Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՍԱՀՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ...

25.04.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.05.2000  -ից մինչեւ   25.04.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 03.03.08 թիվ 07-Ն հրաման)

i

108.0057.100500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

17 ապրիլի 2000 թվականի N 57-ԴԶ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 23 սեպտեմբերի 1999 թվականի «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 592 որոշման 1-ին կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների կիրառման հրահանգը» (կցվում է):

2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«17» 04 2000թ.

Թիվ 57-ԴԶ հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն Հրահանգը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի հիման վրա սահմանում է կազմակերպությունների կողմից էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների կիրառման կարգը` պայմանավորված էլեկտրական էներգիայի մատակարարման անբավարարությամբ` էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների գրաֆիկների հերթերով ամրագրված սահմաններում:

2. Հրահանգի գործողության ժամկետը մեկ օրացուցային տարի է և կիրառման մասին որոշումը ընդունում է ՀՀ էներգետիկայի նախարարը` նշելով սահմանափակման հերթը` ելնելով էներգակիրների առկա հաշվեկշռից, և տևողությունը` կախված էլեկտրական էներգիայի մատակարարման անբավարարության պատճառների վերացման հնարավոր ժամանակահատվածից:

Սպառման սահմանափակման մասին տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ էներգահամակարգի կենտրոնական կարգավարական ծառայության կամ էլեկտրաէներգիայի մատակարարի կողմից` Հանրապետական ռադիոյի, հեռուստատեսության և (կամ) մամուլի միջոցով, ոչ ուշ քան սահմանափակման կիրառման պահից 24 ժամ առաջ:

3. Էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների գրաֆիկները մշակվում են ըստ էլեկտրաէներգիայի մատակարարների կողմից սպասարկվող տարածքների և ներառում են` կազմակերպությունների անվանումները, էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերում ամրագրված նրանց տեխնոլոգիական և (կամ) վթարային ամրագրված հզորությունները կամ էլեկտրաէներգիայի ծախսը և սահմանափակման չափը` ըստ հերթերի:

Գրաֆիկների կազմումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

ա) կազմակերպությունները դիմում են «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումներ` տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրում կատարելու նպատակով,

բ) «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումները, կազմակերպությունների հետ համատեղ, դիմումը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում կազմում են Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման ակտ (Հավելված), երկու օրինակից, մեկական օրինակ կողմերի համար,

գ) Էլեկտրաէներգիա սպառող կազմակերպությունը Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման ակտի պատճենը ներկայացնում է էլեկտրաէներգիայի մատակարարին` էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում համապատասխան գրանցում կատարելու համար,

դ) յուրաքանչյուր տարվա համար Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման ակտերի կազմման գործընթացը սկսվում է նախորդող տարվա սեպտեմբերի 1-ից և ավարտվում է հոկտեմբերի 15-ին: Նշված ժամկետում դիմում չներկայացրած և անհրաժեշտ ձևակերպում չկատարած կազմակերպությունները զրկվում են տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման իրավունքից,

ե) էլեկտրաէներգիայի մատակարարները, կազմակերպությունների հետ համատեղ, մինչև նախորդող տարվա նոյեմբերի 15-ը, յուրաքանչյուր կազմակերպության համար որոշում են էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում կամ էլեկտրական ցանցին միանալու Տեխնիկական պայմաններում ամրագրված էլեկտրաէներգիայի քանակի (հզորության) սահմանափակումների չափերը` 3 հերթից բաղկացած: Տեխնոլոգիական և (կամ) վթարային ամրագրված հզորությունների առկայության դեպքում սահմանափակումն իրականացվում է մինչև դրանց գումարային մեծությունը,

զ) ընթացիկ տարում տեխնոլոգիական և (կամ) վթարային ամրագրված հզորությունների փոփոխություններ կարող են կատարվել սույն ընթացակարգի «ա» «բ» և «գ» ենթակետերի համաձայն:

4. Ամրագրված տեխնոլոգիական է համարվում այն հզորությունը կամ էլեկտրաէներգիայի ծախսը, որն ապահովում է կազմակերպությունում իրականացվող տեխնոլոգիական պրոցեսի ընթացքի կամ հերթական ցիկլի ավարտը:

5. Ամրագրված վթարային է համարվում այն հզորությունը կամ էլեկտրաէներգիայի ծախսը, որն ապահովում է կազմակերպությունում մարդկանց անվտանգությունը, սարքավորումների պահպանությունը, ջեռուցման, ջրամատակարարման, օդափոխության համակարգերի, ինչպես նաև հրդեհային անվտանգության միջոցների անխափան աշխատանքը:

6. Էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների չափն ամրագրող փաստաթղթի մասին նշում է կատարվում էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում և այն համարվում է պայմանագրի անբաժանելի մաս` մեկ օրացուցային տարի ժամկետով:

7. Էլեկտրաէներգիայի մատակարարների կողմից ներկայացված ամփոփ տվյալների հիման վրա, «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության կողմից, մինչև նոյեմբերի 30-ը, հաջորդ տարվա համար կազմվում են 3 հերթից բաղկացած էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների գրաֆիկներ` ամբողջ հանրապետության տարածքով:

8. Սույն հրահանգի կիրառման մասին որոշման ընդունման պահից առաջադրված սպառման սահմանափակումները չկատարող կամ խախտումներ թույլ տվող կազմակերպությունների էլեկտրաէներգիայի մատակարարումը կարող է լրիվ դադարեցվել` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Կազմակերպությունների կողմից սպառման սահմանափակումների գրաֆիկների կատարման հսկողությունը իրականացնում են էլեկտրաէներգիայի մատակարարի ներկայացուցիչները և «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության տեսչական անձնակազմը: Նման իրավունքով օժտված էլեկտրաէներգիայի մատակարարի ներկայացուցիչների պաշտոնացանկը նախապես հայտնվում է կազմակերպություններին:

 

Հավելված

 

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի

սպառման սահմանափակումների կիրառման հրահանգի

 

       Համաձայնեցված է                      Համաձայնեցված է

 

   Կազմակերպության ղեկավար                Էներգապետհսկողության

                                        տարածքային վարչության պետ

 

____________________________          ______________________________

 

«____»__________ 2000թ.              «_____»___________ 2000թ.

 

ԱԿՏ

 

ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ

 

______________________________________________________

______________________________________________________

                    ընկերության լրիվ անվանումը

 

Հասցեն __________________________________________________________________ Ղեկավար _________________________________________________________________

               Ա.Ա.Հ.                                  Հեռախոս

 

Մենք, ներքոստորագրյալներս, էներգապետհսկողության տեսուչ __________________

 

________________________________ և ընկերության ներկայացուցիչ

Ա.Ա.Հ.

 

________________________________ կազմեցինք սույն ակտը հետևյալի մասին`

 

1. Ձեռնարկության պայմանագրային հզորությունը _________________ (կՎտ) 2. Վթարային ամրագրված հզորությունը __________________________ (կՎտ) 3. Տեխնոլոգիական ամրագրված հզորությունը _____________________ (կՎտ) 4. Տեխնոլոգիական պրոցեսի ավարտման տևողությունը _____________ (Ժամ) 5. Անջատվող հզորությունը սահմանափակման ժամանակ ______________ (կՎտ) 6. Օրվա աշխատաժամերի քանակը _________________________________ (Ժամ) 7. Ամսվա աշխատանքային օրերի քանակը __________________________ (օր):

Կից ներկայացվում է ձեռնարկության էլեկտրամատակարարման միագծանի սխեման:

 

   Հեռ. համարը ____________       Տեսուչ ________________________

                                          (Ստորագրություն) Ա.Ա.Հ.

 

   Հեռ. համարը ____________       Սպառողի ներկայացուցիչ _________________

                                                        (Ստորագրություն)

                                                             Ա.Ա.Հ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                   «10»         05           2000 Թ.

                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10800033

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
17.04.2000
N 57-ԴԶ
Հրաման