկին իրավունք է վերապահվում միակողմանիորեն մերժել Բանկի կողմից ներկայացված Հայտը կամ այն բավարարել մասնակիորեն (Հայտի մասնակի հաստատում):

3.7. Բանկը, մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 14:30-ը, չի կարող իր կողմից Կենտրոնական բանկին առաքված Հայտը հետ կանչել:

3.8. Եթե Բանկը, մինչև Հայտի առաքման Բանկային օրվա ժամը 14:30-ը, Կենտրոնական բանկից ստանում է Հայտի հաստատումը կամ մասնակի հաստատումը, ապա գործարքը համարվում է կնքված, և Կողմերը ստանձնում են սույն համաձայնագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես և կրում են պատասխանատվությունը:

3.9. Կենտրոնական բանկի կողմից Բանկի Հայտը հաստատվելու (մասնակի հաստատվելու) կամ մերժվելու դեպքում Կենտրոնական բանկը, համապատասխան պատշաճ կերպով (հաստատված արարողակարգերով սահմանված կարգով), ծանուցում է Բանկին:

ա) Ռեպո գործարքի կնքման դեպքում.

1. Գործարքի կնքման օրը, գնված Արժեթղթերի դիմաց, Ավանդատունը Բանկի «Դեպո» հաշվից Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվին է փոխանցում Հայտում նշված քանակությամբ Արժեթղթեր, իսկ Կենտրոնական բանկը պարտավորվում է Գործարքի կնքման օրը Բանկի թղթակցային հաշվին փոխանցել տվյալ գործարքին համապատասխան գումար: Ընդ որում, Կենտրոնական բանկը դրամական փոխանցումը կատարում է միայն տվյալ գործարքի համապատասխան Արժեթղթերը Ավանդատան կողմից իր «Դեպո» հաշվին փոխանցվելուց հետո:

2. Գործարքի մարման օրը Ավանդատունը Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվից Բանկի «Դեպո» հաշվին է փոխանցում Հայտին համապատասխան Արժեթղթերը, իսկ Բանկի թղթակցային հաշվից հօգուտ Կենտրոնական բանկի գանձում է տվյալ գործարքի համապատասխան գումարը (ներառյալ հաշվարկված տոկոսները):

բ) Հակադարձ ռեպո գործարքի կնքման դեպքում.

1. Գործարքի կնքման օրը Ավանդատունը Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվից Բանկի «Դեպո» հաշվին է փոխանցում Հայտում նշված քանակությամբ Արժեթղթեր, իսկ վաճառված Արժեթղթերի դիմաց Բանկի թղթակցային հաշվից հօգուտ Կենտրոնական բանկի գանձում է տվյալ գործարքի համապատասխան գումարը:

2. Գործարքի մարման օրը Ավանդատունը Բանկի «Դեպո» հաշվից Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվին է փոխանցում Հայտին համապատասխան քանակությամբ Արժեթղթեր, իսկ Կենտրոնական բանկը պարտավորվում է Մարման ժամկետի օրը Բանկի թղթակցային հաշվին փոխանցել տվյալ գործարքի համապատասխան գումարը (ներառյալ հաշվարկված տոկոսները):

3.10. Դրամական փոխանցումները և Արժեթղթերի հաշվեգրումները կատարվում են մինչև Գործարքի կնքման կամ մարման ժամկետի բանկային օրվա ժամը 15:00-ն:

Հոդված 4. Կողմերի պարտավորությունները

4.1. Կողմերը պարտավորվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում ապահովել կատարվող գործառնությունների գաղտնիությունը:

4.2. Կողմերը պարտավորվում են սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում կատարել փոխանցումները և հաշվեգրումները:

Հոդված 5. Կողմերի պատասխանատվությունը

ա) Բանկի պատասխանատվությունը.

5.1. Ռեպո գործարքի դեպքում, Գործարքի կնքման օրվա դրությամբ Բանկի «Դեպո» հաշվում գործարքին համապատասխան Արժեթղթեր չլինելու դեպքում Բանկը վճարում է տուժանք` Հայտում նշված գործարքի գնի 1 %-ի չափով, իսկ Հայտը և Հայտատուի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում:

5.2. Հակադարձ ռեպո գործարքի դեպքում, Գործարքի կնքման օրվա դրությամբ Բանկի թղթակցային հաշվում գործարքին համապատասխան դրամական միջոցներ լինելու դեպքում Բանկը վճարում է տուժանք` Հայտում նշված գործարքի գնի 1 %-ի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում: Ավանդատունը Բանկի «Դեպո» հաշվին հաշվեգրված Արժեթղթերը վերահաշվեգրում է Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվին:

5.3. Ռեպո գործարքի դեպքում, Գործարքի մարման օրը Բանկի թղթակցային հաշվում գործարքին համապատասխան գումար (ներառյալ հաշվարկված տոկոսները) չլինելու դեպքում Կենտրոնական բանկը տվյալ Արժեթղթերը չի վերավաճառում Բանկին, իսկ Բանկը վճարում է տուժանք Հայտում նշված գործարքի գնի 1 %-ի չափով: Ավանդատունը Բանկի «Դեպո» հաշվին հաշվեգրված Արժեթղթերը վերահաշվեգրում է Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվին:

5.4. Հակադարձ ռեպո գործարքի դեպքում, մարման օրը Բանկի «Դեպո» հաշվում գործարքին համապատասխան Արժեթղթեր չլինելու դեպքում Կենտրոնական բանկին իրավունք է վերապահվում տվյալ Արժեթղթերը հետ չգնել, իսկ Բանկը վճարում է տուժանք` Հայտում նշված գործարքի գնի 1 %-ի չափով:

բ) Կենտրոնական բանկի պատասխանատվությունը.

5.5. Ռեպո գործարքի դեպքում, Գործարքի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից դրամական փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում Կենտրոնական բանկը դրամական պարտավորության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ վճարում է տոկոսներ, որոնց չափը որոշվում է Գործարքի մարման օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում: Ավանդատունը Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվին հաշվեգրված Արժեթղթերը վերահաշվեգրում է Բանկի «Դեպո» հաշվին:

5.6. Հակադարձ ռեպո գործարքի դեպքում, Գործարքի կնքման օրվա դրությամբ Ավանդատան կողմից Արժեթղթերի հաշվեգրումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում Կենտրոնական բանկը վճարում է տուժանք` Հայտում նշված գործարքի գնի 1 %-ի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում:

5.7. Ռեպո գործարքի դեպքում, Գործարքի մարման օրը Ավանդատան կողմից Արժեթղթերի հաշվեգրումները չկատարելու, անպատշաճ կերպով կատարելու դեպքում Բանկին իրավունք է վերապահվում տվյալ Արժեթղթերը հետ չգնել, իսկ Կենտրոնական բանկը վճարում է տուժանք` հայտում նշված գործարքի գնի 1 %-ի չափով:

5.8. Հակադարձ ռեպո գործարքի դեպքում, Գործարքի մարման օրը Կենտրոնական բանկի կողմից դրամական փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում Կենտրոնական բանկը դրամական պարտավորության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ վճարում է տոկոսներ, որոնց չափը որոշվում է Գործարքի մարման օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքով: Ավանդատունը Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվին հաշվեգրված Արժեթղթերը վերահաշվեգրում է Բանկի «Դեպո» հաշվին:

5.9. Սույն համաձայնագրով Կենտրոնական բանկին իրավունք է վերապահվում Կենտրոնական բանկում գտնվող Բանկի թիվ ________ թղթակցային հաշվից անվիճելի (անակցեպտ) կարգով գանձել սույն հոդվածով նախատեսված տոկոսները և տուժանքի գումարները:

5.10. Կողմերն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն համաձայնագրով նախատեսված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները երրորդ անձանց տրամադրելու համար` բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:

5.11. Ավանդատան կողմից թույլ տրված սխալների կամ պարտականությունների չկատարման, ուշացումով կատարման կամ ոչ պատշաճ ձևով կատարման դեպքում Կենտրոնական բանկը պատասխանատվություն է կրում սույն հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 6. Վեճերի լուծման կարգը

6.1. Սույն համաձայնագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով երեսունօրյա ժամկետում: Սույն համաձայնագրով որևէ Կողմին ներկայացված առարկությունները վերջինիս կողմից ենթակա են պարզաբանման 3 բանկային օրվա ընթացքում:

6.2. Առաջացած վեճերը բանակցությունների միջոցով չլուծվելու դեպքում լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Հոդված 7. Հատուկ պայմաններ

7.1. Նախնական խնամակալության կամ խնամակալության գործընթացում գտնվելու դեպքում Բանկը չի կարող ռեպո գործարքի կնքման հայտ ներկայացնել Կենտրոնական բանկ:

7.2. Սույն համաձայնագրի լրացումները և փոփոխությունները համարվում են օրինական, եթե վերջիններս գրավոր ձևով կազմված և համատեղ ստորագրված են Կողմերի կողմից:

Հոդված 8. Համաձայնագրի գործողության ժամկետը

8.1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անժամկետ:

8.2. Սույն համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

8.3. Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերի` սույն համաձայնագրով ստանձնած և չկատարած պարտավորությունները ենթակա են պարտադիր կատարման, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, կամ եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվում:

8.4. Սույն համաձայնագիրը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի համաձայնագրի դադարեցման օրվանից մեկ ամիս առաջ:

8.5. Կողմերը պարտավորվում են եռօրյա ժամկետում գրավոր ձևով միմյանց տեղեկացնել իրավաբանական կամ փոստային հասցեի, վճարային ռեկվիզիտների, տելեքսի, հեռատիպի, հեռախոսի, ֆաքսի, այլ փոփոխությունների մասին, որոնք ապահովում են սույն համաձայնագրով սահմանված դրույթների կատարումը:

Հոդված 9. Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցությունը

9.1. Սույն համաձայնագրի դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե այն հետևանք է հանդիսացել պարտավորությունների կատարման վրա էականորեն ազդող անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) և որպես այդպիսին համարվող պայմանների ազդեցության:

Հոդված 10. Այլ դրույթներ

10.1. Սույն համաձայնագիրը կազմված և ստորագրված է 2 օրինակից (յուրաքանչյուր Կողմին` մեկական օրինակ): Երկու օրինակն էլ ունեն հավասար իրավաբանական ուժ:

Հոդված 11. Կողմերի իրավաբանական հասցեները

     Կենտրոնական բանկ                               Բանկ

Հայաստանի Հանրապետություն                Հայաստանի Հանրապետություն       

375010, ք. Երևան,                        _______________________________

Նալբանդյան փ. 6,                         _______________________________

Հեռախոս _______________________          Հեռախոս _______________________

Տելեքս  _______________________          Տելեքս  _______________________

Ֆաքս    _______________________          Ֆաքս    _______________________

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ             Բանկի գործադիր տնօրեն (վարչության

Տ. Սարգսյան __________________           նախագահ) ______________________

             Կ.Տ.                                      Կ.Տ.

Հավելված 1

ՀԱՅՏ ԹԻՎ _______

Ռեպո գործարք կնքելու համար

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և _________________________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված ռեպո և հակադարձ ռեպո թիվ _____________ գլխավոր համաձայնագրի:

Առաջարկում ենք ________________ բանկի հետ կնքել ռեպո գործարք` հետևյալ պայմաններով.

.__________________________________________________________________________.

|Արժեթղթերի տեսակը                   |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի ծավալը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթերի թողարկման համարը         |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի գինը                       |                                     |

.__________________________________________________________________________.

_______________________ բանկը ձեռք է բերում իրավունքներ, կրում պարտավորություններ և պատասխանատվություն` համաձայն Կենտրոնական բանկի և _____________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված ռեպո և հակադարձ ռեպո թիվ ____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

_______________ բանկ

Գործադիր տնօրեն (վարչության նախագահ) _______________

Կ. Տ.

«____»________________ _____ թ.

Հավելված 2

ՀԱՅՏ ԹԻՎ _______

Հակադարձ ռեպո գործարք կնքելու համար

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և _________________________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված ռեպո և հակադարձ ռեպո թիվ _________ գլխավոր համաձայնագրի:

Առաջարկում ենք ________________ բանկի հետ ________ օր ժամկետով կնքել հակադարձ ռեպո գործարք` հետևյալ պայմաններով.

.__________________________________________________________________________.

|Արժեթղթի տեսակը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի ծավալը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Տոկոսադրույքը                       |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթերի թողարկման համարը         |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի գինը                       |                                     |

.__________________________________________________________________________.

_______________________ բանկը ձեռք է բերում իրավունքներ, կրում պարտավորություններ և պատասխանատվություն` համաձայն Կենտրոնական բանկի և _____________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված ռեպո և հակադարձ ռեպո թիվ ____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

_______________ բանկ

Գործադիր տնօրեն (վարչության նախագահ) _______________

Կ. Տ.

«____»________________ _____ թ.

Հավելված 3

ՀԱՍՏԱՏՈՒՄ (մասնակի հաստատում) ԹԻՎ _____

Ռեպո գործարք կնքելու համար

Առաքվում է __________________ բանկին համաձայն Կենտրոնական բանկի և _____________________ բանկի միջև «____» _____________ ___ թ. կնքված ռեպո և հակադարձ ռեպո թիվ _______________ գլխավոր համաձայնագրի:

Ձեր կողմից «____» _____________ ___ թ. ժամը ___- -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ___ հայտը համարել բավարարված:

.__________________________________________________________________________.

|Արժեթղթի տեսակը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի ծավալը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Տոկոսադրույքը                       |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթերի թողարկման համարը         |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի ժամկետը                    |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի գինը                       |                                     |

.__________________________________________________________________________.

Կենտրոնական բանկը ձեռք է բերում իրավունքներ, կրում պարտավորություններ և պատասխանատվություն` համաձայն Կենտրոնական բանկի և ______________ բանկ միջև «____» _____________ ___ թ. կնքված ռեպո և հակադարձ ռեպո թիվ _____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

Կենտրոնական բանկ _________________

Կ. Տ.

«____» _____________ ___ թ.

Հավելված 4

ՀԱՍՏԱՏՈՒՄ (մասնակի հաստատում) ԹԻՎ _____

Հակադարձ ռեպո գործարք կնքելու համար

Առաքվում է __________________ բանկին` համաձայն Կենտրոնական բանկի և _____________________ բանկի միջև «____» _____________ ___ թ. կնքված ռեպո և հակադարձ ռեպո թիվ _______________ գլխավոր համաձայնագրի:

Ձեր կողմից «____» _____________ ___ թ. ժամը ___- -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ___ հայտը համարել բավարարված:

.__________________________________________________________________________.

|Արժեթղթի տեսակը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի ծավալը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Տոկոսադրույքը                       |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթերի թողարկման համարը         |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի ժամկետը                    |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի գինը                       |                                     |

.__________________________________________________________________________.

Կենտրոնական բանկը ձեռք է բերում իրավունքներ, կրում պարտավորություններ և պատասխանատվություն` համաձայն Կենտրոնական բանկի և ______________ բանկի միջև «____» _____________ ___ թ. կնքված ռեպո և հակադարձ ռեպո թիվ _____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

Կենտրոնական բանկ

_________________

Կ. Տ.

«____» _____________ ___ թ.

Հավելված 5

ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄ

Առաքվում է ____________________ բանկին

Կենտրոնական բանկը, համաձայն Կենտրոնական բանկի և ___________ բանկի միջև «___»___________ ____ թ. կնքված ռեպո և հակադարձ ռեպո թիվ ________ գլխավոր համաձայնագրի 3.5 և 3.6 կետերի, մերժում է ռեպո/հակադարձ ռեպո գործարք կնքելու համար «___»___________ ____ թ. ժամը ____- -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ___ հայտը:

Կենտրոնական բանկ

_________________

Կ. Տ.

«___»____________ _____ թ.

Թիվ ________

    ք. Երևան                                  «_____»_____________ ____ թ.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ), գործելով համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ի դեմս Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի` մի կողմից, և ________________ բանկը (այսուհետև` Բանկ), գործելով համաձայն Բանկի կանոնադրության, ի դեմս գործադիր տնօրեն (վարչության նախագահ) ______________________` մյուս կողմից (այսուհետև` Կողմեր), կնքեցին սույն գլխավոր համաձայնագիրը հետևյալի մասին.

Հոդված 1. Համաձայնագրի առարկան

1.1. Կողմերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, այլ իրավական ակտերի և սույն համաձայնագրի շրջանակներում, երկրորդային շուկայում կնքում են պետական պարտատոմսերի առքի կամ վաճառքի գործարքներ:

Հոդված 2. Ընդհանուր դրույթներ

2.1. Սույն համաձայնագրի իմաստով`

Արժեթուղթ - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված պետական պարտատոմսեր:

Գնորդ - Արժեթուղթը սեփականության իրավունքով ձեռք բերող:

Վաճառող - Արժեթուղթը օտարող:

Հայտ - Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված Արժեթղթերի առքի կամ վաճառքի գործարք կնքելու առաջարկ (հավելված 1 կամ 2):

Հայտի հաստատում - Կենտրոնական բանկի կողմից Բանկին տրված Արժեթղթերի առքի կամ վաճառքի գործարք կնքելու հաստատում (հավելված 3 կամ 4):

Հայտի մերժում - Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հայտը Կենտրոնական բանկի կողմից մերժելու մասին ծանուցում (հավելված 5):

Գործարք - Կենտրոնական բանկի և Բանկի միջև սույն համաձայնագրի շրջանակներում կնքված Արժեթղթերի առքի կամ վաճառքի գործարք:

Գործարքի կնքման օր - այն օրը, երբ Բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում հայտը, իսկ Կենտրոնական բանկը հաստատում է այն:

Կենտրոնական բանկ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

Բանկ - Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ:

Ավանդատուն - Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանում, որը վարում է Կենտրոնական բանկի և Բանկի «դեպո» հաշիվները:

«Դեպո» հաշիվ - Ավանդատան կողմից վարվող Արժեթղթերի հաշվառման հատուկ հաշիվ:

Բանկային օր - Կենտրոնական բանկի աշխատանքային օրվա ժամը 10:00-16:00-ն:

Հոդված 3. Գործառնությունների և հաշվարկների իրականացման կարգը

3.1. Գործառնությունների իրականացման և հաշվառման նպատակով Ավանդատունը Բանկի համար բացում է թիվ ______ «Դեպո» հաշիվը:

3.2. Բանկը Կենտրոնական բանկի հայտարարած տոկոսադրույքի հիման վրա Կենտրոնական բանկին առաջարկում է Գործարքի ծավալը` Հայտի միջոցով:

3.3. Բանկը գործարքի կնքման Հայտ կարող է ներկայացնել Կենտրոնական բանկ մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 12:00-ն:

3.4. Հայտերը կարող են ներկայացվել թղթային եղանակով (2 օրինակից) կամ CBANet համակարգչային ցանցի միջոցով` վերջինիս համար սահմանված արարողակարգերով:

3.5. Կենտրոնական բանկը Բանկի կողմից ներկայացված Հայտը պարտավոր է հաստատել կամ մերժել մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 14:30-ը:

3.6. Սույն համաձայնագրով Կենտրոնական բանկին իրավունք է վերապահվում միակողմանիորեն մերժել Բանկի կողմից ներկայացված Հայտը կամ այն բավարարել մասնակիորեն (Հայտի մասնակի հաստատում):

3.7. Բանկը, մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 14:30-ը, չի կարող իր կողմից Կենտրոնական բանկին առաքված Հայտը հետ կանչել:

3.8. Եթե Բանկը, մինչև Հայտի առաքման Բանկային օրվա ժամը 14:30-ը, Կենտրոնական բանկից ստանում է Հայտի հաստատումը կամ մասնակի հաստատումը, ապա Գործարքը համարվում է կնքված, և Կողմերն ստանձնում են սույն համաձայնագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կրում են նախատեսված պատասխանատվությունը:

3.9. Կենտրոնական բանկի կողմից Բանկի Հայտը հաստատվելու (մասնակի հաստատվելու) կամ մերժվելու դեպքում Կենտրոնական բանկը, համապատասխան պատշաճ կերպով (հաստատված արարողակարգերով սահմանված կարգով), ծանուցում է Բանկին:

3.10. Ավանդատունը Վաճառողի հաշվին է փոխանցում Գործարքին համապատասխան դրամական միջոցները, բացառապես Վաճառողի «Դեպո» հաշվից Գնորդի «Դեպո» հաշվին Գործարքի համապատասխան Արժեթղթերը հաշվեգրելուց հետո:

3.11. Դրամական փոխանցումները և Արժեթղթերի հաշվեգրումները կատարվում են մինչև Գործարքի կնքման օրվա ժամը 15:00-ն:

Հոդված 4. Կողմերի պարտավորությունները

4.1. Կողմերը պարտավորվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում ապահովել կատարվող գործառնությունների գաղտնիությունը:

4.2. Կողմերը պարտավորվում են սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում փոխանցումները և հաշվեգրումները:

Հոդված 5. Կողմերի պատասխանատվությունը

ա) Բանկի պատասխանատվությունը.

5.1. Այն դեպքում, երբ Բանկը հանդես է գալիս որպես Վաճառող, Գործարքի կնքման օրվա դրությամբ իր «Դեպո» հաշվում Գործարքին համապատասխան Արժեթղթեր չունենալու դեպքում վճարում է տուժանք` Հայտում նշված գործարքի գնի 1 %-ի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում:

5.2. Այն դեպքում, երբ Բանկը հանդես է գալիս որպես Գնորդ, Գործարքի կնքման օրվա դրությամբ իր թղթակցային հաշվում Գործարքին համապատասխան դրամական միջոցներ չունենալու դեպքում վճարում է տուժանք` Հայտում նշված Գործարքի գնի 1 %-ի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում: Ավանդատունը Բանկի «Դեպո» հաշվին հաշվեգրված Արժեթղթերը վերահաշվեգրում է Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվին:

բ) Կենտրոնական բանկի պատասխանատվությունը.

5.3. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես Գնորդ, Գործարքի կնքման օրվա դրությամբ դրամական փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում դրամական պարտավորության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ վճարում է տուժանք` Գործարքի կնքման օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում: Ավանդատունը Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվին հաշվեգրված Արժեթղթերը վերահաշվեգրում է Բանկի «Դեպո» հաշվին:

5.4. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես Վաճառող, Գործարքի կնքման օրվա դրությամբ Ավանդատան կողմից Գործարքին համապատասխան Արժեթղթեր Գնորդի «Դեպո» հաշվին չհաշվեգրելու դեպքում Կենտրոնական բանկը վճարում է տուժանք` Հայտում նշված Գործարքի գնի 1 %-ի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում:

5.5. Սույն համաձայնագրով Կենտրոնական բանկին իրավունք է վերապահվում Կենտրոնական բանկում գտնվող Բանկի թիվ _________ թղթակցային հաշվից անվիճելի (անակցեպտ) կարգով գանձել սույն հոդվածով նախատեսված տուժանքի գումարները:

5.6. Կողմերը, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն են կրում սույն համաձայնագրով նախատեսված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները երրորդ անձանց տրամադրելու համար` բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:

5.7. Ավանդատան կողմից թույլ տրված սխալների կամ պարտականությունների չկատարման, ուշացումով կամ ոչ պատշաճ ձևով կատարման դեպքում Կենտրոնական բանկը պատասխանատվություն է կրում սույն հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 6. Վեճերի լուծման կարգը

6.1. Սույն համաձայնագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով` երեսունօրյա ժամկետում: Սույն համաձայնագրով որևէ Կողմին ներկայացված առարկությունները վերջինիս կողմից ենթակա են պարզաբանման 3 Բանկային օրերի ընթացքում:

6.2. Առաջացած վեճերը բանակցությունների միջոցով չլուծվելու դեպքում լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Հոդված 7. Հատուկ պայմաններ

7.1. Նախնական խնամակալության կամ խնամակալության գործընթացում գտնվելու դեպքում Բանկը չի կարող արժեթղթերի առքի Հայտ ներկայացնել Կենտրոնական բանկ:

7.2. Սույն համաձայնագրի լրացումները և փոփոխությունները համարվում են օրինական, եթե վերջիններս գրավոր ձևով կազմված և համատեղ ստորագրված են Կողմերի կողմից:

Հոդված 8. Համաձայնագրի գործողության ժամկետը

8.1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անժամկետ:

8.2. Սույն համաձայնագրի գործողությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

8.3. Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերի` սույն համաձայնագրով ստանձնած և չկատարած պարտավորությունները ենթակա են պարտադիր կատարման, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, կամ եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվում:

8.4. Սույն համաձայնագիրը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի համաձայնագրի դադարեցման օրվանից մեկ ամիս առաջ:

8.5. Կողմերը պարտավորվում են եռօրյա ժամկետում գրավոր ձևով միմյանց տեղեկացնել իրավաբանական կամ փոստային հասցեի, վճարային ռեկվիզիտների, տելեքսի, հեռատիպի, հեռախոսի, ֆաքսի, այլ փոփոխությունների մասին, որոնք ապահովում են սույն համաձայնագրով սահմանված դրույթների կատարումը:

Հոդված 9. Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցությունը

9.1. Սույն համաձայնագրի դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե այն հետևանք է հանդիսացել պարտավորությունների կատարման վրա էականորեն ազդող անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) և որպես այդպիսին համարվող պայմանների ազդեցության:

Հոդված 10. Այլ դրույթներ

10.1. Սույն համաձայնագիրը կազմված և ստորագրված է 2 օրինակից (յուրաքանչյուր Կողմին` մեկական օրինակ): Երկու օրինակն էլ ունեն հավասար իրավաբանական ուժ:

Հոդված 11. Կողմերի իրավաբանական հասցեները

     Կենտրոնական բանկ                               Բանկ

Հայաստանի Հանրապետություն                Հայաստանի Հանրապետություն       

375010, ք. Երևան,                        _______________________________

Նալբանդյան փ. 6,                         _______________________________

                                         _______________________________

Հեռախոս _______________________          Հեռախոս _______________________

Տելեքս  _______________________          Տելեքս  _______________________

Ֆաքս    _______________________          Ֆաքս    _______________________

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ             Բանկի գործադիր տնօրեն (վարչության

Տ. Սարգսյան __________________           նախագահ) ______________________

             Կ.Տ.                                      Կ.Տ.

Հավելված 1

ՀԱՅՏ ԹԻՎ ______

Արժեթուղթ վաճառելու համար

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և __________________________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ ___________ գլխավոր համաձայնագրի:

Առաջարկում ենք ___________ բանկից գնել Արժեթղթեր հետևյալ պայմաններով.

.__________________________________________________________________________.

|Արժեթղթի մարման ժամկետը             |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի ծավալը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթերի թողարկման համարը         |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի գինը                       |                                     |

.__________________________________________________________________________.

_______________________ բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և _____________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ ____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

_______________ բանկ

Գործադիր տնօրեն (վարչության նախագահ) _______________

Կ. Տ.

«____»________________ _____ թ.

Հավելված 2

ՀԱՅՏ ԹԻՎ ______

Արժեթուղթ գնելու համար

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և __________________________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ ___________ գլխավոր համաձայնագրի:

Առաջարկում ենք ___________ բանկին վաճառել Արժեթղթեր հետևյալ պայմաններով.

.__________________________________________________________________________.

|Գործարքի ծավալը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթի մարման ժամկետը             |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթերի թողարկման համարը         |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի գինը                       |                                     |

.__________________________________________________________________________.

_______________________ բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և _____________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ ____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

_______________ բանկ

Գործադիր տնօրեն (վարչության նախագահ) _______________

Կ. Տ.

«____»________________ _____ թ.

Հավելված 3

ՀԱՍՏԱՏՈՒՄ (մասնակի հաստատում)

Արժեթուղթ գնելու համար

Առաքվում է __________________ բանկին` համաձայն Կենտրոնական բանկի և _____________________ բանկի միջև «____» _____________ ___ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ _________ գլխավոր համաձայնագրի:

Ձեր կողմից «____» _____________ ___ թ. ժամը ___- -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ___ հայտը համարել ակցեպտավորված:

.__________________________________________________________________________.

|Արժեթղթի գինը                       |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի ծավալը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթի մարման ժամկետը             |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթերի թողարկման համարը         |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի գինը                       |                                     |

.__________________________________________________________________________.

Կենտրոնական բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ______________ բանկի միջև «____» _____________ ___ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ _____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

Կենտրոնական բանկ _______________

Կ. Տ.

«____» _____________ ___ թ.

Հավելված 4

ՀԱՍՏԱՏՈՒՄ (մասնակի հաստատում)

Արժեթղթեր վաճառելու համար

Կենտրոնական բանկը, համաձայն Կենտրոնական բանկի և ___________ բանկի միջև «___»___________ ____ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ ________ գլխավոր համաձայնագրի 3.5 և 3.6 կետերի, մերժում է Արժեթղթի առքի/վաճառքի գործարք կնքելու համար «___»___________ ____ թ. ժամը ____- -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ___ հայտը:

Կենտրոնական բանկ

_________________

Կ. Տ.

«___»____________ _____ թ.

pin
Կենտրոնական բանկի նախագահ
26.11.1999
N 1041
Հրաման