Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱ ...

 

 

050.0846.170999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

17 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 846

 

i

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Տարածքային դրամարկղային կենտրոնների և Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետերի հաշվապահական հաշվառման կանոնակարգման անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով` հրամայում եմ.

1. Հաստատել «Տարածքային դրամարկղային կենտրոնների և Գանձապետական պահառու սպասարկման կետերի հաշվապահական հաշվառման կարգը» (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 18.05.99 թ. թիվ 477 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոնների կանոնակարգի վերաբերյալ» և 24.05.99թ. թիվ 501 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ՏԴԿ-ների միջոցով կանխիկ դրամի տրամադրման և ընդունման հետ կապված գործառնությունների իրականացման և փաստաթղթաշրջանառության արարողակարգերում» սահմանված հաշվապահական ձևակերպումների փոխարեն հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի հաշվապահական ձևակերպումները:

3. Հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` Հաշվապահական հաշվառման վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում 14.05.99 թ. թիվ 411 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Գանձապետական պահառու համակարգի ֆունկցիաների իրականացման» ժամանակավոր աշխատակարգը համապատասխանեցնել սույն հրամանի 1-ին կետով հաստատված կարգին:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ԿԱՐԳ

 

Տարածքային դրամարկղային կենտրոնների և Գանձապետական

պահառու համակարգի սպասարկման կետերի իրականացրած

գործառնությունների հաշվապահական հաշվառման

 

Սույն կարգը սահմանում է Տարածքային դրամարկղային կենտրոնների և Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետերի իրականացրած գործառնությունների հաշվապահական հաշվառումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, Տարածքային դրամարկղային կենտրոններում և Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետերում:

 

Տարածքային դրամարկղային կենտրոնների և Գանձապետական պահառու համակարգի

սպասարկման կետերի կողմից իրականացվող գործառնությունների հաշվառման

համար կիրառվող հաշվապահական հաշիվները

 

Տարածքային դրամարկղային կենտրոնների և Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետերի կողմից իրականացվող գործառնությունների հաշվառման համար ՀՀ կենտրոնական բանկի «Գործառնական օր» համակարգում օգտագործվում են հետևյալ հաշիվները.

 

Ակտիվային հաշիվներ

__________________

1011 Կենտրոնական բանկի դրամարկղ

Այս հաշվում հաշվառվում է ՀՀ կենտրոնական բանկի կանխիկ դրամը:

 

1012 Կանխիկ դրամական միջոցներ ճանապարհին

Այս հաշվում հաշվառվում են ճանապարհին գտնվող դրամական միջոցները:

 

1013 Տարածքային դրամարկղային կետերի միջոցներ

Այս հաշվում հաշվառվում են տարածքային դրամարկղային կենտրոնների դրամական միջոցները:

 

2611 Արտաքին դեբիտորներ (ՏԴԿ-ի աշխատավարձի գծով)

Այս հաշվում հաշվառվում են ՏԴԿ-ի դրամարկղին աշխատավարձ վճարելու նպատակով փոխանցված գումարները:

 

Պասիվային հաշիվներ

__________________

3679 Այլ ընթացիկ հաշիվներ (գանձապետական պահառու սպասարկման կետ թիվ___)

Այս հաշվում հաշվառվում են Գանձապետական պահառու սպասարկման կետերի միջոցները ՀՀ կենտրոնական բանկում:

 

4911 Արտաքին կրեդիտորներ ՏԴԿ-ի գծով

Այս հաշվում հաշվառվում են բանկերի մասնաճյուղերին տրամադրվելիք կանխիկ միջոցները, մինչև ՏԴԿ կողմից մասնաճյուղերին միջոցների փաստացի տրամադրումը:

 

Տարածքային դրամարկղային կենտրոնները (ՏԴԿ) և Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետերը (ԳՊՀՍԿ) իրենց կողմից իրականացվող գործառնությունների հաշվառման համար ՀՀ կենտրոնական բանկի «Գործառնական օր» համակարգից առանձին վարում են հետևյալ հաշիվները.

 

Ակտիվային հաշիվներ

 

1011 Տարածքային դրամարկղային կենտրոնի դրամարկղ

Այս հաշվում հաշվառվում է Տարածքային դրամարկղային կենտրոնի և Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետերի կանխիկ դրամը:

 

1012 Կանխիկ դրամական միջոցներ ճանապարհին

Այս հաշվում հաշվառվում են կանխիկ դրամական միջոցները ճանապարհին:

 

Պասիվային հաշիվներ

__________________

4913 Հաշվարկներ ՀՀ կենտրոնական բանկի հետ կանխիկի գծով

Այս հաշվում արտացոլվում է Տարածքային դրամարկղային կենտրոնի կամ Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետի պարտավորությունը ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ:

 

4914 Փոխադարձ հաշվարկներ

Այս հաշվում հաշվառվում են առևտրային բանկերի մասնաճյուղերի կողմից Տարածքային դրամարկղային կենտրոն մուտքագրված, ինչպես նաև առևտրային բանկի գլխամասի կողմից մասնաճյուղերին փոխանցված կանխիկ գումարները: Ընդ որում, հաշիվը իր բնույթով միջանկյալ է և զրոյացվում է մուտքագրված գումարներն առևտրային բանկի գլխամասին փոխանցելուց կամ առևտրային բանկերի մասնաճյուղերի կողմից ստանալուց հետո:

 

Տարածքային դրամարկղային կենտրոնները և Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետերը վարում են նաև արտահամակարգային հաշվառում հետևյալ հաշիվներով.

 

9901 արժեթղթերի դեպո հաշիվ

Այս հաշվում հաշվառվում են ներդրողների արժեթղթերն իրենց անվանական արժեքով:

Ըստ ներդրողների` բացվում են առանձին հաշիվներ, իսկ ըստ արժեթղթերի թողարկման համարի` առանձին ենթահաշիվներ:

 

9902 Արժեթղթերի բաժանորդագրում

Այս հաշվում հաշվառվում են Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետի ներդրողների հայտերը` մինչև աճուրդի ավարտը:

 

9903 Արժեթղթերի դիսկոնտ

Այս հաշվում հաշվառվում են ներդրողներին վերադարձման ենթակա դիսկոնտի գումարները:

 

9904 Արժեթղթերի վերադարձվելիք գումարներ

Այս հաշվում հաշվառվում են աճուրդի ավարտից հետո չտեղաբաշխված արժեթղթերի դիմաց ԳՊՀՍԿ ներդրողներին վերադարձման ենթակա գումարները:

 

9905 Մարված արժեթղթեր

Այս հաշվում հաշվառվում են մարված արժեթղթերի, սակայն ԳՊՀՍԿ ներդրողներին դեռևս չվերադարձված գումարները:

 

9906 Միջանկյալ հաշիվ

Այս հաշվում հաշվառվում են ներդրողների կողմից աճուրդի մասնակցության համար փոխանցված անկանխիկ գումարները` մինչև ԳՊՀՍԿ հայտերի ներկայացնելը:

 

Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետերի և Տարածքային

դրամարկղային կենտրոնների կողմից իրականացվող գործառնությունների

հաշվապահական հաշվառումը

 

Գանձապետական Պահառու համակարգի սպասարկման կետերը և Տարածքային դրամարկղային կենտրոններն իրենց կողմից իրականացվող գործառնությունները հաշվառելու համար կատարում են որոշակի հաշվապահական ձևակերպումներ, որոնց արդյունքում ձևավորվում է ՀՀ կենտրոնական բանկին ուղղված հաղորդագրություն և, դրա հիման վրա, Կենտրոնական բանկի «Գործառնական համակարգում» նույնպես կատարում են համապատասխան ձևակերպումներ:

 

1. ՏԴԿ-ի կանխիկ դրամի հետ կապված գործառնությունների հաշվառման կարգը

 

1.1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՏԴԿ-ին կանխիկ գումարի տրամադրումը

.__________________________________________________________________________.

|              ՏԴԿ                   |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

| 2) ԴՏ 1011                         | 1) ԴՏ 1012               3) ԴՏ 1013 |

|    ԿՏ 4913                         |    ԿՏ 1011                  ԿՏ 1012 |

|__________________________________________________________________________|

|ԿԲ-ի 1-ին ձևակերպումից  հետո կատարվում է ինկասացիա և  ՏԴԿ-ում տրվում է    |

|2-րդ ձևակերպումը,  որից հետո հաղորդագրություն է ուղարկվում ԿԲ, որտեղ      |

|կատարվում է 3-րդ ձևակերպումը:                                             |

.__________________________________________________________________________.

 

1.2. Կանխիկ ինկասացիա ՏԴԿ-ից ՀՀ կենտրոնական բանկին

.__________________________________________________________________________.

|              ՏԴԿ                   |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

| 1) ԴՏ 1012              3) ԴՏ 4913 | 2) ԴՏ 1011                          |

|    ԿՏ 1011                 ԿՏ 1012 |    ԿՏ 1013                          |

|__________________________________________________________________________|

|ՏԴԿ-ի 1-ին ձևակերպումից  հետո կատարվում է ինկասացիա ՏԴԿ-ից ԿԲ-ին, որից    |

|հետո ԿԲ-ն կատարում է 2-րդ ձևակերպումը  և  հաղորդագրություն է ուղարկում    |

|ՏԴԿ-ին, և  ՏԴԿ-ն կատարում է 3-րդ ձևակերպումը:                             |

.__________________________________________________________________________.

 

1.3. Բանկերին և բանկերի մասնաճյուղերին կանխիկ դրամի տրամադրումը ՏԴԿ

կողմից

.__________________________________________________________________________.

|              ՏԴԿ                   |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

| 2) ԴՏ 4913              3) ԴՏ 4914 | 1) ԴՏ 3611               4) ԴՏ 4911 |

|    ԿՏ 4914                 ԿՏ 1011 |    ԿՏ 4911                  ԿՏ 1013 |

|__________________________________________________________________________|

|ԿԲ-ի 1-ին ձևակերպումից  հետո, որի հիման վրա ՏԴԿ-ին ուղարկվում է           |

|հաղորդագրություն, կատարվում է ՏԴԿ-ի 2-րդ ձևակերպումը:                     |

.__________________________________________________________________________.

 

Բանկի կամ մասնաճյուղի կողմից կանխիկը ստանալուց հետո կատարվում է ՏԴԿ-ի 3-րդ ձևակերպումը, որից հետո ԿԲ-ին ուղարկվում է հաղորդագրություն, և ԿԲ-ն կատարում է 4-րդ ձևակերպումը:

Բանկի կամ մասնաճյուղի կողմից կանխիկը չստանալու դեպքում կատարվում են հակառակ ձևակերպումներ`

.__________________________________________________________________________.

|              ՏԴԿ                   |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

| 1) ԴՏ 4914                         | 2) ԴՏ 4911                          |

|    ԿՏ 4913                         |    ԿՏ 3611                          |

.__________________________________________________________________________.

 

1.4. Բանկերից և բանկերի մասնաճյուղերից կանխիկ դրամի ընդունումը ՏԴԿ

կողմից

.__________________________________________________________________________.

|              ՏԴԿ                   |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

| 1) ԴՏ 1011              2) ԴՏ 4914 | 3) ԴՏ 1013                          |

|    ԿՏ 4914                 ԿՏ 4913 |    ԿՏ 3611 (կամ հաճախորդի հաշիվ)    |

|__________________________________________________________________________|

|ՏԴԿ-ի 1-ին և  2-րդ ձևակերպումներից  հետո ԿԲ-ին ուղարկվում է               |

|հաղորդագրություն, որի հիման վրա ԿԲ-ն կատարում է 3-րդ ձևակերպումը:         |

.__________________________________________________________________________.

 

1.5. Աշխատավարձի վճարում ԿԲ-ից ՏԴԿ-ին

.__________________________________________________________________________.

|              ՏԴԿ                   |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

| 2) ԴՏ 4913                         | 1) ԴՏ 2611               3) ԴՏ 4911 |

|    ԿՏ 1011                         |    ԿՏ 1013                  ԿՏ 2611 |

|__________________________________________________________________________|

|ԿԲ-ի 1-ին ձևակերպումից  հետո տեղեկություն է ուղարկվում ՏԴԿ-ին աշխատավարձի |

|ցուցակի հետ միասին, որից հետո ՏԴԿ-ն կատարում է 2-րդ ձևակերպումը  և        |

|ուղարկում է վճարված աշխատավարձի ցուցակը: Ստանալով ցուցակը` ԿԲ-ն կատարում է|

|3-րդ ձևակերպումը:                                                         |

.__________________________________________________________________________.

 

2. Տարածքային դրամարկղային կենտրոնների և Գանձապետական պահառու

սպասարկման կետերի կողմից Գանձապետական պահառու համակարգի հետ կապված

գործառնությունների հաշվառման կարգը

 

2.1. Ներդրողների կողմից արժեթղթերի գնում` կանխիկ վճարումով

.__________________________________________________________________________.

|           ՏԴԿ / ԳՊՀՍԿ              |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

|            1) ԴՏ 1011              |              2) ԴՏ 1013             |

|               ԿՏ 4913              |                 ԿՏ 3679             |

|               ԿՏ 9902              |                                     |

|__________________________________________________________________________|

|ՏԴԿ / ԳՊՀՍԿ-ի 1-ին ձևակերպումից  հետո, սահմանված ժամանակահատվածում,       |

|Կենտրոնական բանկին է ուղարկվում հաղորդագրություն, որի հիման վրա ԿԲ-ն      |

|կատարում է 2-րդ ձևակերպումը:                                              |

.__________________________________________________________________________.

 

2.2. Ներդրողների կողմից արժեթղթերի գնում անկանխիկ վճարումով

.__________________________________________________________________________.

|           ՏԴԿ / ԳՊՀՍԿ              |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

| 2) ԿՏ 9906              3) ԴՏ 9906 | 1) ԴՏ 3611 (կամ հաճախորդ)           |

|    ԿՏ 9902                         |    ԿՏ 3679                          |

|__________________________________________________________________________|

|ԿԲ-ի 1-ին ձևակերպման  հիման վրա հաղորդագրություն է ուղարկվում ՏԴԿ/ԳՊՀՍԿ-ին|

|որի հիման վրա ՏԴԿ / ԳՊՀՍԿ-ում կատարվում է 2-րդ ձևակերպումը:  Հաճախորդի    |

|ներկայանալուց հետո ՏԴԿ / ԳՊՀՍԿ-ն կատարում է ելք` 9906 արտահաշվեկշռային    |

|հաշվից և  մուտք` 9902 արտահաշվեկշռային հաշվին:                            |

.__________________________________________________________________________.

 

2.3. Աճուրդի արդյունքների հիման վրա տրվող ձևակերպումները

.__________________________________________________________________________.

|           ՏԴԿ / ԳՊՀՍԿ              |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

|            2) ԴՏ 9902              |              1) ԴՏ 3679             |

|               ԿՏ 9901              |                 ԿՏ 3626             |

|               ԿՏ 9903              |                                     |

|               ԿՏ 9904              |                                     |

|__________________________________________________________________________|

|ԿԲ-ի 1-ին ձևակերպումից  (բավարարված գումարի չափով) հետո ՏԴԿ / ԳՊՀՍԿ-ին է  |

|ուղարկվում տեղեկություն աճուրդի վերաբերյալ: ՏԴԿ / ԳՊՀՍԿ-ում նշված         |

|տեղեկատվության մուտքագրումից հետո կատարվում է ելք` 9902 արտահաշվեկշռային  |

|հաշվից և  մուտք` 9901, 9903, 9904 հաշիվներին:                             |

.__________________________________________________________________________.

 

2.4. Չբավարարված մասի և զեղչի վերադարձը ներդրողներին ԳՊՍԿ կողմից

 

Կանխիկի դեպքում

.__________________________________________________________________________.

|           ՏԴԿ / ԳՊՀՍԿ              |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

|            1) ԴՏ 4913              |              2) ԴՏ 3679             |

|               ԿՏ 1011              |                 ԿՏ 1013             |

|               ԿՏ 9903              |                                     |

|               ԿՏ 9904              |                                     |

|__________________________________________________________________________|

|ՏԴԿ / ԳՊՀՍԿ կողմից կատարվում են 1-ին կետում նշված ձևակերպումները,  որից   |

|հետո սահմանված ժամանակահատվածում հաղորդագրություն է ուղարկվում ԿԲ-ին,     |

|որի հիման վրա ԿԲ-ն կատարում է 2-րդ ձևակերպումը:                           |

.__________________________________________________________________________.

 

Անկանխիկի դեպքում

.__________________________________________________________________________.

|           ՏԴԿ / ԳՊՀՍԿ              |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

|            1) ԴՏ 9903              |            2) ԴՏ 3679               |

|               ԴՏ 9904              |               ԿՏ 3611 (կամ հաճախորդ)|

|__________________________________________________________________________|

|ՏԴԿ / ԳՊՀՍԿ կողմից կատարվում է ելք` 9903 և  9904 արտահաշվեկշռային         |

|հաշիվներից, որից հետո հաղորդագրություն է ուղարկվում ԿԲ-ին, որի հիման վրա  |

|ԿԲ-ն կատարում է 2-րդ ձևակերպումը:                                         |

.__________________________________________________________________________.

 

2.5. Արժեթղթերի մարումը

.__________________________________________________________________________.

|           ՏԴԿ / ԳՊՀՍԿ              |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

|            2) ԴՏ 9901              |             1) ԴՏ 3626              |

|               ԿՏ 9905              |                ԿՏ 3679              |

|__________________________________________________________________________|

|Մարված արժեթղթերի ընդհանուր գումարի չափով ԿԲ-ն կատարում է 1-ին            |

|ձևակերպումը  և  տեղեկություն է ուղարկում ՏԴԿ / ԳՊՀՍԿ-ին, որի հիման վրա    |

|ՏԴԿ / ԳՊՀՍԿ-ն կատարում է 2-րդ ձևակերպումը:                                |

.__________________________________________________________________________.

 

2.6. Մարված արժեթղթերի դիմաց ԳՊՀՍԿ կողմից գումարների վերադարձը

ներդրողներին

 

Կանխիկի դեպքում

.__________________________________________________________________________.

|           ՏԴԿ / ԳՊՀՍԿ              |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

|            1) ԴՏ 4913              |              2) ԴՏ 3679             |

|               ԿՏ 1011              |                 ԿՏ 1013             |

|               ԴՏ 9905              |                                     |

|__________________________________________________________________________|

|Մարված արժեթղթերի դիմաց վճարվող գումարի չափով ՏԴԿ / ԳՊՀՍԿ-ն կատարում է    |

|1-ին ձևակերպումը  և  միաժամանակ ելք` 9905 արտահաշվեկշռային հաշվից, որից   |

|հետո հաղորդագրություն է ուղարկում Կենտրոնական բանկին, որի հիման վրա ԿԲ-ն  |

|կատարում է 2-րդ ձևակերպումը:                                              |

.__________________________________________________________________________.

 

Անկանխիկի դեպքում

.__________________________________________________________________________.

|           ՏԴԿ / ԳՊՀՍԿ              |           Կենտրոնական բանկ          |

|____________________________________|_____________________________________|

|            1) ԴՏ 9905              |            2) ԴՏ 3679               |

|                                    |               ԿՏ 3611 (կամ հաճախորդ)|

|__________________________________________________________________________|

|ՏԴԿ / ԳՊՀՍԿ-ի 1-ին ձևակերպումից  հետո հաղորդագրություն է ուղարկվում       |

|Կենտրոնական բանկին, որի հիման վրա ԿԲ-ն կատարում է 2-րդ ձևակերպումը:       |

.__________________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի նախագահ
17.09.1999
N 846
Հրաման